Մարկիփլիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկիփլիեր
անգլ.՝ Markiplier
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1989(1989-06-28) (33 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունMilford High School?
Մասնագիտությունյություբեր, վիդեո բլոգեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button Gold Play Button և Silver Play Button
Կայքmarkiplier.com
Commons-logo.svg Markiplier Վիքիպահեստում

Մարկիփլիեր (անգլ.՝ Markiplier, իսկական անունը՝ Մարկ Էդվարդ Ֆիշբախ (անգլ.՝ Mark Edward Fischbach), հունիսի 28, 1989(1989-06-28), Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի տեսաբլոգեր և ՅուԹյուբի համանուն ալիքի ստեղծող։ 2021 թվականի օգոստոսի դրությամբ նրա ալիքն ուներ 30 միլիոն հոտևորդ ու 16 միլիարդ դիտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ֆիշբախը ծնվել է 1989 թվականի հունիսի 28-ին Տրիփլերայի (Գոնոլուլու, Գավայի, ԱՄՆ) բանակի բժշկական կենտրոնում[1]։ Նրա հայրը եղել է զինվորական, երբ հանդիպել է Մարկի մորը, որն ուներ կորեական ծագում[2]։ Նրա ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվել է Ցինցինատի։ Մանկությունը անցել է ոչ այնքան լավ․ երբ Մարկը դեռ շատ փոքր էր, մայրն ու հայրը հաճախ են իրար հետ վիճել, ինչի պատճառով մայրը որոշել է հեռանալ ընտանիքից՝ Մարկին ու նրա ավագ եղբորը՝ Ջեյսոնին (հայտնի է որպես Թոմ Ֆիշբախ, TwoKinds վեբ-կոմիքսի հիմնադիր) ամուսնու դաստիարակությանը թողնելով։ Այնուամենայնիվ, հասուն Մարկին շատ վատ լուր է եկել. հայրը մահացել է քաղցկեղից[2]։

Մարկը սովորել է Ցինցինատի համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտություն բաժնում, բայց շուտով թողել է ուսումը հանուն ՅուԹյուբի կարիերայի[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտին Մարկը ստեղծել է իր յություբյան ալիքը՝ այն անվանելով «Markiplier»[4]։ Իր առաջին հոլովակը այդ ալիքում ներբեռնել է նույն թվականի ապրիլի սկզբին[5]։ Առաջին հոլովակը այս ալիքում եղել է «Amnesia: The Dark Descent», «Penumbra» և «Dead Space» խաղերի լեթսփլեյները։ Սակայն քանի որ ՅուԹյուբը արգելափակել էր Մարկի AdSense հաշիվը, նա ստիպված է եղել ստեղծել նոր ալիք, որը կոչվել է «MarkiplierGAME» (այժմ կրկին կոչվում է «Markiplier»)[6]։

2014 թվականին Մարկի ալիքն ընդգրկվել է New Media Rockstars առցանց ամսագրում, որտեղ զբաղեցրել է 61-րդ տեղը ՅուԹյուբի 100 լավագույն ալիքների թվում[7]։ Նույն թվականին Ֆիշբախը տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի ավելի մոտ լինի իր ալիքին անհրաժեշտ նոր ռեսուրսներին, օրինակ՝ YouTube Space-ին և այլ յություբերների[8]։

2015 թվականին Ֆիշբախն ընդգրկվել է ԱՄՆ-ի դեռահասների շրջանում 20 ազդեցիկ հայտնիների ցուցակում՝ զբաղեցնելով 6-րդ տեղը[9]։ Նույն թվականից Մարկը ապրել է իր յութուբեր ընկերների՝ Դենիել Քեյրի և Ռայան Մեգիի հետ, որոնք 2012 թվականին ՅուԹյուբում ստեղծել են սկետչ կատակերգություն և Cyndago երաժշտական ալիքը։ 2015 թվականին նրանց է միացել Մեթ Ուոթսոնը՝ Kids W/ Problems-ից[10]։ Այնուամենայնիվ, խումբը բաժանվել է Դանիելի մահվան պատճառով[11], որից հետո Մարկը որոշել է սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 5-ը «դադար» անել իր ալիքում[12]։ Հոկտեմբերի 15-ին՝ այս «դադարի» ավարտից հետո, Մարկի ալիքում հայտնվել է «նվեր» վերադարձի առիթով՝ 10 միլիոն բաժանորդ[13]։

