ՓյուԴըՓայ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | ||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ հոկտեմբերի 24, 1989 (32 տարեկան) ![]() | |||||||||||||||
Հասակ | 1,81մ | |||||||||||||||
Ազգություն | շվեդ | |||||||||||||||
Պատկանելություն | Բրայթոն, Արևելյան Սուսսեկս, Անգլիա | |||||||||||||||
Աշխատանք | Յություբեր գրող | |||||||||||||||
Կայք | pewdiepie.com | |||||||||||||||
ՅուԹյուբյան տվյալներ | ||||||||||||||||
Կեղծանուն | Pewds, Poods | |||||||||||||||
Ալիքի անուն | PewDiePie | |||||||||||||||
Ստեղծող | Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ | |||||||||||||||
Գործունեության տարիներ | 2010-ներկա | |||||||||||||||
Ժանր | լեթս փլեյ, կոմեդիա, վլոգ | |||||||||||||||
Բաժանորդներ | 102+ մլն | |||||||||||||||
Դիտումներ | 20+ մլրդ | |||||||||||||||
Ցանց | Revelmode (Maker Studios) | |||||||||||||||
Կապված | CutiePieMarzia Jacksepticeye Markiplier Smosh Դեն Հոուելլ Phil Lester | |||||||||||||||
Play buttons
|
ՓյուԴիՓայ (անգլ.՝ PewDiePie, հոկտեմբերի 24, 1989[1][2], Գյոթեբորգ), իրական անունը Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ, շվեդ Յութուբեր է, աշխարհում երկրորդ ամենաշատ բաժանորդներ ունեցող ալիքն է Յություբում։
Նա խաղում և մեկնաբանում է սարսափ ժանրի և արկածային խաղեր։ Նա նաև իր ալիքում տեղադրում է հումորային ժանրի այլ բազմաթիվ վիդեոներ։
2019 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Ֆելիքսը ունի 92,936,142 բաժանորդ և 20,992,451,870 դիտում։ Նա այժմ պայքարում է T-Series յութուբյան ալիքի դեմ, որը երկրորդ ամենաշատ բաժանորդ ունեցող ալիքն է աշխարհում։ 2019 թվականի ապրիլի 4-ի տվյալներով Ֆելիքսը գերազանցում է T-Series ալիքին ավելի քան 330,000 բաժանորդներով։
2019 թվականի մայիսի 29-ին T-Series ալիքը կարողացավ հաղթել ֆելիքսին և դարձավ առաջին ալիքը, որն ունեցավ 100.000.000 բաժանորդ։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 24-ին Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում։ Ավարտել է Գյոտեբորգի ավագ դպրոցը, սովորել է Չալմերս Տեխնոլոգիական Համալսարանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ՓյուԴիՓայը ստեղծել է իր Յութուբյան ալիքը 2010 թվականի ապրիլի 29-ին։ 2012-ի հուլիսի 11-ին նրա ալիքի բաժանորդագրությունների թիվը հասավ 1 միլիոնի։ 2013-ի ապրիլին նրա ալիքը արդեն ուներ 6 միլիոն բաժանորդ։ 2013 թվականի վերջին նրա ալիքին ամեն 1 վայրկյանում բաժանորդագրվում էր 1 հոգի։ Նա ստացել է շատ մրցանակներ։ Դեմ է արտահայտվել Յութուբի մեկնաբանությունների նոր համակարգին։
Նա հրաժարվում էր ընդունել մոնտաժողի կամ այլ մեկի, ով նրան կօգներ՝ ասելով "Ես ուզում եմ, որ Յութուբը մնա Յութուբ"։
2018 թվականից նա ունի 2 մոնտաժող` Բրեդ և Սայվ։
2018 թվականի վերջին մինչև 2019 թվականի կեսերը նա ներգրավված էր առցանց մրցույթում հնդկական T-Series ձայնագրման ընկերության հետ, երբ T-Series-ի բաժանորդների թիվը սկսեց մոտ լինել ՓյուԴիՓային։ Ի պատասխան՝ ՓյուԴիՓայն թողարկեց «Bitch Lasagna» (Անբարոյական Լազանյա) կոչվող դիս-թրեքը, որում նա հղումներ է անում ժամանակակից հնդկական կարծրատիպերին և մեղադրում է ընկերությանը կեղծ բաժանորդագրություններ ստանալու համար բաժանորդային բոտերի օգտագործման մեջ։ ՓյուԴիՓայի կողմնակիցները աջակցում էին նրան և հաճախ օգտագործում էին «Subscribe to PewDiePie» (Բաժանորդագրվեք ՓյուԴիՓային) կարգախոսը։ Որոշ կողմնակիցների ակտիվությունը դուրս եկավ օրինական հիմքերից։ Վանդալիզմը, կայքերի կոտրումը, սոցիալական ցանցերի հաշիվները, անձնական սարքերը և վնասակար ծրագրերի ստեղծումը տեղի է ունեցել՝ մարդկանց բաժանորդագրվելու կոչ անելու նպատակով։
