Մարիա Ամալյա Նեապոլիտանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ամալյա Նեապոլիտանցի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 26, 1782(1782-04-26)[1][2][3]
Ծննդավայր Կազերտայի պալատ, Կազերտա, Կամպանիա, Իտալիա
Վախճանի օր մարտի 24, 1866(1866-03-24)[1][2][3] (83 տարեկան)
Վախճանի վայր Կլարեմոն, Elmbridge, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թաղված Dreux Royal Chapel
Դինաստիա House of Bourbon-Two Sicilies
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Ֆերդինանտ I Սիցիլացի
Մայր Maria Carolina of Austria?
Ամուսին Լուի Ֆիլիպ
Զավակներ Ֆերդինանդ Ֆիլիպ արքայազն, Օրլեանի դուքս[4], Լուիզա Մարիա Օռլեանցի, Princess Marie of France?[4], Prince Louis, Duke of Nemours?, Princess Françoise of Orléans?, Կլեմենտինա Օռլեանցի, Prince François, Prince of Joinville?, Prince Charles, Duke of Penthièvre?, Henri d'Orléans, Duke of Aumale? և Prince Antoine, Duke of Montpensier?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան

Մարիա Ամելի Թերեզա դե Բուրբոն (ֆր.՝ Marie Amélie Thérèse de Bourbon, ապրիլի 26, 1782(1782-04-26)[1][2][3], Կազերտայի պալատ, Կազերտա, Կամպանիա, Իտալիա - մարտի 24, 1866(1866-03-24)[1][2][3], Կլարեմոն, Elmbridge, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Նեապոլի և Սիցիլիայի արքայադուստր, Օռլեանի դքսուհի, Լուի Ֆիլիպ 1-ինի կինը։ 1830-1848 թվականներին եղել է Ֆրանսիայի թագուհին[5]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ամալյան Նեապոլի թագավոր Ֆերդինանտ IV-ի և Մարիա Կարոլինա Ավստրիացու դուստրն է։ Երբ Մարիա Ամալիան ծնվել է, մորաքույրը՝ Մարի Անտուանետը, Ֆրանսիայի թագուհին էր։ Իտալացի արքայադուստրը կրթություն է ստացել կաթոլիկ ավանդույթի համաձայն։ Դեռ երեխա հասակում նշանվել է Մարի Անտուանետի որդու՝ Լուի Ժոզեֆի հետ[6]։ Վերջինս պետք է դառնար Ֆրանսիայի հաջորդ թագավորը, բայց 1789 թվականին մահացավ տուբերկուլյոզ հիվանդությունից[7]։ 18 տարեկան հասակում Իտալիայի իրադարձությունների արդյունքում Մարիա Ամալյան ստիպված էր լքել իր հարազատ տունը[8]։

1809 թվականի նոյեմբերի 25-ին 27 տարեկան հասակում Պալերմո քաղաքում ամուսնացել է Շարտրի դուքս 36-ամյա Լուի Ֆիլիպ I-ի (1773-1850) հետ։ Վերջինս գլխատված Ֆիլիպ Էգալիտեի և Մարիա Ադելաիդա դե Բուրբոնի (Պենտևրայի դքսի դուստրը և Լյուդովիկ XIV թագավորի ծոռը) ավագ որդին էր։

1830 թվականին Հուլիսյան հեղափոխության արդյունքում Լուի Ֆիլիպը դարձավ Ֆրանսիայի թագավոր, իսկ նրա կինը՝ Մարիա Ամալյան՝ թագուհի։ Նա քաղաքականության մեջ ակտիվ դեր չի խաղացել։

Ֆրանսիական հեղափոխությունից հետո թագավորական ընտանիքը տեղափոխվեց Անգլիա։ Երկու տարի անց Լուի Ֆիլիպ I-ը մահացավ։ Ամուսնու մահից հետո Մարիա Ամալյան ապրել է Անգլիայում։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆերդինանդ Ֆիլիպ (1810-1842), Օռլեանի դուքս, Ելենա Մեքլենբուրգ-Շվերինսկայայի ամուսինը
  • Լուիզա Մարիա (1812-1850), Բելգիայի թագավոր Լեոպոլդ I-ի կինը
  • Մարիա (1813-1839), Վյուրթեմբերգի դքսի՝ Ալեքսանդրի կինը
  • Լուի Շարլ Ֆիլիպ (1814-1896), Նեմուրի դուքս, Վիկտորիա Սաքսեն-Կոբուրգ-Կոհարիի կինը
  • Ֆրանչեսկա (1816-1818)
  • Կլեմենտինա (1817-1907), Ավգուստ Սաքսեն-Կոբուրգ-Կոհարիի կինը, Բուլղարիայի արքա Ֆերդինանդ I-ի մայրը
  • Ֆրանսուա (1818-1900), Պյոտոր 2-րդ կայսեր դստեր՝ Ֆրանչիսկա Բրազիլսկայայի ամուսինը
  • Շարլ (1820-1828), Դե Պենտևրի դուքսը
  • Հենրիխ (1822-1897), Մարիա Կարոլինա Բուրբոն-Սիցիլիացու ամուսինը
  • Անտուան (1824-1890), Մոնպանսիեի դուքսը, Լուիզա Ֆերնանդե Իսպանսկայայի ամուսինը

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1782, ապրիլի 26 - 1809, նոյեմբերի 25 - Նորին թագավորական մեծություն Նեապոլի թագուհի
  • 1809, նոյեմբերի 25 - 1830, օգոստոսի 9 - Նորին թագավորական մեծություն Օռլեանի դքսուհի
  • 1830, օգոստոսի 9 - 1848, փետրվարի 24 - Նորին մեծություն Ֆրանսիայի թագուհի-կոնսորտ
  • 1848, փետրվարի 24 - 1850, օգոստոսի 26 - Նորին թագավորական մեծություն Օռլեանի հերցոգուհի
  • 1850, օգոստոսի 26 - 1866, մարտի 24 - Նորին թագավորական մեծություն Օռլեանի այրի հերցոգուհի
  • 1850, օգոստոսի 26 - 1866, մարտի 24 - Նորին մեծություն Ֆրանսիայի այրի թագուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 Union List of Artist Names — 2020.
  5. Chisholm, Hugh, ed. (1911). «Marie Amélie Thérèse» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջեր 709–710.
  6. Dyson, p. 35.
  7. Dyson, p. 37.
  8. Dyson, p. 100.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dyson, C. C. (1910). The life of Marie-Amélie. New York: D. Appleton and Company. OCLC 526786.
  • Howarth, T.E.B. Citizen-King, The Life of Louis-Philippe, King of the French. London: Eyre & Spottiswoode, 1961.
  • Margadant, Jo Burr. "The Duchesse de Berry and Royalist Political Culture in Postrevolutionary France. History Workshop Journal, No. 43, (Spring, 1997).
  • Margadant, Jo Burr. "Gender, Vice, and the Political Imagery in Postrevolutionary France: Reinterpreting the Failure of the July Monarchy 1830–1848." American Historical Review 104.5, (1995).
  • Paris, Isabelle comtesse de. La Reine Marie-Amelie, Grand-mere de l'Europe. Paris: Perrin, 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]