Մարկիփլիեր
Մարկիփլիեր անգլ.՝ Markiplier | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Milford High School? |
Մասնագիտություն | յություբեր, վիդեո բլոգեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և կինեմատոգրաֆ |
Պարգևներ և մրցանակներ | |
Markiplier Վիքիպահեստում |
Մարկիփլիեր (անգլ.՝ Markiplier, իսկական անունը՝ Մարկ Էդվարդ Ֆիշբախ (անգլ.՝ Mark Edward Fischbach), հունիսի 28, 1989, Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի տեսաբլոգեր և ՅուԹյուբի համանուն ալիքի ստեղծող։ 2021 թվականի օգոստոսի դրությամբ նրա ալիքն ուներ 30 միլիոն հոտևորդ ու 16 միլիարդ դիտում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Ֆիշբախը ծնվել է 1989 թվականի հունիսի 28-ին Տրիփլերայի (Գոնոլուլու, Գավայի, ԱՄՆ) բանակի բժշկական կենտրոնում[1]։ Նրա հայրը եղել է զինվորական, երբ հանդիպել է Մարկի մորը, որն ուներ կորեական ծագում[2]։ Նրա ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվել է Ցինցինատի։ Մանկությունը անցել է ոչ այնքան լավ․ երբ Մարկը դեռ շատ փոքր էր, մայրն ու հայրը հաճախ են իրար հետ վիճել, ինչի պատճառով մայրը որոշել է հեռանալ ընտանիքից՝ Մարկին ու նրա ավագ եղբորը՝ Ջեյսոնին (հայտնի է որպես Թոմ Ֆիշբախ, TwoKinds վեբ-կոմիքսի հիմնադիր) ամուսնու դաստիարակությանը թողնելով։ Այնուամենայնիվ, հասուն Մարկին շատ վատ լուր է եկել. հայրը մահացել է քաղցկեղից[2]։
Մարկը սովորել է Ցինցինատի համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտություն բաժնում, բայց շուտով թողել է ուսումը հանուն ՅուԹյուբի կարիերայի[3]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մարտին Մարկը ստեղծել է իր յություբյան ալիքը՝ այն անվանելով «Markiplier»[4]։ Իր առաջին հոլովակը այդ ալիքում ներբեռնել է նույն թվականի ապրիլի սկզբին[5]։ Առաջին հոլովակը այս ալիքում եղել է «Amnesia: The Dark Descent», «Penumbra» և «Dead Space» խաղերի լեթսփլեյները։ Սակայն քանի որ ՅուԹյուբը արգելափակել էր Մարկի AdSense հաշիվը, նա ստիպված է եղել ստեղծել նոր ալիք, որը կոչվել է «MarkiplierGAME» (այժմ կրկին կոչվում է «Markiplier»)[6]։
2014 թվականին Մարկի ալիքն ընդգրկվել է New Media Rockstars առցանց ամսագրում, որտեղ զբաղեցրել է 61-րդ տեղը ՅուԹյուբի 100 լավագույն ալիքների թվում[7]։ Նույն թվականին Ֆիշբախը տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի ավելի մոտ լինի իր ալիքին անհրաժեշտ նոր ռեսուրսներին, օրինակ՝ YouTube Space-ին և այլ յություբերների[8]։
2015 թվականին Ֆիշբախն ընդգրկվել է ԱՄՆ-ի դեռահասների շրջանում 20 ազդեցիկ հայտնիների ցուցակում՝ զբաղեցնելով 6-րդ տեղը[9]։ Նույն թվականից Մարկը ապրել է իր յութուբեր ընկերների՝ Դենիել Քեյրի և Ռայան Մեգիի հետ, որոնք 2012 թվականին ՅուԹյուբում ստեղծել են սկետչ կատակերգություն և Cyndago երաժշտական ալիքը։ 2015 թվականին նրանց է միացել Մեթ Ուոթսոնը՝ Kids W/ Problems-ից[10]։ Այնուամենայնիվ, խումբը բաժանվել է Դանիելի մահվան պատճառով[11], որից հետո Մարկը որոշել է սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 5-ը «դադար» անել իր ալիքում[12]։ Հոկտեմբերի 15-ին՝ այս «դադարի» ավարտից հետո, Մարկի ալիքում հայտնվել է «նվեր» վերադարձի առիթով՝ 10 միլիոն բաժանորդ[13]։
2015-ին Ֆիշբախը նաև մասնակցել է YouTube Rewind-ին և եղել է South by Southwest Gaming Awards-ի համավար «Լեգենդ Քորայի մասին» մուլտսերիալում Քորային հնչյունավորող դերասանուհի Ջանեթ Վարնիի հետ միասին[14]։
Ալիքի ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկն ամենից շատ հայտնի է «ինդի» և «հորոր» ժանրերում, ներառյալ՝ «Five Nights at Freddy's», «Amnesia: The Dark Descent», «Garry's Mod», «Happy Wheels», «Slender: The Eight Pages», «Surgeon Simulator 2013», «Minecraft» և այլն։ Ֆիշբախը համագործակցում և մասնակցում է ՓյուԴըՓայ, Jacksepticeye, Egoraptor, Lordminion777, muyskerm, LixianTV յություբերների հետ համատեղ տեսանյութերի նկարահանմանը։ Մարկը նաև սթրիմներ է ստեղծել, որտեղ նա խաղացել է տարբեր խաղեր՝ գումար հավաքելով բարեգործական նպատակների համար[15]։ Ֆիշբախը և նրա հետևորդները մինչ այժմ հավաքել են ավելի քան 3,000,000 դոլար[16]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2013-2014 | Table Flip | Խաղացել է ինքն իրեն | 3 էպիզոդ |
2015 | Ջիմի Քիմելը ուղիղ եթերում | Խաղացել է ինքն իրեն | 1 էպիզոդ |
2015 | Grumpcade | Խաղացել է ինքն իրեն | 20 էպիզոդ |
2015 | Սմոշ։ Ֆիլմ | Խաղացել է ինքն իրեն | Ֆիլմ |
2016 | Scare PewDiePie | Խաղացել է ինքն իրեն | 1 էպիզոդ |
2016 | Խաղացողի ուղեցույց աշխարհում գրեթե ամեն ինչի համար | Խաղացել է ինքն իրեն | 1 էպիզոդ |
2017 | Villainous | 5.0.5 | Գլխավոր դեր |
Մարկը նաև նկարահանվել է մինի սերիալում, որը հետագայում միավորվել է «Random encounters» ստուդիայի 30 րոպե տևողությամբ «Five nights at Freddy's: the musical» ֆիլմում, որտեղ նա խաղացել է գիշերային պահակներից մեկի դերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Markiplier. «Do You Know Markiplier?». Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 2,0 2,1 Markiplier. «Draw My Life - Markiplier». Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Markiplier. «TALK NERDY TO ME BABY | Poly Bridge». Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Markiplier. «Reacting to SECRET old videos!!». Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Vlog | THE CHANNEL IS DEAD! LONG LIVE THE CHANNEL!
- ↑ Топ100 YouTube Каналов
- ↑ Markiplier. «Moving to LA!!». Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Susanne Ault, Susanne Ault (2015 թ․ հուլիսի 23). «Digital Star Popularity Grows Versus Mainstream Celebrities» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «RIP Daniel Kyre» (անգլերեն). The Odyssey Online. 2015 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cyndago» (անգլերեն). www.facebook.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Markiplier» (անգլերեն). www.facebook.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Markiplier. «10,000,000 Subscribers!!». Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ South By Southwest Gaming Preview Արխիվացված 2017-08-04 Wayback Machine
- ↑ «Markiplier Raises $75,000 For Charity With 'Super Mario World' Stream On Twitch» (անգլերեն). Tubefilter. 2015 թ․ փետրվարի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Markiplier» (անգլերեն). YouTube. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկիփլիեր» հոդվածին։ |
|