Մարիանո Բենլիուրե
Մարիանո Բենլիուրե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա |
Մահացել է | նոյեմբերի 9, 1947[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայրը | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Real Academia de España en Roma? |
Ստեղծագործություն(ներ) | Ֆրանցիսկո Գոյա, Խասինտո Ռուիս ի Մենդոսայի հուշարձան, Monument to Maria Christina of Bourbon?, Monument to Luis Noval, Madrid?, Statue of Maria Bárbara de Bragança (1711-1758), infanta of Portugal? և Agustina de Aragón memorial? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ամուսին | Լուկրեցիա Արանա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Real Academia de Nobles y Bellas Artes de San Luis? |
Երեխաներ | Mariano Benlliure y Tuero?[4] |
Ստորագրություն | |
Mariano Benlliure Վիքիպահեստում |
Մարիանո Բենլիուրե (իսպ.՝ Mariano Benlliure, սեպտեմբերի 8, 1862[1][2][3][…], Վալենսիա, Իսպանիա - նոյեմբերի 9, 1947[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի քանդակագործ, Իսպանիայում բազմաթիվ հանրային հուշարձանների և կրոնական թեմաներով քանդակների հեղինակ է[5]։ Նեոկլասիցիզմի ներկայացուցիչ։ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։
Նկարիչներ Խոսե և Խուան Անտոնիո Բենլիուրեների եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիանո Բենլիուրեն ծնվել է Վալենսիայի Էլ Գրաու շրջանում։ Իր նախնական գործերում անդրադարձել է ցլամարտի թեմաներին[6]՝ ստեղծելով դրանք նախ մոմից, ապա վերածելով բրոնզի։ 1876 թվականին՝ 13 տարեկան հասակում Գեղարվեստի ազգային ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր կերտած ցլամարտիկի մոմե մոդելը։ Այնուհետև մեկնել է Փարիզ ուսանելու նկարչություն։ Նրա ծախսերը հոգացել է իր ուսուցիչը՝ Ֆրանցիսկո Դոմինգո Մարկեսը։ 1879 թվականին Հռոմ կատարած այցելության ժամանակ նրա վրա մեծ ազդեցություն են թողնում Միքելանջելոյի քանդակները։ 1887 թվականին հաստատվում է Մադրիդում։ Նույն թվականին նրա կերտած Խոսե դե Ռիբերայի դիմաքանդակը Ազգային ցուցահանդեսի ժամանակ արժանանում է առաջին մրցանակի[5]
Բենլիուրեի ստեղծագործությունները բնութագրվում են նատուրալիստական ոճի, երբեմն իմպրեսիոնիստական։ Հեղինակ է բազմաթիվ հանրային հուշարձանների և կիսանդրիների։
- Պրակսեդես Մատեո Սագաստայի գերեզմանն Ականավոր անձանց պանթեոնում, Մադրիդ
- Խոսե Սան Մարտինի հուշարձան, Լիմա, Պերու
- Մարիա Քրիստինա թագուհու բրոնզե հուշարձան, Մադրիդ
- Ալֆոնսո XII-ի բրոնզե ձիարձանը Մադրիդի Բուեն Ռետիրո զբոսայգում
1950-ական թվականներին Բենլիուրեն իր ստեղծած քանդակներից մեկի հետ պատկերվել է իսպանական 500 պեսետ թղթադրամի վրա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվավոր Լեգեոնի շքանշան
- Իտալական թագի շքանշան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խասինտո Ռուիս ի Մենդոսայի հուշարձան (Մադրիդ)
-
Ալվարո դե Բասանի հուշարձանը, 1891 (Մադրիդ)
-
Ալֆոնսո XII-ի ձիարձանը, 1928 (Մադրիդ)
-
Էմիլիո Կաստելարի հուշարձանը, 1908 (Մադրիդ)
-
Եղիսաբեթ թագուհու և Կոլոմբոսի հուշարձանը (Գրանադա)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- LORITE CRUZ, Pablo Jesús. "Mariano Benlliure y la Caída de Úbeda." Carmelo. Cofradía de Nuestro padre Jesús de la Caída y María Santísima de la Amargura.Úbeda, 2009, págs. 19-25.
- MONTOLIÚ SOLER, Violeta. Mariano Benlliure. 1862-1947. Generalitat Valenciana, 1996, ISBN 84-482-1363-7 reeditado 2009.
- RUIZ RAMOS, Francisco Javier. “Grande Benlliure,” Carmelo. Cofradía de Nuestro Padre Jesús de la Caída y María Santísima de la Amargura. Úbeda, 2010, págs. 39-52.
- SALVADOR PRIETO, María del Socorro: Escultura monumental en Madrid: calles, plazas y jardines públicos (1875–1936), Madrid: Alpuerto, 1990, ISBN 84-381-0147-X
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benlliure y Gil, Mariano // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00016428
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://pares.mcu.es/ParesBusquedas20/catalogo/autoridad/109461
- ↑ 5,0 5,1 España es Cultura. «Mariano Benlliure». Ministry of Education, Culture and Sport, Government of Spain. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Neoclassicism: Mariano Benlliure». Spanish Arts. 2011. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Բենլիուրե» հոդվածին։ |
|