2015-ին Ֆիշբախը նաև մասնակցել է YouTube Rewind-ին և եղել է South by Southwest Gaming Awards-ի համավար «Լեգենդ Քորայի մասին» մուլտսերիալում Քորային հնչյունավորող դերասանուհի Ջանեթ Վարնիի հետ միասին[14]։

Ալիքի ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկն ամենից շատ հայտնի է «ինդի» և «հորոր» ժանրերում, ներառյալ՝ «Five Nights at Freddy's», «Amnesia: The Dark Descent», «Garry's Mod», «Happy Wheels», «Slender: The Eight Pages», «Surgeon Simulator 2013», «Minecraft» և այլն։ Ֆիշբախը համագործակցում և մասնակցում է ՓյուԴըՓայ, Jacksepticeye, Egoraptor, Lordminion777, muyskerm, LixianTV յություբերների հետ համատեղ տեսանյութերի նկարահանմանը։ Մարկը նաև սթրիմներ է ստեղծել, որտեղ նա խաղացել է տարբեր խաղեր՝ գումար հավաքելով բարեգործական նպատակների համար[15]։ Ֆիշբախը և նրա հետևորդները մինչ այժմ հավաքել են ավելի քան 3,000,000 դոլար[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2013-2014 Table Flip Խաղացել է ինքն իրեն 3 էպիզոդ
2015 Ջիմի Քիմելը ուղիղ եթերում Խաղացել է ինքն իրեն 1 էպիզոդ
2015 Grumpcade Խաղացել է ինքն իրեն 20 էպիզոդ
2015 Սմոշ։ Ֆիլմ Խաղացել է ինքն իրեն Ֆիլմ
2016 Scare PewDiePie Խաղացել է ինքն իրեն 1 էպիզոդ
2016 Խաղացողի ուղեցույց աշխարհում գրեթե ամեն ինչի համար Խաղացել է ինքն իրեն 1 էպիզոդ
2017 Villainous 5.0.5 Գլխավոր դեր

Մարկը նաև նկարահանվել է մինի սերիալում, որը հետագայում միավորվել է «Random encounters» ստուդիայի 30 րոպե տևողությամբ «Five nights at Freddy's: the musical» ֆիլմում, որտեղ նա խաղացել է գիշերային պահակներից մեկի դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Markiplier։ «Do You Know Markiplier?»։ Վերցված է 2019-01-10 
  2. 2,0 2,1 Markiplier։ «Draw My Life - Markiplier»։ Վերցված է 2019-01-10 
  3. Markiplier։ «TALK NERDY TO ME BABY | Poly Bridge»։ Վերցված է 2019-01-10 
  4. «YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2019-01-10 
  5. Markiplier։ «Reacting to SECRET old videos!!»։ Վերցված է 2019-01-10 
  6. Vlog | THE CHANNEL IS DEAD! LONG LIVE THE CHANNEL!
  7. Топ100 YouTube Каналов
  8. Markiplier։ «Moving to LA!!»։ Վերցված է 2019-01-10 
  9. Susanne Ault, Susanne Ault (2015-07-23)։ «Digital Star Popularity Grows Versus Mainstream Celebrities» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-01-10 
  10. «RIP Daniel Kyre» (անգլերեն)։ The Odyssey Online։ 2015-09-22։ Վերցված է 2019-01-10 
  11. «Cyndago» (անգլերեն)։ www.facebook.com։ Վերցված է 2019-01-10 
  12. «Markiplier» (անգլերեն)։ www.facebook.com։ Վերցված է 2019-01-10 
  13. Markiplier։ «10,000,000 Subscribers!!»։ Վերցված է 2019-01-10 
  14. South By Southwest Gaming Preview Archived 2017-08-04 at the Wayback Machine.
  15. «Markiplier Raises $75,000 For Charity With 'Super Mario World' Stream On Twitch» (անգլերեն)։ Tubefilter։ 2015-02-23։ Վերցված է 2019-01-10 
  16. «Markiplier» (անգլերեն)։ YouTube։ Վերցված է 2018-04-02