Մարի Պալյան
Մարի Պալյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբեր 1925 |
Ծննդավայր | Լիոն |
Վախճանվել է | սեպտեմբերի 13, 2017 |
Մահվան վայր | Արևելյան Երուսաղեմ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | խեցեգործ, դիզայներ և նկարչուհի |
Թեմաներ | Խեցեգործություն |
Marie Balian Վիքիպահեստում |
Մարի Պալյան (Պալեան, ծննդյան ազգանունը՝ Ալեքսանյան (Ալեքսանեան), սեպտեմբեր 1925, Լիոն - սեպտեմբերի 13, 2017, Արևելյան Երուսաղեմ), հայ նկարչուհի, խեցեգործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքը սերում է Թուրքիայի Քյութահյա քաղաքից։ 1917 թվականին ընտանիքը Թուրքիայից փախել է Հունաստան, որտեղից էլ նավով տեղափոխվել են Ֆրանսիա։ Մարին մեծացել է Լիոնում։ Վեց տարեկանում սկսել է նկարել, տասը տարեկանից արդեն ստեղծել է դիմանկարներ[1]։ Ուսանել է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում[2], սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով թողել է ուսումը։ 1953 թվականին հանդիպել է իր հեռավոր ազգական Սեդրակին, որը Ռեյ Ֆինչի և Բեռնար Լիչի հետ մեկնում էր Անգլիա՝ սովորելու կերամիկական տեխնոլոգիա։ 1954 թվականին Սեդրակն ու Մարին ամուսնացել են Բեթղեհեմում։
Մերձավոր Արևելքի արվեստում Մարի Պալյանը ներմուծել է հայկական տարրեր`պատկերելով ծառեր, կենդանիներ և թռչուններ պարզունակ, վերականգնողական ոճով` բարձրացնելով կերպարվեստի դերը։ Ավանդական, ստատիկ կոմպոզիցիաներին նա ավելացրել է շարժում, ինչը հիշեցնում է բնության փառահեղ գեղեցկության մասին. գազելները թռվռում են, սիրամարգները կտուցներով հարդարում են, սիզամարգերը ծաղկում են։ Մշակվել և զարգացել է Մարի Պալյանի Դրախտի այգիները և տեսարանները հայտնի գաղափարը։ Նա անդրադարձլ է 13-րդ դարի պարսկական նկարիչներին, որոնք իրենց նկարած կերամիկական սալիկների համար ստեղծում էին պարտեզային տեսարաններ։ Սիմետրիան զիջեց դինամիկ ասիմետրիային։ Ավելի մեծ տարիքում Մարին գիտակցում է, որ ինքն այն օղակն է, որը վճռական դեր է խաղացել դարավոր ավանդույթի մեկ ճյուղը մոռացությունից փրկելու գործում։ «Ինձ համար դա շատ հեշտ է։ Կարծես ես դա արդեն արել էի ավելի վաղ տարիքում, ինչպես չորրորդ, հինգերորդ կամ վեցերորդ դարերում»։ Մարին դարձել է Արևելյան Երուսաղեմի Պալյան ատելիեի[3] և պաղեստինյան կավագործության մեջ հայտնի և անվանի նկարիչ[4]։
Մարի Պալյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Դրախտի դրվագները» վավերագրական ֆիլմում նա նկարագրվում է որպես Երուսաղեմի արվեստի աշխարհի էկոնաներից մեկը[5]։ Հետագայում «Դրախտի թռչունները» գիրքը ներկայացնում է նրա կերպարվեստը[6]։ Մարի Պալյանի աշխատանքներին են անդրադարձել նաև ժամանակակից մեդաները՝ Google Images նախագիծը և Pinterest -ը։
Մարի Պալյանը մահացել է 2017 թվականին, Երուսաղեմում[7]։
Պալյան ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1600-ական թվականներին թուրքական Քյութահյա քաղաքում հայ արհեստավորները դեկորատիվ կերամիկայի մեջ ձևավորեցին տարբերակիչ «իսլամական» ոճը, միաժամանակ զարգացնելով տեղական ոճերի շարք՝ ներառյալ վառվռուն պատկերներ, կերամիկական ձվեր, սուրճի բաժակներ և տարբեր արտադրանքներ։ 1918 թվականի վերջում Երուսաղեմի բրիտանական ռազմական նահանգապետ Ռոնալդ Սթորսը նկարիչ Դավիթ Հովհաննիսյանին, որը 1907 թվականին Քյութահյայում հիմնադրել էր իր արվեստանոցը և նախկինում աշխատել էր Բրիտանիայում, սակայն 1916 թվականին հաստատվել էր Հալեպում, խնդրում է վերականգնել Երուսաղեմի Ժայռի գմբեթի արտաքին պատերի ապակեպատված սալիկները։ Տեղական նյութերի որոշ փորձարկումներից հետո Հովհաննիսյանը վերադառնում է Քյութահյա՝ անհրաժեշտ կավ և այլ հանքանյութեր ձեռք բերելու և մնացած հայ խեցեգործներին հավաքագրելու համար, որպեսզի իրեն միանան Երուսաղեմում։ 1919 թվականին նա Քյութահյայից իր հետ Երուսաղեմ է բերում 8-10 արհեստավորների, այդ թվում՝ հայտնի խեցեգործ Նշան Պալյանին և նկարիչ Մկրտիչ Կարակաշյանին[8]։ Պալյանը և Կարակաշյանը Հովհաննիսյանի համար աշխատել են մինչև 1922 թվականը, այնուհետև Երուսաղեմում բացել են հայկական երկրորդ կերամիկական ատելիեն, որը գտնվում է Նաբլուս ճանապարհի վրա։ 1966 թվականին Պալյան և Կարակաշյան ընտանիքները բաժանել են իրենց բիզնեսը և ստեղծել առանձին արվեստանոցներ։ Պալյան ատելիեն հայտնի է եղել որպես պաղեստինյան խեցեգործարան, իսկ Մարի Պալյանը՝ հայտնի խեցեգործ։ Մարիի որդին՝ Նշանը, շարունակել է Պալյան ընտանիքի ավանդույթը և կերամիկական արվեստ է սովորել Միացյալ Նահանգներում[4][9]։
