Մարիա Կիսելյովա
Մարիա Կիսելյովա | |
---|---|
Մարիա Կիսելյովան Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, 28 ապրիլի, 2011 | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Мария Александровна Киселёва |
Ազգություն՝ | ռուս |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 28, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կույբիշև, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | Դինամո |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Քաշ՝ | 58 կիլոգրամ |
Մարիա Ալեքսանդրովնա Կիսելյովա (ռուս.՝ Мария Александровна Киселёва, սեպտեմբերի 28, 1974[1], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (գեղալող), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն և Եվրոպայի իննակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ (2000), հաղորդավար, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նախագահության անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ[2]։ Մասնակցել է «Ունիվերսիադա-2013-ի դեսպաններ» ծրագրին (XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադա 2013, որ անցկացվել է Կազան քաղաքում)։ Աշխարհի 2015 թվականի առաջնության դեսպան է (ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն 2015)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կիսելյովան ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ի Կույբիշևում (ներկայում՝ Սամարա, Ռուսաստանի Դաշնություն)։ Լողով զբաղվել սկսել է 3 տարեկան հասակից, չնայած ծնողները նրան լողի պարապմունքների են ուղարկել միայն ընդհանուր զարգացման համար և չեն մտածել, որ նա կսկսի զբաղվել պրոֆեսիոնալ լողով[3]։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կիսելյովան Եվրոպայի առաջնություններում հաղթել է ինը անգամ՝ 1995 (զույգ, խումբ), 1997 (զույգ, խումբ), 1999 (զույգ, խումբ), 2000 (խումբ), 2002 (խումբ), 2004 (խումբ) թվականներին։ 1998 (խումբ) և 2003 (խումբ) թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել 2000 (զույգ, խումբ) և 2004 թվականների (խումբ). հանդես է եկել Օլգա Բրուսնիկինայի հետ։ Կիսելյովան բազմիցս հաղթել է աշխարհի ու Եվրոպայի գավաթների առաջնություններում, ինչպես նաև Ռուսաստանի առաջնություններում։ Նա դարձել է նաև «Բարի կամքի խաղերի» հաղթող։
Դերասանական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կիսելյովան նկարահանվել է ռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի «Ապուշը» հեռուստասերիալում (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու վեպի)՝ կատարելով Վարյա Իվոլգինայի դերը։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզական կարիերային զուգահեռ 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի հուլիսը Մարիա Կիսելյովան եղել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Слабое звено» («հայերեն՝ Թույլ օղակ») հեռուստախաղի հաղորդավար։ Որպես հաղորդավար աշխատելու տարիներին ճանաչվել է «Ամենաոճային հաղորդավար» ու «Տարվա հայտնություն»։ 2001-2002 թվականներին Կիսելյովան վարել է ՆՏՎ հեռուստաալիքի «Сегодня» («հայերեն՝ Այսօր») հաղորդման մարզական լուրերի բաժինը[4]։ 2002 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Առաջին ալիքով Կիսելյովան վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ամանորյա մեկ թողարկում՝ փոխարինելով Մաքսիմ Գալկինին։
2015 թվականին Մարիա Կիսելյովան վարել է Առաջին ալիքի «Դելֆինների հետ միասին» հաղորդումը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականից մինչև 2012 թվականի դեկտեմբերը Մարիա Կիսելյովան ամուսնացած էր նախկին լողորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ Վլադիմիր Կիրսանովի հետ։ Կիսելյովան ունի երկու դուստր՝ Դարյան ու Ալեքսանդրան։
Մարիա Կիսելյովան դավանում է ուղղափառ քրիստոնեություն[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2004 թվականին Աթենքում XXVIII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար,
- Պատվո շքանշան (19 ապրիլի, 2001) — ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2000 թվականին Սիդնեյում XXVII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[5]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կիսելյովայի ծնողներն ունեցել են նույն ազգանունը, այդ պատճառով էլ ամուսնանալիս նրա մայրն ստիպված չի եղել փոխել ազգանունը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապուշը (ռուս.՝ Идиот, 2003, ռեժիսոր՝ Վլադիմիր Բորտկո) - Վարյա Իվոլգինա
- Պարագրաֆ 78 (ռուս.՝ Параграф 78, 2007, ռեժիսոր՝ Միխայիլ Խլեբորոդով) - ռազմական տրիբունալի անդամ
- Պարագրաֆ 78։ Ֆիլմ երկրորդ (ռուս.՝ Параграф 78. Фильм второй, 2007, ռեժիսոր՝ Միխայիլ Խլեբորոդով) - ռազմական տրիբունալի անդամ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Любви, счастья, успехов!(չաշխատող հղում) Новость на сайте «Единой России» от 6 марта 2006 года
- ↑ 3,0 3,1 Валерия Посашко. Мария Киселёва: Материнство меняет жизнь // Фома. — июль 2010. — № 7 (87).
- ↑ Игры, которые нас выбирают // Новая газета. — 1 октября 2001. — № 71.
- ↑ Указ Президента РФ от 19 апреля 2001 г. N 450
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կիսելյովա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1974 ծնունդներ
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Սամարա քաղաքում ծնվածներ
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Ռուս գեղալողորդներ
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս օլիմպիական չեմպիոններ