Մասնակից:Tanya Harutyunyan/Ավազարկղ
Ջովաննի Գաբրիելին (մոտ 1554/1557 - 12 օգոստոսի 1612) իտալացի կոմպոզիտոր և երգեհոնահար է: Նա իր ժամանակի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկն էր, ով ներկայացնում է Վենետիկյան դպրոցի ոճի գագաթնակետը՝ Վերածննդից դարաշրջանից բարոկկո անցման ժամանակահատվածում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիելին ծնվել է Վենետիկում: Նա ընտանիքի հինգ երեխաներից մեկն է: Հայրը եկել է Կարնիայի մարզից և Ջովանիի ծնվելուց անմիջապես առաջ մեկնել է Վենետիկ: Չնայած Ջովաննիի վաղ կյանքի մասին շատ բան հայտնի չէ, նա հավանաբար սովորել է իր հորեղբոր՝ կոմպոզիտոր Անդրեա Գաբրիելիի մոտ, որը 1560-ականներից մինչև իր մահը՝ 1585թվականը, աշխատել է Սուրբ Մարկոսի տաճարում[1]:
Ջովաննին նաև մեկնել է Մյունխեն, որպեսզի սովորի հայտնի Օրլանդո դե Լասուսի մոտ` դուքս Ալբերտ V-ի արքունիքում: Ամենայն հավանականությամբ, նա այնտեղ է մնացել մինչև 1579 թվականը: Լասուսը պետք է դառնար իր երաժշտական ոճի զարգացման հիմնական ազդակներից մեկը[1]:
1584 թվականին նա վերադարձավ Վենետիկ, որտեղ 1585 թվականին դարձավ Սուրբ Մարկոսի տաճարի երգեհոնահար, իսկ հորեղբոր մահից հետո նա զբաղեցրեց նաև գլխավոր կոմպոզիտորի պաշտոնը: Բացի այդ, նա սկսեց նաև խմբագրել հորեղբոր երաժշտական ստեղծագործությունների մեծ մասը: Անդրեան, ակնհայտորեն, շատ քիչ հակում ուներ տպագրելու իր սեփական երաժշտությունը, բայց Ջովաննիի կարծիքը դրա վերաբերյալ բավական բարձր էր և նա իր իսկ ժամանակի մեծ մասը տրամադրեց այն խմբագրելու և տպագրելու համար:
Գաբրիելիի կարիերան ավելի մեծ վերելք ապրեց, երբ նա ստացավ երգեհոնահարի պաշտոն Scuola Grande di San Rocco-ում, որը նա պահպանեց իր ողջ կյանքի ընթացքում: Սան Ռոկոն ամենահեղինակավորն էր վենետիկյան բոլոր հաստատություններից և իր շքեղությամբ զիջում էր միայն Սան Մարկոյին: Ջովաննիի երաժշտական գործունեության վառ նկարագրությունը պահպանվում է անգլիացի գրող Թոմաս Կորյատի ճանապարհորդական հուշերում: Նրա երաժշտության մեծ մասը գրված էր հատուկ Սան Ռոկոյի համար[2], չնայած նա հավանաբար էլ ավելի շատ ստեղծագործեց Սան Մարկոյի համար:
Գաբրիելիի աշխատանքները նրան դարձնում էին Եվրոպայի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկը: Նորարարությունները, որն սկսվեց նրա ազդեցիկ «Սակրայի սիմֆոնիա» հատորով (1597), այնպիսին էր, որ կոմպոզիտորներ՝ ամբողջ Եվրոպայից, հատկապես Գերմանիայից, գալիս էին Վենետիկ՝ ուսանելու: Ակնհայտ է, որ նա նաև իր նոր աշակերտներին հանձնարարեց ուսումնասիրել Իտալիայում գրված մադրիգալները, այնպես որ նրանք ոչ միայն հետ բերեցին վենետիկյան մեծ պոլիխորալական ոճը իրենց հայրենիք, այլ նաև մանդրիգալի ոճը: Հենրիխ Շյուցը և մյուսները օգնեցին բարոկկոյի վաղ շրջանի երաժշտությունը հասցնել հյուսիս՝ Գերմանիա, որը վճռականորեն ազդեց հետագա երաժշտության պատմության վրա: Հենց այս արմատների վրա են հիմնված գերմանական բարոկկոյի գագաթնակետի՝ Բախի ստեղծագործությունները:
Գաբրիելիի առողջական վիճակը սկսեց վատթարանալ 1606 թվականից հետո, այդ ժամանակ նա թողեց եկեղեցու ղեկավարությունը՝ այլևս չկարողանալով կատարել իր պարտականությունները: Նա մահացավ 1612 թվականին Վենետիկում՝ երիկամի քարի բարդություններից:
Երաժշտությունը և ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Գաբրիելին ստեղծագործում էր ժամանակին բնորոշ շատ ոճերում, նա նախընտրում էր հոգևոր երգերն ու գործիքային երաժշտությունը: Նրա ամբողջ աշխարհիկ վոկալ երաժշտությունը պատկանում են իր կարիերայի համեմատաբար վաղ շրջանին: Նա երբեք չի գրել ավելի թեթեւ ոճերում, ինչպիսիք են պարերը, իսկ ավելի ուշ ամբողջությամբ կենտրոնացավ հոգևոր վոկալ և գործիքային երաժշտության վրա[3]: Նրան վերագրվող նորարությունների շարքում, և չնայած նա միշտ չէ, որ առաջինն էր օգտագործում դրանք, մեծ կարևորություն ունի դինամիկան, որը պետք է լիներ բարոկկո կոնցերտի հիմքը, և որը արագորեն տարածվեց դեպի հյուսիսային Եվրոպա՝ ինչպես Վենետիկ այցելուների զեկույցներով, այնպես էլ Գաբրիելիի ուսանողների կողմից, ովքեր էին Հանս Լեոն Հասլերը և Հենրիխ Շյուցը[4][5]:
Ինչպես մյուս կոմպոզիտորները, նա նույնպես օգտագործեց Սան Մարկոյի եկեղեցու անսովոր դասավորությունը՝ իր երկու երգչախմբային վերնահարկերով՝ միմյանց դիմաց, տպավորիչ տարածական էֆեկտներ ստեղծելու համար: Նրա երաժշտական ստեղծագործությունների մեծ մասը գրված է այնպես, որ մի կողմում նախ երգչախումբ կամ նվագախումբ լսվի, իսկ մյուս կողմում հնչի պատասխանը: Հաճախ եկեղեցու կենտրոնի բեմում գտնվում էր մի երրորդ խումբ[6]: Այստեղ մեծ ուշադրության է արժանի հստակ ու ճիշտ գործիքավորումը: Եկեղեցում ակուստիկան այնպիսին էր, որ գործիքները կատարյալ պարզությամբ լսվում էին հեռավոր կետերում: Այսպիսով, գործիքավորումը, որը տարօրինակ է թվում թղթի վրա, օրինակ՝ մեկ լարային գործիքը, որը դրված է փողային գործիքների մեծ խմբի դեմ, կարող է Սան Մարկոյում հնչել կատարյալ հավասարակշռությամբ:
Գաբրիելիի առաջին ստեղծագործությունները հրատարակվել են հորեղբոր՝ Անդրեայի ստեղծագործությունների կողքին, իր «Համերգներ» հատորում (1587): Այս ստեղծագործություններում զգացվում է հորեղբոր ոճի մեծ ազդեցությունը երկխոսության և արձագանքման էֆեկտների օգտագործման գործում[7]: Կան ցածր և բարձր երգչախմբեր, և դրանց բարձրության տարբերությունը երևում է գործիքային նվագակցությամբ: Ջովաննիի 1597թվականի Sacrae Symphonia-ում տպագրված մոտետները կարծես հեռանում են այս տեխնիկայից՝ հասնելով մի մոդելի, որի երաժշտական նյութը զարգանում է երգչախմբում: Որոշ մոտետների մեջ, ինչպիսիք են Omnes Gentes-ը, գործիքային կազմը երաժշտական նյութի բաղկացուցիչ մասն է կազմում[7]:
1605թվականից հետո Գաբրիելիի ստեղծագործությունները շատ ավելի հոմոֆոնիկ ոճով էին: Նա գրեց գործիքային ստեղծագործություններ (սիմֆոնիա), մենակատար գործիքների համար ստեղծագործություններ, մոտետներ, որոնց մեջ կա սերտ երկխոսություն երգչախմբերի և մենակատարների միջև: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկում՝ «Ecclesiis»-ում, օգտագործվել է գործիքային կազմի և երգչախմբի 4առանձին խմբեր, որոնք հնչում են երգեհոնի և continuo-ի շարունակական նվագակցությամբ:
