Մարիա Կիսելյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Կիսելյովա
Мария Киселева (1).jpg
Մարիա Կիսելյովան Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, 28 ապրիլի, 2011
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`Мария Александровна Киселёва
Ազգություն`ռուս
Մասնագիտացում`լողորդ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`սեպտեմբերի 28, 1974 (44 տարեկան)
Ծննդավայր`Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կույբիշև, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ

Մարիա Ալեքսանդրովնա Կիսելյովա (ռուս.՝ Мария Александровна Киселёва, սեպտեմբերի 28, 1974(1974-09-28)[1], Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (սինխրոն լող), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն և Եվրոպայի իննակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ (2000), հաղորդավար, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նախագահության անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ[2]: Մասնակցել է «Ունիվերսիադա-2013-ի դեսպաններ» ծրագրին (XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադա 2013, որ անցկացվել է Կազան քաղաքում)։ Աշխարհի 2015 թվականի առաջնության դեսպան է (ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն 2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կիսելյովան ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 28-ի Կույբիշևում (ներկայում՝ Սամարա, Ռուսաստանի Դաշնություն)։ Լողով զբաղվել սկսել է 3 տարեկան հասակից, չնայած ծնողները նրան լողի պարապմունքների են ուղարկել միայն ընդհանուր զարգացման համար և չեն մտածել, որ նա կսկսի զբաղվել պրոֆեսիոնալ լողով[3]:

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կիսելյովան Եվրոպայի առաջնություններում հաղթել է ինը անգամ՝ 1995 (զույգ, խումբ), 1997 (զույգ, խումբ), 1999 (զույգ, խումբ), 2000 (խումբ), 2002 (խումբ), 2004 (խումբ) թվականներին։ 1998 (խումբ) և 2003 (խումբ) թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել 2000 (զույգ, խումբ) և 2004 թվականների (խումբ). հանդես է եկել Օլգա Բրուսնիկինայի հետ։ Կիսելյովան բազմիցս հաղթել է աշխարհի ու Եվրոպայի գավաթների առաջնություններում, ինչպես նաև Ռուսաստանի առաջնություններում։ Նա դարձել է նաև «Բարի կամքի խաղերի» հաղթող։

Դերասանական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կիսելյովան նկարահանվել է ռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի «Ապուշը» հեռուստասերիալում (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու վեպի)՝ կատարելով Վարյա Իվոլգինայի դերը։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական կարիերային զուգահեռ 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի հուլիսը Մարիա Կիսելյովան եղել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Слабое звено» («հայ․՝ Թույլ օղակ») հեռուստախաղի հաղորդավար։ Որպես հաղորդավար աշխատելու տարիներին ճանաչվել է «Ամենաոճային հաղորդավար» ու «Տարվա հայտնություն»: 2001-2002 թվականներին Կիսելյովան վարել է ՆՏՎ հեռուստաալիքի «Сегодня» («հայ․՝ Այսօր») հաղորդման մարզական լուրերի բաժինը[4]: 2002 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Առաջին ալիքով Կիսելյովան վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ամանորյա մեկ թողարկում՝ փոխարինելով Մաքսիմ Գալկինին:

2015 թվականին Մարիա Կիսելյովան վարել է Առաջին ալիքի «Դելֆինների հետ միասին» հաղորդումը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից մինչև 2012 թվականի դեկտեմբերը Մարիա Կիսելյովան ամուսնացած էր նախկին լողորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ Վլադիմիր Կիրսանովի հետ։ Կիսելյովան ունի երկու դուստր՝ Դարյան ու Ալեքսանդրան։

Մարիա Կիսելյովան դավանում է ուղղափառ քրիստոնեություն[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2004 թվականին Աթենքում XXVIII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար,
  • Պատվո շքանշան (19 ապրիլի, 2001) — ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2000 թվականին Սիդնեյում XXVII Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ նվաճումների համար[5]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կիսելյովայի ծնողներն ունեցել են նույն ազգանունը, այդ պատճառով էլ ամուսնանալիս նրա մայրն ստիպված չի եղել փոխել ազգանունը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապուշը (ռուս.՝ Идиот, 2003, ռեժիսոր՝ Վլադիմիր Բորտկո) - Վարյա Իվոլգինա
  • Պարագրաֆ 78 (ռուս.՝ Параграф 78, 2007, ռեժիսոր՝ Միխայիլ Խլեբորոդով) - ռազմական տրիբունալի անդամ
  • Պարագրաֆ 78: Ֆիլմ երկրորդ (ռուս.՝ Параграф 78. Фильм второй, 2007, ռեժիսոր՝ Միխայիլ Խլեբորոդով) - ռազմական տրիբունալի անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Любви, счастья, успехов! Новость на сайте «Единой России» от 6 марта 2006 года
  3. 3,0 3,1 Валерия Посашко. Мария Киселёва: Материнство меняет жизнь // Фома. — июль 2010. — № 7 (87).
  4. Игры, которые нас выбирают // Новая газета. — 1 октября 2001. — № 71.
  5. Указ Президента РФ от 19 апреля 2001 г. N 450

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]