Հռչակ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարի Պալյանի աշխատանքները ուշադրության կենտրոնում հայտնվեցին 1992 թվականին, երբ Սմիթսոնյան ինստիտուտը վեց ամիս շարունակ ցուցադրեց նրա աշխատանքները։ «Դրախտի տեսարանները» ցուցահանդեսում ընդգրկված էին ավելի քան պատի չափի մեծության 20 վահանակներ, որոնք միասին ներկայացնում էին նկարչի հայեցակարգը վերջնական պարտեզի մասին։ Ցուցահանդեսն այնքան լավ ընդունվեց, որ պատկերասրահը երկարացրեց ցուցադրությունը[4]։ Ցուցադրությունը շարունակվեց Բոստոնում (ԱԼՄԱ թանգարան), Էրեց-Իսրայել թանգարանում, Ալիկանտե քաղաքի թանգարանում (Իսպանիա)։ Պալյանի աշխատանքը ցուցադրված են նամականիշի վրա[10] և դրան հաջորդած բազմաթիվ հրատարակություններում[6][11][12][13][14]։ Պալյանի աշխատանքները տարածված են համացանցում, ինչպես նաև գտնվում են Անգլիայի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[15]։
«Դրախտի տեսարաններ» ցուցադրության աշխատանքները տեղադրվել են Նիդերլանդների Վասենար համայնքի Պարսկական պարտեզներում (հոլ.՝ Perzische Tuin Wassenaar):
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ սփյուռքի նախարարության Արշիլ Գորկի շքանշան, 2012[16]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դրախտի փայլը (2004), Երուսաղեմ
-
Պարսկական պարտեզ
-
Պարսկական պարտեզ
-
Պարսկական պարտեզ
-
Պարսկական պարտեզ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Saudi Aramco World: The Gardens of Marie Balian». archive.aramcoworld.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Ecole nationale supérieure des beaux-arts de Lyon – Accueil». www.ensba-lyon.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «The Tile Art of Marie Balian & Balian Ceramic Tiles of Jerusalem». Armenian Ceramics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Saudi Aramco World: The Gardens of Marie Balian». archive.aramcoworld.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Katzir, Yael, A Glimpse of Paradise – Marie Balian: Armenian Artist in Jerusalem, New Love Films, Վերցված է 2018-10-31-ին
- ↑ 6,0 6,1 «Birds of Paradise. Marie Balian and the Armenian Ceramics of Jerusalem | Kenaan-Kedar, Nurith». www.bookdealers.co.za (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Մահացած է տաղանդաւոր նկարչուհի Մարի Պալեանը
- ↑ Երուսաղեմի Ռոքֆելլերի թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայկական կերամիկայի 100-ամյակին
- ↑ «Կ’ուզենք Երուսաղէմի Հայկական Խեցեղենի Արուեստը Զարգացնել Նաեւ Հայաստանի Մէջ»
- ↑ «WNS: IL037.03 (Armenian Ceramics in Jerusalem – Marie Balian 'Tree of Life')». www.wnsstamps.post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Fabulous mural by Armenian artist Marie Balian one of Jerusalem's hidden gems». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Water jug | Balian, Setrag | V&A Search the Collections». collections.vam.ac.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «The Tree of Life – Kalbian Hagerty LLP». Kalbian Hagerty LLP (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Interpreting Ceramics : issue 4». interpretingceramics.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Water jug | Balian, Setrag | V&A Search the Collections». collections.vam.ac.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Երուսաղէմի Հայկական Համայնքի Նշանաւոր Գործիչներու Պարգեւատրումը(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Պալյան» հոդվածին։ |