Canzon բառը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալական canzon տերմինը (canzoni-հոգնակի), ինչպես օգտագործել են Գաբրիելին և այլք, բխում է ֆրանսիական «շանսոն» բառից, և Գաբրիելիի ժամանակից անմիջապես հետո այն ամբողջությամբ ներգրավվում է իտալերենի մեջ canzona ձևով (canzone-հոգնակի): Անգլերենում օգտագործվում է իտալական երկրորդ ձևը՝ canzone:
Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Concerti (1587)[խմբագրել | խմբագրել կոդը]
«Concerti di Andrea, et di Giovanni Gabrieli, organisti della Serenissima Signori di Venetia». 77 ստեղծագործությունների հավաքածու, որոնց մեծ մասը Ջովաննիի հորեղբորը՝ Անդրեա Գաբրիելիի գործերն են, բայց պարունակում է նաև կրտսեր Գաբրիելիի մոտետներից մի քանիսը`
- 9.) Inclina Domine aurem a 6
- 19.) Ego dixi Domine a 7
- 33.) O magnum mysterium a 8
- 37.) Deus meus ad te de luce a 10
- 40.) Angelus ad pastores ait a 12
- 77.) Sacri di Giove augei a 12
Sacrae Symphoniae (1597)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքածու, որի մեջ ներառված է 45 մոտետ 6, 7, 8, 10, 12, 14, 15 կամ 16 ձայների համար,14 կանցոնա 8, 10, 12 կամ 15 երաժշտական տողերի համար և երկու սոնատ երաժշտական 8 և 12տողերի համար:
- Motet “Cantate Domino” a 6, Ch. 6
- Exaudi Domine, justitiam meam, Ch.7
- Motet “Beata es virgo Maria” a 6, Ch. 8
- Motet “Miserere mei Deus” (Psalm 51) a 6, Ch. 9
- O quam suavis est, Domine, Ch.10
- Benedixisti Domine terram tuam, Ch.11
- Motet “Exaudi Deus orationem meam” (Psalm 55) a 7, Ch. 12
- Motet “Sancta Maria succurre miseris” a 7, Ch. 13
- O Domine Jesu Christe, Ch.14
- Domine exaudi orationem meam, Ch.15
- Jubilate Deo, omnis terr, Ch.16
- Misericordias Domin, Ch.17
- Beati immaculati, Ch.18
- Laudate nomen Domini, Ch.19
- Jam non dicam vos servos, Ch.20
- Beati omnes, Ch.21
- Domine, Dominus noster, Ch.22
- Angelus Domini descendit, Ch.23
- Motet “O Jesu mi dulcissime” a 8, Ch. 24
- Motet “Sancta et immaculata virginitas” a 8, Ch. 25
- Diligam te, Domine, Ch.26
- Exultate justi in Domino, Ch.27
- Hoc tegitur, Ch.28
- Ego sum qui sum, Ch.29
- In te Domine speravi, Ch.30
- Jubilemus singuli, Ch.31
- Magnificat, Ch.32
- Canzon per sonar primi toni a 8, Ch.170
- Canzon per sonar septimi toni a 8, Ch.171
- Canzon per sonar septimi toni a 8, Ch.172
- Canzon per sonar noni toni a 8, Ch.173
- Canzon per sonar duodecimi toni a 8, Ch.174
- Sonata pian e forte, Ch.175
- Benedicam Dominum, Ch.33
- Domine exaudi orationem meam, Ch.34
- Motet “Maria virgo” a 10, Ch. 35
- Motet “Deus qui beatum Marcum” a 10, Ch. 36
- Surrexit Pastor bonus, Ch.37
