Մարդու ճակատագիրը (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդու ճակատագիրը (այլ կիրառումներ)
Մարդու ճակատագիրը ռուս.՝ Судьба человека | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ռազմական ֆիլմ[1] և դրամա |
| Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
| Հիմք | Մարդու ճակատագիրը |
| Թվական | ապրիլի 12, 1959[2], սեպտեմբեր 1959 և հոկտեմբերի 16, 1959 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Սերգեյ Բոնդարչուկ |
| Պրոդյուսեր | Ռոսկինո |
| Սցենարի հեղինակ | Յուրի Լուկին |
| Դերակատարներ | Սերգեյ Բոնդարչուկ, Զինաիդա Կիրիենկո[3], Գեորգի Միլյար, Pavel Polunin? և Պավել Վոլկով |
| Օպերատոր | Վլադիմիր Մոնախով |
| Երաժշտություն | Վենիամին Բասներ |
| Կինոընկերություն | Մոսֆիլմ |
| Տևողություն | 103 րոպե |
Մարդու ճակատագիրը (ռուս.՝ Судьба человека), Միխայիլ Շոլոխովի համանուն պատմվածքի հիման վրա, 1959 թվականին Սերգեյ Բոնդարչուկի կողմից նկարահանված խորհրդային գեղարվեստական կինոնկար։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես վարորդ Անդրեյ Սոկոլովը ստիպված հրաժեշտ է տալիս ընտանիքին։ Պատերազմի առաջին իսկ ամիսներին նա վիրավորվում և գերի է ընկնում։ Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի դժոխքի միջով անցնելով, իր խիզախության շնորհիվ խուսափում է գնդակահարությունից և վերջապես կարողանում է գերությունից փախչել։ Կարճատև արձակուրդ ստանալով՝ նա մեկնում է իր հայրենի Վորոնեժ քաղաք և տեղեկանում, որ կինն ու երկու դուստրերը զոհվել են ռմբակոծության ժամանակ։ Հարազատներից մնացել էր միայն որդին, ով սպա էր դարձել։ Վերադառնալով ռազմաճակատ՝ նա տեղեկություն է ստանում, որ որդին պատերազմի վերջին օրը զոհվել է։
Պատերազմից հետո Անդրեյ Սոկոլովը աշխատում է իր հայրենի վայրերից հեռու` Ստալինգրադի Ուրյուպինսկ քաղաքում։ Այնտեղ նա հանդիպում է Վանյա անունով փոքրիկ տղային, ով որբ էր մնացել։ Տղայի մայրը մահացել էր, իսկ հայրը` անհայտ կորել։ Անդրեյ Սոկոլովը տղային ասում է, որ ինքը նրա հայրն է, այդպիսով և իրեն, և տղային հույս ներշնչելով` նոր կյանքի համար։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Կերպար |
|---|---|
| Սերգեյ Բոնդարչուկ | Անդրեյ Սոկոլով |
| Պավել Պոլունին | Վանյա |
| Զինաիդա Կիրիենկո | Իրինա, Սոկոլովի կինը |
| Պավել Վոլկով | Իվան Տիմոֆեևիչ |
| Յուրի Ավերին | Մյուլլեր, ճամբարի պարետ |
| Պավել Վիննիկ | խորհրդային գնդապետ |
| Վիկտոր Մարկին | գերված բժիշկ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կինոգործիչ | Ներդրումը |
|---|---|
| Յուրի Լուկին, Ֆեոդոր Շախմագոնով | սցենարիստ |
| Սերգեյ Բոնդարչուկ | ռեժիսոր |
| Վլադիմիր Մոնախով | օպերատոր |
| Վենիամին Բասներ | կոմպոզիտոր |
Ձեռքբերումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սովետական էկրան» ամսագրի հարցումներով ճանաչվել է 1959 թվականի լավագույն ֆիլմ։
- 1959 թվականին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում շահել է մեծ մրցանակը։
- Չեխոսլովակիայի 10-րդ միջազգային կինոփառատոնի մեծ մրցանակը։
- 1960 թվականին ստացել է Մինսկի կինոփառատոնի մեծ մրցանակը։
- «Բյուրեղապակե գավաթ»` գլխավոր մրցանակ։
- Մրցանակներ է ստացել Մելբուռնում, Սիդնեյում և Կանբեռայում։
- 1970 թվականին մրցանակ է ստացել Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում։
- 1976 թվականին մրցանակ է ստացել Ջորջթաունի միջազգային կինոփառատոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1959 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Միխայիլ Շոլոխովի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Սերգեյ Բոնդարչուկի ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Ռուսաստանում նկարահանված ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր