Լուկրեցիա Արանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուկրեցիա Արանա
1904-10-27, Nuevo Mundo, Lucrecia Arana, Franzen (cropped).jpg
Ի ծնե անունիսպ.՝ Lucrecia López de Arana y Elorza
Ծնվել էնոյեմբերի 23, 1867(1867-11-23)[1][2]
Արո, Ռիոխա, Իսպանիա
ԵրկիրԻսպանիա
Մահացել էմայիսի 9, 1927(1927-05-09)[3][2] (59 տարեկանում)
Մադրիդ, Իսպանիա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո և կոնտրալտո
Գործիքներվոկալ
ԱմուսինՄարիանո Բենլիուրե[4]
Lucrecia Arana Վիքիպահեստում

Լուկրեցիա Արանա (իսպ.՝ Lucrecia Arana, նոյեմբերի 23, 1867(1867-11-23)[1][2], Արո, Ռիոխա, Իսպանիա - մայիսի 9, 1927(1927-05-09)[3][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի սոպրանո-կոնտրալտո: Ունեցել է յուրահատուկ ձայն: Հանդես է եկել սարսուելա ժանրում[5][6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկրեցիա Արանան ծնվել է Իսպանիայի Արո քաղաքում 1871 թվականին: Արանայի հայրը մահացել է Կառլական երրորդ պատերազմի ժամանակ, երբ աղջիկը հազիվ մեկ տարեկան է եղել: Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Մադրիդ՝ ժամանակի լավագույն ուսուցիչների մոտ երգի դասեր առնելու նպատակով: Բեմելը կայացել է 1887 թվականին, տասնհինգ տարեկան հասակում, երբ փոքրիկ դերով Մադրիդի «Circo Price» թատրոնում հանդես է եկել «La mascota» ներկայացման մեջ: Ջուլիան Ռոմեայի թատերախմբի հետ ներկայացումներով հանդես է եկել Իսպանիայի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև իր հայրենի՝ Արո քաղաքում: 1896-1898 թվականներին ներկայացումներով հանդես է եկել Մադրիդի Սարսուելա թատրոնում[7]: Բեմը թողել է 1908 թվականին իսպանացի քանդակագործ Մարիանո Բենյիլուրեի հետ ամուսնանալուց հետո:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է կաթվածից, 1927 թվականին, իր տանը: Թաղված է Մադրիդի Սան Խուստո գերեզմանատանը:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ քանդակագործ Մարիանո Բենյիլուրեն, կնոջ պատկերով ստեղծել է մեդալ, որով պարգևատրվում են Մադրիդի թագավորական կոնսերվատորիայի առաջատար երգիչները:

1979 թվականին Արո քաղաքի փողոցներից մեկը, որը մինչև 1937 թվականը կոչվել է Անկախության փողոց, այնուհետև կրել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի անունը, անվանակոչվել է Լուկրեցիա Արանայի անունով:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]