- Judica me, Domine, Ch.38
- Quis est iste qui venit, Ch.39
- Motet “Hodie Christus natus est” a 10, Ch. 40
- Canzon per sonar primi toni a 10, Ch.176
- Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.177
- Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.178
- Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.179
- Canzon in echo duodecimi toni à 10, Ch.180
- Canzon sudetta accommodata per concertar con l’Organo a 10, Ch.181
- Plaudite, psallite, jubilate Deo omnis terra, Ch.41
- Virtute magna, Ch.42
- Kyrie (primus), Ch.43
- Christe, Ch.44
- Kyrie (tertius), Ch.45 (Ch.43–45 are a single composition)
- Gloria, Ch.46
- Sanctus, Ch.47
- Magnificat, Ch.48
- Regina cœli, lætare, Ch.49
- Canzon per sonar septimi & octavi toni a 12, Ch.182
- Canzon per sonar noni toni a 12, Ch.183
- Sonata octavi toni a 12, Ch.184
- Nunc dimittis, Ch.50
- Jubilate Deo, omnis terra, Ch.51
- Canzon quarti toni a 15, Ch.185
- Omnes gentes plaudite manibus, Ch.52
Canzoni per sonare (1608)[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքածու, որն իր մեջ ներառում է Գաբրիելիի, Ջիրոլամո Ֆրեսկոբալդիի և այլոց 36 կարճ գործերը: Ցիկլի առաջին 4, ինչպես նաև 27-րդ և 28-րդ համարները պատկանում են Գաբրիելիի գրչին[8][9]:
- Canzon (I) a 4 “La spiritata,” Ch. 186
- Canzon (II) a 4, Ch. 187
- Canzon (III) a 4, Ch. 188
- Canzon (IV) a 4, Ch. 189
- Canzon (XXVII) a 8 “Fa sol la re,” Ch. 190
- Canzon (XXVIII) a 8 “Sol sol la sol fa mi,” Ch. 191
Canzoni e Sonate (written nlt. 1612, publ. 1615)[խմբագրել | խմբագրել կոդը]
16 կանցոնի և 5 սոնատների հավաքածու: Հրատարակվել է 1615 թվականին՝ հետմահու:
- Canzon prima (item I) a 5, Ch. 195
- Canzon (II) a 6, Ch. 196
- Canzon (III) a 6, Ch. 197
- Canzon (IV) a 6, Ch. 198
- Canzon (V) a 7, Ch. 199
- Canzon (VI) a 7, Ch. 200
- Canzon (VII) a 7, Ch. 201
- Canzon (VIII) a 8, Ch. 202
- Canzon (IX)† a 8
- Canzon (X)† a 8
- Canzon (XI)† a 8
- Canzon (XII) a 8, Ch. 205
- Sonata (item XIII) a 8, Ch. 206
- Canzon (item XIV) a 10, Ch. 207
- Canzon (XV) a 10, Ch. 208
- Canzon (XVI) a 12, Ch. 209
- Canzon (XVII) a 12, Ch. 210
- Sonata (item XVIII) a 14, Ch. 211
- Sonata (XIX) a 15, Ch. 212
- Sonata (XX) a 22, Ch. 213
- Sonata (XXI) per tre violini e basso (a 4), Ch. 214
Sacrae Symphoniae II (written nlt. 1612, publ. 1615)[խմբագրել | խմբագրել կոդը]
Sacrae symphoniae Liber secundus. Լույս է տեսել 1612 թվականին՝ հետմահու:
- Exultavit cor meum
- Congratulamini mihi
- Ego dixi Domine
- Sancta et immaculata
- O Jesu mi dulcissime
- Hodie completi sunt
- O quam suavis
- Deus in nomine tuo
- Attendite popule meus
- Cantate Domino
- Benedictus es Dominus
- Litania Beatae Mariae Virginis
- Deus Deus meus
- Vox Domini
- Iubilate Deo
