Մարգիթ Սանդեմու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգիթ Սանդեմու
բուկմոլ՝ Margit Sandemo
Ծնվել էապրիլի 23, 1924(1924-04-23)[1][2]
ԾննդավայրLena, Նորվեգիա
Վախճանվել էսեպտեմբերի 1, 2018(2018-09-01)[3][2] (94 տարեկան)
Վախճանի վայրSkillinge, Շվեդիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Նորվեգիա
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներThe Legend of the Ice People?
Ստեղծագործությունների ցանկMargit Sandemo bibliography?
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ
ԱմուսինAsbjørn Sandemo?[4]
 Margit Sandemo Վիքիպահեստում

Մարգիթ Սանդեմու (նորվ.՝ Margit Sandemo, ծնված՝ Ունդերդալ, ապրիլի 23, 1924(1924-04-23)[1][2], Lena, Նորվեգիա - սեպտեմբերի 1, 2018(2018-09-01)[3][2], Skillinge, Շվեդիա), պատմական ֆենտեզի և բուլվարային ժանրերի նորվեգացի արձակագրուհի[5]։ Նրա գրքերը թարգմանվել և հրատարակվել են ռուսերեն, դանիերեն, ֆիններեն, գերմաներեն, հունգարերեն, իսլանդերեն, լեհերեն, անգլերեն[6] և շվեդերեն։ Մարգիթ Սանդեմուն ճանաչված նորվեգացի գրող, 1903 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Բյոռնստեռնե Բյոռնսոնի թոռնուհին է՝ նրա ապօրինի որդի Անդերս Ունդերդալի գծով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդեմուն ամբողջ տարին ապրում է Շվեդիայի հարավում՝ բացառությամբ ամռան, երբ բնակվում է Նորվեգիայում։ Մարգիթը գրել սկսել է 1964 թվականի սկզբներին։ Նրա գրքերում գերբնական թեմաները միահյուսված են պատմական փաստերի հետ, որը նրան ճանաչված է դարձնում սկանդինավյան երկրներում և դրա սահմաններից դուրս։ Նա գրել է մի քանի ոչ սերիական գրքեր, բայց մեծ ճանաչում նրան բերել են 47 վեպից բաղկացած «Ասք սառույցի մարդկանց մասին» վիպաշարը (նորվ.՝ Sagaen om Isfolket, անգլ.՝ The Legend of the Ice People), որի մեջ են ներառված «Կախարդ», «Լույսի թագավորության լեգենդը», «Սև ասպետներ», «Կապույտ լույս», «Լեռնային հովտի պատմությունը», «Կախարդական երգեր»։ Վիպաշարը պատմում է «Սառույցի մարդկանց» տոհմի կյանքը 16-րդ դարից սկսած մինչև մեր օրերը և այն մասին, թե ինչպես են նրանք պայքարում ընտանեկան անեծքի դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 https://www.dagbladet.no/nyheter/margit-sandemo-94-er-dod---var-i-gang-med-ny-bok/70162957
  4. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  5. «Ingvild Sælid Gilhus. Post-secular religion and the therapeutic turn». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. Isfolket blir engelsk. Aftenposten, 10.4. 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգիթ Սանդեմու» հոդվածին։