Դեն Հոուելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեն Հոուելլ
Daniel Howell Vidcon 2019 DSC0341 (cropped).jpg
Ծնվել էհունիսի 11, 1991(1991-06-11) (28 տարեկան)
ԾննդավայրԲերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունռադիոհաղորդավար և յություբեր
Dan Howell Վիքիպահեստում

Դենիել Ջեյմս Հոուելլ ( Daniel James "Dan" Howell ) ծնվել է 1991 թ-ի Հունիսի 11-ին։ Նա անգլիացի պրոֆեսիոնալ բլոգեր և ռադիո հաղորդավար է։ Նա հայտնի է դարձել իր YouTube-ի channel-ի ՝ danisnotonfire-ի օգնությամբ, որը 2013 թ-ի Դեկտեմբերի 29-ին հասել է 3 միլիոն հետևորդի։ Սկսած 2013 ո-ի Հունվարից Ֆիլ Լեսթերի հետ միասին Դենը ներկայացրել է Dan and Phil on BBC Radio 1 ( Դենը և Ֆիլը BBC Radio 1 եթերում ) ծրագիրը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոուելլը ծնվել և մեծացել է Ուոքինգեմում ( Wokingham ) ։ Ունի կրտսեր եղբայր։ The Forest School հաճախելուց հետո 2010 թ-ին Դենը ընդունվել է Մանչեստերի համալսարան, որպեսզի ուսումնասիրի օրենքը, սակայն, կիսատ է թողել ուսումը և սկսել է նկարել վիդեոներ՝ որպես պրոֆեսիոնալ վլոգգեր։ Այժմ, նա ապրում է Լոնդոնում իր մտերիմ ընկերոջ՝ Ֆիլի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

YouTube[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենը սկսեց նկարել YouTube վիդեոներ, որովհետև նա երկար ժամանակ էր ինչ նայում էր վիդոեներ և բացի այդ նրան իր ընկերները, այդ թվում նաև Ֆիլ Լեստերը ասացին, որ բեռնի վիդեոները YouTube-ի իր էջում։

Նա Fantastic Foursome-ի(Ֆանտաստիկ Քառյակ)անդամ է։ Այն իրենից ներկայացնում է 4 բրիտանացի յութուբերների խումբ, որի անդամներն են՝ Դեն Հոուելլը(Danisnotonfire),Ֆիլ Լեստերը(AmazingPhil), Քրիս Կենդալլը(crabstickz) և ՓիՋեյ Լիգուրին (KickthePj։

2013 թ-ի դեկտեմբերի տվյալներով Դենը իր YouTube-ի պաշտոնական էջում ունի ավելի քան 3 միլիոն հետևորդ և 160 միլիոնից ավել դիտումներ իր վիդեոների համար։

BBC Radio 1[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ-ի հունվարին Դենը և Ֆիլը դարձան BBC Radio 1 ներկայացուցիչներ կիրակնօրյա երեկոյան ժամանցային ծրագրի համար։ Նրանք նախկինում արդեն աշխատել էին ռադիոյի աշխատակազմի հետ՝ ներբեռնելով վիդեոներ YouTube-ի իրենց էջերում։ Dan and Phil on BBC Radio 1-ը երկժամյա ժամանցային ծրագիր է, որը բացարձակապես կառավարվում է ունկնդրողների կողմից։