Անտուան Կուազևոքս
Անտուան Կուազևոքս ֆր.՝ Antoine Coysevox | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1640[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիոն, Lyonnais, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1720[1][2][5][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Fame Riding Pegasus?, Mercury Riding Pegasus? և Shepherd with Flute? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ծնողներ | հայր՝ Pierre Coysevox?, մայր՝ Ysabeau Morel? |
Անդամություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Antoine Coysevox Վիքիպահեստում |
Անտուան Կուազևոքս[6], կամ Կուազվո (ֆր.՝ Charles Antoine Coysevox; սեպտեմբերի 29, 1640[1][2][3][…], Լիոն, Lyonnais, Ֆրանսիայի թագավորություն[4] - հոկտեմբերի 10, 1720[1][2][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիական բարոկկո ոճի քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտուան Կուազևոքսը ծնվել է Լիոնում։ Նա Լիոնից Ֆրանշ Կոնտե գաղթած քանդակագործի որդի էր։
Անտուան Կուազևոքսը իր առաջին քանդակը՝ Մադոննան, ստեղծեց, երբ ընդամենը տասնյոթ տարեկան էր։ Նա 1657 թվականին մեկնել է Փարիզ և սկսել է աշխատել քանդակագործ Լուի Լերամբերի արվեստանոցում։
1666 թվականին Կուազևոքսն ամուսնացել է Լերամբերի բարեկամուհու՝ Մարգարիտ Կիերյեի հետ, որը մահացավ ամուսնությունից մեկ տարի անց։ 1679 թվականին Կուազևոքսն ամուսնացել է Կլոդ Բուրդիկտի հետ։
1667 թվականին կարդինալ Վիլհելմ Էգոն ֆոն Ֆյուրստենբերգերը Կուազևոքսին հրավիրել է պատկերազարդելու իր նստավայրը Սավերնում։
1677–1685 թվականներին Կուազևոքսը եղել է Լուի XIV–ի պալատական նկարիչը, մասնակցել է Վերսալի պալատի ձևավորման գործին։
Կուազևոքսը քանդակել է բազմաթիվ հայտնի տղամարդկանց և կանանց դիմային կիսանդրիներ։ Նրա կիսանդրիների դիմագծերը գծագրված էին զարմանալիորեն ճշգրիտ․ նա չէր շողոքորթում իր հաճախորդներին, սակայն կեցվածքի, կոստյումների դետալներն ու ճշգրտությունը քանդակներին հատուկ տեսք էին տալիս։ Նա քանդակել է Լուի XIV–ի, Լուի XV–ի, Ժան Բատիստ Կոլբերի, Լուի II–ի, Մարիա Թերեզայի և այլոց կիսանդրիները[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շառլ Լեբրոնի կիսանդրին, (1676), Լուվր
-
Լյուդովիկոս XIV (1680), Նարբոնի կերպարվեստի թանգարան
-
Ժան Բատիստ Կոլբեր, Լուվր
-
Մերի Սեռ, Հիացինտ Ռիգոյի մայրը (1706), Լուվր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Antoine Coysevox (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Куазевокс Антуан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Antoine Coysevox — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ «Куазевокс Антуан». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Geese Uwe Section on Baroque sculpture in L'Art Baroque - Architecture - Sculpture - Peinture. — Cologne: H.F. Ulmann, 2015.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Куазво на сайте Web Gallery of Art
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Կուազևոքս» հոդվածին։ |
|