- Motet “Surrexit Christus” a 11, Ch. 66
- Exaudi Deus
- O gloriosa virgo
- Misericordia tua Domine
- Suscipe clementissime Deus
- Kyrie
- Sanctus
- Magnificat 12 vocum
- Confitebor tibi Domine
- Motet “Quem vidistis pastores” a 14
- Motet “In ecclesiis” a 14
- Magnificat 14 vocum
- Salvator noster
- O quam gloriosa
- Exaudi me Domine
- Magnificat 17 vocum
- Buccinate
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bryant, Grove online
- ↑ Knighton, Tess (1997). «G.Gabrieli Music for San Rocco (record review)». Gramophone.
- ↑ Selfridge-Field, p. 81
- ↑ Grout, pp. 289–291
- ↑ Selfridge-Field, p. 81, p. 99
- ↑ Ongaro et al., Venice, Grove online
- ↑ 7,0 7,1 Arnold, Grove (1980)
- ↑ «Canzoni per sonare con ogni sorte di stromenti». Alessandro Raverii. 6 June 2018 – via Google Books.
- ↑ «Canzoni per sonare con ogni sorte di stromenti (Raverii, Alessandro) - IMSLP/Petrucci Music Library: Free Public Domain Sheet Music». imslp.org.
Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Arnold, Denis. Giovanni Gabrieli and the Music of the Venetian High Renaissance. London: Oxford University Press, 1979. 0-19-315247-9
- Arnold, Denis. Monteverdi. London, J.M. Dent & Sons Ltd, 1975. 0-460-03155-4
- Arnold, Denis. "Giovanni Gabrieli," in The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie. 20 vol. London, Macmillan Publishers Ltd., 1980. 1-56159-174-2
- Bartlett, Clifford & Holman, Peter. Giovanni Gabrieli: A Guide to the Performance of His Instrumental Music. In Early Music, Vol. 3, No. 1 (Jan. 1975), pp. 25–32.
- Bryant, David. "Gabrieli, Giovanni." In Grove Music Online. Oxford Music Online, http://www.oxfordmusiconline.com/subscriber/article/grove/music/40693 (accessed 22 September 2009).
- Bukofzer, Manfred. Music in the Baroque Era. New York, W.W. Norton & Co., 1947. 0-393-09745-5
- Charteris, Richard. Giovanni Gabrieli (ca. 1555–1612): a Thematic Catalogue of his Music with a Guide to the Source Materials and Translations of his Vocal Texts. New York, 1996.
- Grout, Donald Jay. A History of Western Music. W.W. Norton & Co., 1980. 0-393-95136-7
- Kenton, Egon. Life and Works of Giovanni Gabrieli. American Institute of Musicology, 1967 (Armen Carapetyen).
- Ongaro, Giulio, et al. "Venice." In Grove Music Online. Oxford Music Online, http://www.oxfordmusiconline.com/subscriber/article/grove/music/41311 (accessed 22 September 2009).
- Reese, Gustave. Music in the Renaissance. New York, W.W. Norton & Co., 1954. 0-393-09530-4
- Selfridge-Field, Eleanor,Venetian Instrumental Music, from Gabrieli to Vivaldi. New York, Dover Publications, 1994. 0-486-28151-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Tanya Harutyunyan/Ավազարկղ կատեգորիայում։ |