Էրեց-Իսրայել թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրեց-Իսրայել թանգարան
Eretz Israel Museum2.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
ՏեղագրությունԹել Ավիվ
Ղեկավարության նստավայրԹել Ավիվ, Իսրայել
Հիմնադրված է1958
Կոորդինատներ: 32°6′11″ հս․ լ. 34°47′47″ ավ. ե. / 32.10306° հս․. լ. 34.79639° ավ. ե. / 32.10306; 34.79639
Կայքeretzmuseum.org.il

Էրեց-Իսրայել թանգարան[1] (անգլ.՝ Eretz Israel Museum, եբր.՝ מוזיאון ארץ ישראל‎), պատմական և հնագիտական թանգարան, որը գտնվում է Թել Ավիվի Ռամաթ-Ավիվ շրջանում: 1953 թվականին բացված Էրեց-Իսրայել թանգարանը ունի թեմատիկ ցուցադրությունների հնագիտական, մարդաբանական և պատմական մեծ հավաքածու, որտեղ ընդգրկված են պղնձից, ապակուց, կերամիկայից պատրաստված առարկաներ, մետաղադրամներ և այլ իրեր[2]: Թանգարանը ունի նաև պլանետարիում:

Բրոնզե մենորա Էրեց-Իսրայել թանգարանում, Մորիս Ասկալոնի աշխատանք

«Մարդը և նրա աշխատանքը» տաղավարում ցուցադրվում են մանածագործության հին նմուշներ, հացահատիկ աղալու և հաց թխելու պարագաներ, ոսկերչական զարդեր ու կավե ամաններ: Թանգարանում կարելի է գտնել հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված 12 տարբեր մշակութային շերտերի գտածոներ, որոնք վերաբերվում են մ.թ.ա. 11-րդ դարում կառուցված Թել Կասիլի քաղաքին:

Նեհուշտան տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղավարում այցելուները հայտնվում են էնեոլիթի և բրոնզե դարի վերջի ոճով վերակառուցված քարանձավում, որտեղ ցուցադրվում են այդ ժամանակաշրջանի տարբեր գործիքներ, քարե մուրճեր, կայծաքարե դանակներ և պղնձե դուրեր: Ցուցադրություններում ներկայացված են չորս մետաղաձուլական վառարաններ.

  • Էնեոլիթի դարաշրջանի թասաձև վառարան (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ)
  • Բրոնզե դարի վերջի ուռուցիկ վառարան (մ.թ.ա. 14-13-րդ դարեր)
  • Բրոնզե դարի վերջի իսկական վառարան (մ.թ.ա. 12-րդ դար)
  • Երկաթե դարի հանքարանային վառարան (մ.թ.ա. 10-րդ դար)

Մ.թ.ա. XIII դարի ապակեհալման վառարանի մնացորդներ են հայտնաբերվել Ակկոյից հյուսիս գտնվող խաչակիրների ամրոցում:

Մադիանիտի տաճարի տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 14-րդ դարում եգիպտացի փարավոնները արշավախումբ են ուղարկում Թիմնայի հովիտ հանքաքար արդյունահանելու նպատակով: Մադիանյան երկրի փորձառու դարբինների հետ միասին նրանք Թիմնայից արդյունահանում էին պղինձ մինչև մ.թ.ա. XI դարի վերջը: Այս տաղավարում է գտնվում Մադիանիտի տաճարի մանրակերտը: Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում տաճարում հայտնաբերված ոսկեջրած գլխով պղնձե օձը, որը հավանաբար համարվում է բիբլիական Նեհուշտանի «անպարկեշտ առարկաներից» մեկը:

Ամֆորա, հայտնաբերվել է Թել Կասիլում

Ապակու տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տաղավարում ցուցադրվում են հին ապակե անոթներ: Ցուցահանդեսը բաղկացած է երեք բաժիններից, որտեղ ներկայացվում են ապակու արտադրության պատմության երեք փուլերը` մինչև փչովի ապակու արտադրության դարաշրջան (ուշ բրոնզե դարից մինչև Հելլենիստական ժամանակաշրջան մ.թ.ա. 15-րդ-1-ին դարեր), հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանի փչովի ապակու արտադրության դարաշրջան (մ.թ. 1-12-րդ դարեր) և փչովի ապակու արտադրության Իսլամական ժամանակաշրջան (մ. թ. 7-15-րդ դարեր): Ցուցադրությունում ներկայացված էին երկու հազվագյուտ անոթներ, բարակ կոտոշ երկու անցքերով գինու համար, որը հայտնի է հունարեն «ռիտոն» անվանումով և «Էննիոնի կապույտ կուժը» պատրաստողի ստորագրությամբ, որն ապրել է մեր թվարկության I դարի առաջին կեսին:

Ֆիլատելիստական տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելյան փոստային ծառայության կողմից տարիների ընթացքում օգտագործված տարբեր փոստարկղեր ցուցադրվում են Էրեց-Իսրայել թանգարանի ֆիլատելիայի տաղավարում

Տաղավարը նվիրված է Էրեց-Իսրայել պետության փոստային ծառայության պատմությանը, սկսած 19-րդ դարի կեսերից մինչև 1948 թվականը` պետության հիմնադրումը: Ցուցադրությունում ներկայացված են ծրարներ, նամակներ, լուսանկարներ, պլակատներ, փոստարկղեր, հեռախոսներ և 1949 թվականի փոստային բեռնատար: Մշտապես գործող ֆիլատելիստական ցուցահանդեսում ներկայացվում են արժեքավոր և հազվագյուտ դրոշմանիշեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]