2019 թվականի մարտի 15-ին Նոր Զելանդիայում Քրայսթչերչում մզկիթի կրակոցների հեղինակն ասաց, որ «հիշեք, տղաներ, բաժանորդագրվեք ՓյուԴիՓային», նախքան հարձակումներն իրականացնելը։ Ի պատասխան՝ ՓյուԴիՓայն թվիթերյան իր զզվանքն է հայտնել այն բանից հետո, երբ իր անունը կապել են հարձակման հետ և ցավակցություն հայտնել ողբերգությունից տուժածներին։ Մարտի 27-ին T-Series-ը բաժանորդներով գերազանցեց ՓյուԴիՓային և դարձավ Յութուբի ամենաշատ բաժանորդագրված ալիքը։
Մարտի 31-ին ՓյուԴիՓայն հրապարակեց ևս մեկ դիս-թրեք՝ «Congratulations» (Շնորհավորում եմ) վերնագրով՝ հեգնական կերպով շնորհավորելով T-Series-ին կոչումը ստանալու համար։ Ապրիլի 10-ին Հնդկաստանում T-Series-ի խնդրանքով արգելափակվեցին երկու դիս-թրեքերը, որոնք պնդում էին, որ դրանք «զրպարտիչ, նվաստացնող, և վիրավորական» են, և որ երգերը պարունակում են «կրկնվող մեկնաբանություններ, վիրավորական, գռեհիկ, և նաև ռասիստական բնույթի»։ Դելիի Գերագույն դատարանը որոշում կայացրեց երկու երգերի դեմ՝ նշելով, որ «Bitch Lasagna»-ի թողարկումից հետո T-Series-ի հետ շփվելով, ՓյուԴիՓայն ներողություն է խնդրել տեսանյութը տեղադրելու համար և «վստահեցրել է, որ այլևս տեսահոլովակներ չի ծրագրում։»։ Ապրիլի 28-ին ՓյուԴիՓայն հրապարակեց մի տեսահոլովակ՝ կոչ անելով իր աջակիցներին դադարեցնել ջանքերը՝ իրեն որպես ամենաշատ բաժանորդագրված YouTube ալիքը պահելու համար, և քանի որ այժմ T-Series-ի զգալի առաջատարն է, մրցակցությունը, ընդհանուր առմամբ, ենթադրվում է, որ ավարտվել է T-Series-ով հաղթելով։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նրա նոր հաղորդաշարերն են՝ LWIAY/Last Week I Asked You (Լըուայ/Անցյալ շաբաթ ես քեզ հարցրի), You Laugh You Lose (Եթե ծիծաղես, կպարտվես), PewNews (Փյու Նորություններ), Meme Review (Մեմերի Գնահատում), Book Review (Գրքերի Գնահատում), Cringe Tuesdays։
- Նա իր բաժանորդներին անվանում է Bro (եղբայր), և նրա բաժանորդների ամբողջությանը անվանում է Bro Army (Եղբայրների Բանակ) կամ 9 year old Army (9 ամյա եղբայրների բանակ)։
- Նա ունի շատ հորինված կերպարներ, օրինակ Mr. Chair (Պարոն Աթոռ), Stephano արձանիկը, Jennifer քարը, Skully գանգը, Bessy The Beast-ը, Gloria Borger ու Poppy Harlow լրագրողները և այլն։
- Նա բացի սարսափ խաղերից խաղում է նաև զվարճալի խաղեր (Happy Wheels, McPixel...)։
- Որոշ աղբյուրների համաձայն Ֆելիքսի ամբողջ կարողությունը կազմում է 20 միլիոն ԱՄՆ դոլար։
- Նա ունի Իտալացի ընկերուհի ՝ Մարցիա Բիսոնին, ով նույնպես Յութուբեր էր մինչև 2018թ. Հոկտեմբերի 23ը։ Նրանք ամուսնացել են 2019 թվականի օգոստոսի 19-ին։
- Նա ունի մոպս ցեղատեսակի 2 շուն՝ Էդգար և Մայա անուններով, ունեցել է Սլիփփի անունով դոդոշ։
- 2014 թ․ Օգոստոսի 29ից նա արգելափակեց իր վիդեոներում մեկնաբանություն թողնելու հնարավորությունը (այժմ արդեն բաց է), պատճառը մեկնաբանություններում առկա սպամն էր և ինքնագովազդը։
- 2015 թվականի ընթացքում նկարահանել է Scare Pewdiepie (Վախեցնել ՓյուԴիՓային) շոուն, որը բաղկացած է 10 էպիզոդներից։ Այն հասանելի է միայն YouTube Red տիրույթում։
- Շոուի 2-րդ մասի նկարահանումներից հետո այն չհրապարակվեց Ֆելիքսի` ենթադրյալ նացիստ լինելու սկանդալից և adpocalipse-ից հետո։
- 2014 թ․ դեկտեմբերին նա հրավիրված աստղ էր ամերիկյան South Park անիմացիոն սերիալում, որտեղ նա խաղում էր ինքն իրեն։ Նա եղել է 2 սերիալում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|