Jump to content

Մարդու ճակատագիրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդու ճակատագիրը (այլ կիրառումներ)
Մարդու ճակատագիրը
ռուս.՝ Судьба человека
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ[1] և դրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՀիմքՄարդու ճակատագիրը
Թվական1959 և ապրիլի 12, 1959[2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Բոնդարչուկ
ՊրոդյուսերՌոսկինո
Սցենարի հեղինակՅուրի Լուկին
ԴերակատարներՍերգեյ Բոնդարչուկ, Զինաիդա Կիրիենկո[3], Գեորգի Միլյար, Pavel Polunin? և Պավել Վոլկով
ՕպերատորՎլադիմիր Մոնախով
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն103 րոպե

Մարդու ճակատագիրը (ռուս.՝ Судьба человека), Միխայիլ Շոլոխովի համանուն պատմվածքի հիման վրա, 1959 թվականին Սերգեյ Բոնդարչուկի կողմից նկարահանված խորհրդային գեղարվեստական կինոնկար։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես վարորդ Անդրեյ Սոկոլովը ստիպված հրաժեշտ է տալիս ընտանիքին։ Պատերազմի առաջին իսկ ամիսներին նա վիրավորվում և գերի է ընկնում։ Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի դժոխքի միջով անցնելով, իր խիզախության շնորհիվ խուսափում է գնդակահարությունից և վերջապես կարողանում է գերությունից փախչել։ Կարճատև արձակուրդ ստանալով՝ նա մեկնում է իր հայրենի Վորոնեժ քաղաք և տեղեկանում, որ կինն ու երկու դուստրերը զոհվել են ռմբակոծության ժամանակ։ Հարազատներից մնացել էր միայն որդին, ով սպա էր դարձել։ Վերադառնալով ռազմաճակատ՝ նա տեղեկություն է ստանում, որ որդին պատերազմի վերջին օրը զոհվել է։

Պատերազմից հետո Անդրեյ Սոկոլովը աշխատում է իր հայրենի վայրերից հեռու` Ստալինգրադի Ուրյուպինսկ քաղաքում։ Այնտեղ նա հանդիպում է Վանյա անունով փոքրիկ տղային, ով որբ էր մնացել։ Տղայի մայրը մահացել էր, իսկ հայրը` անհայտ կորել։ Անդրեյ Սոկոլովը տղային ասում է, որ ինքը նրա հայրն է, այդպիսով և իրեն, և տղային հույս ներշնչելով` նոր կյանքի համար։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար Կերպար
Սերգեյ Բոնդարչուկ Անդրեյ Սոկոլով
Պավել Պոլունին Վանյա
Զինաիդա Կիրիենկո Իրինա, Սոկոլովի կինը
Պավել Վոլկով Իվան Տիմոֆեևիչ
Յուրի Ավերին Մյուլլեր, ճամբարի պարետ
Պավել Վիննիկ խորհրդային գնդապետ
Վիկտոր Մարկին գերված բժիշկ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոգործիչ Ներդրումը
Յուրի Լուկին, Ֆեոդոր Շախմագոնով սցենարիստ
Սերգեյ Բոնդարչուկ ռեժիսոր
Վլադիմիր Մոնախով օպերատոր
Վենիամին Բասներ կոմպոզիտոր

Ձեռքբերումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]