Համաձայնության հրապարակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ 2015․05․29 |
Համաձայնության հրապարակ (ֆրանս.՝ Place de la Concorde, այս անվանումն ստացել է 1795 թվականին)։ Սկզբնական շրջանում հրապարակի կենտրոնում կանգնեցված է եղել Լյուդովիկոս 15-րդ արձանը, որը վերացրին ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Արձանի տեղում տեղադրեցին գիլյոտին, որտեղ գլխատեցին քաղաքական մի շարք գործիչների՝ սկսած Լյուդովիկոս 16-րդից ու Մարի-Անտուանետ թագուհուց մինչև Դանտոն և Ռոբեսպիեր։ Ութանկյուն հրապարակի զարդը 23 մետրանոց կոթողն է, որը Ֆրանսիային է նվիրել Եգիպտոսի թագավոր Մուհամմեդ Ալին։ Հրապարակի անկյուններում վեր են խոյանում 8 արձաններ՝ Ֆրանսիայի հիմնական քաղաքների խորհրդանիշները՝ Բրեստ, Ռուան, Լիլ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել, Բորդո, Նանտ։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակը սկզբում Լյուդովիկոս XV-ի անունն էր կրում, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ հրապարակի կենտրոնում թագավորի արձանին փոխարինեց գիլյիտինը և այնտեղ գլխատում էին մարդկանց։ Այնտեղ են գլխատել նաև Լյուդովիկոս XVI թագավորին։ Հեղափոխության տարիներին հրապարակն անվանեցին Հեղափոխության, բայց ի վերջո 1795 թվականից հետո, ի նշան դասակարգային հաշտության այն անվանեցին Համաձայնության հրապարակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաձայնության հրապարակ» հոդվածին։ |
|