Մարլիի ձիեր
Մարլիի ձիեր (ֆր.՝ Chevaux de Marly), ֆրանսիացի քանդակագործ Գիյոմ Կուստույի աշխատանքը։ Երկու (զույգ) սիմետրիկ քանդակագործական խմբեր Կարարայի մարմարից, ստեղծվել են 1743–1745 թվականներին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակն իրենից ներկայացնում է ծառս եղած ձիեր, որոնց սանձում են ձիապանները։ Այս աշխատանքը պատվիրվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ XV-ի կողմից, ով ցանկանում էին վերականգնել Ռեգենտության շրջանում լքված Մարլիի այգու ֆր.՝ (Château de Marly) և ամրոցի քանդակագործական անսամբլը։
Մարլիի ձիերը պետք է տեղադրվեին «Մարլիի ավազանի» (ֆր.՝ l'abreuvoir de Marly) մոտ, որտեղ նախկինում եղել են Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանի քանդակագործ Անտուան Կուազևոքսի աշխատանքները։ 1719 թվականին Կուազևոյի «Պեգասները» տեղափոխվել են Փարիզ՝ Թյուիլրիի այգի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1743 թվականին Կուստուի մոդելները հաստատվել են թագավորի կողմից և ընդամենը երկու տարվա աշխատանքից հետո՝ 1745 թվականին, տեղադրվել են Մարլիում։ Մոդելների վրա աշխատելիս Կուստուն աշխատում էր անմիջապես թագավորական ախոռներում և հեծյալների կերպարների համար բնորդներ էր հրավիրում[1]։ Կոմպոզիցիայի նախատիպերն էին Կվիրինալ հրապարակում և Կամպիդոլիոյում (Հռոմի Կապիտոլիումում) գտնվող Դիոսկուրոսների անտիկ շրջանի քանդակագործական խմբերը։ Այնուամենայնիվ, հռոմեական տարբերակները համահունչ են։ Կարելի է ընդհանրություններ գտնել Կուստի աշխատանքի և Վերսալում Մարսի եղբայրների «Ապոլլոնի ձիերը» (Les chevaux d′Apollon), ինչպես նաև քանդակագործ Ռոբերտ Լեի «Արևային ձիերը» (Chevaux du Soleil) քանդակների միջև։։
Հեղափոխության ժամանակ՝ 1794 թվականին, Դավիդի նախաձեռնությամբ «Մարլիի ձիերը» տեղափոխվել Փարիզ և սիմետրիկ կերպով տեղադրվել Ելիսեյան դաշտերի մուտքի մոտ (ժամանակակից Կոնկորդի հրապարակի մոտ)։ Ներկայումս երկու քանդակագործական խմբերն էլ գտնվում են Լուվրում։
Մարլիի ձիերի դինամիկան և արտահայտությունը արտացոլում են Արևի արքա Լուի XIV-ի նախորդ դարաշրջանի մեծ ոճի գեղագիտությունը, բարոկկոյի և կլասիցիզմի համադրությունը։ Այնուամենայնիվ, Գիյոմ Կուստի ստեղծագործության բարոկկո գեղագիտությունը «ենթակա է ռիթմի խիստ կազմակերպմանը, ընդհանուր տպավորության ամբողջականությանը»[2]։
«Մարլիի ձիերը» հռչակված էր ռոմանտիզմին հաջորդած դարաշրջանում, նրանք գերազանցել էին Թեոդոր Ժերիկոյի «Ազատ նժույգների վազքը Հռոմում» (1817) ստեղծագործությանը։ Կուստուի աշխատանքով հիացել են Էժեն Դելակրուան և Վիկտոր Հյուգոն։
Մարլիի ձիերի կրկնօրինակներ ստեղծել է քանդակագործ Միշել Բուրբոնը, որը 1985 թվականին տեղադրվել է Շատո դը Մարլիում դիմաց։
Ելիսեյան դաշտերում ծանր տեխնիկայի ցուցադրությամբ անցկացվող ռազմական շքերթների ժամանակ, ըստ մասնագետների, վնասվել է Մարլիի ձիերի մարմարը։
1984 թվականին բնօրինակները փոխարինվել են Բուրբոնի կրկնօրինակ աշխատանքներով։ Բնօրինակ քանդակները տեղափոխվել են Լուվր՝ Ռիշելյեի բակ, որտեղ այժմ ցուցադրված են նաև 17-18-րդ դարերի ֆրանսիացի քանդակագործների այլ գործեր։
Վերակառուցումից հետո բակը վերանվանվել է «Cour Marly» (Մարլիի բակ)։