Տոլյատիի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոլյատիի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն410 մետր
Անվանվել էՊալմիրո Տոլյատի
Փոստային ինդեքս298635
Կոորդինատներ: 44°29′29.000000100395″ հս․ լ. 34°9′27.000000099996″ ավ. ե. / 44.49138888891677368° հս․. լ. 34.15750000002777398° ավ. ե. / 44.49138888891677368; 34.15750000002777398

Տոլյատիի փողոց (ռուս.՝ Улица Тольятти), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է իտալացի կոմունիստական գործիչ, Իտալիայի կոմունիստական կուսակցության ղեկավար Պալմիրո Տոլյատիի (1893-1964) պատվին։ Սկիզբ է առնում Բոտկինի փողոցից և ավարտվում Մարշակի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 410 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Տոլյատիի փողոցը սկսվում է Բոտկինի փողոցից և, ձգվելով Վոդոպադնայա գետի հունին զուգահեռ, ավարտվում Մարշակի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 410 մետր է։ Փողոցում կա համարակալված 24 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 13 շենք, աջ կողմում (զույգ համարներ)` 11։

Տոլյատիի փողոցի փոստային դասիչն է՝ 298635։

Փողոցն անվանվել է իտալացի կոմունիստական գործիչ, Իտալիայի կոմունիստական կուսակցության ղեկավար Պալմիրո Տոլյատիի (1893-1964) պատվին։ 1914 թվականին նա մտել է Իտալիայի սոցիալիստական կուսակցության մեջ։ 1919 թվականի սկզբին ընդգրկվել է այդ կուսակցության «Ավանտի» («Avanti!») թերթի խմբագրության կազմում։ 1920 թվականի վերջին սոցիալիստական կուսակցության մեջ կոմունիստական ֆրակցիայի ստեղծումից և «Օրդինե նուովո»-ն նրա կենտրոնական օրգան դառնալուց հետո դարձել է շաբաթաթերթի խմբագիրը։ 1927 թվականից մինչև իր մահը Իտալիայի կոմունիստական կուսակցության ղեկավարն էր։ Մահացել է Յալթայում (Ղրիմ), ուր եկել էր հանգստանալու։ Թաղված է Հռոմում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջ 43» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]