Վենետիկյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վենետիկյան դպրոցի երաժշտության համար ոգեշնչման աղբյուրներից մեկը ընդարձակ, հնչեղ սրահն էր։ Մոտավորապես 1550-ից 1610 թվականներին Վենետիկում կոմպոզիտորների կենսաձևը երաժշտության մեջ Վենետիկյան դպրոցն էր, շատերն աշխատում էին բազմաձայն ոճով։ Ուշ տասնվեցերորդ դարի վենետիկյան բազմաձայն ստեղծագործությունները Եվրոպայի ամենահայտնի երաժշտական ստեղծագործությունների թվում էին, և նրանց ազդեցությունը երաժշտական վարպետության վրա այլ դարերում հսկայական էր։ Վենետիկյան դպրոցի ներկայացրած հայտնագործությունները Ֆլորենսիայում մոնոներկայացման և օպերայի ժամանակակից զարգացման հետ մեկտեղ, միասին որոշում են երաժշտության Վերածննդի ավարտը և երաժշտական բարոկկոյի սկիզբը։

Վենետիկի Սան Մարկոս տաճար

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի գործառույթներ միասին համախմբվեցին` ստեղծելու Վենետիկյան Դպրոցը։ Առաջինը քաղաքական էր. 1521 թվականին Հռոմի Պապ Լեո X-ի մահից և 1527 թվականին Հռոմի Թալանից հետո Հռոմում երաժշտական երկար իշխող հաստատումը վերացավ. շատ երաժիշտներ կամ տեղափոխվեցին այլ վայր, կամ էլ ընտրեցին Հռոմ չվերադառնալ, իսկ Վենետիկը դարձավ այն մի քանի վայրերից մեկը, որը ունեցավ ստեղծարարությանը նպաստող շրջակա միջավայր[1]։

Հավանաբար մեկ այլ կարևոր գործառույթ էր Սուրբ Մարկոսի տաճարի հրաշալի գոյությունը երգչախմբի համար նախատեսված վերնահարկի եզակի սրահով։ Այս տաճարի ընդարձակ ճարտարապետության շնորհիվ անհրաժեշտ էր զարգացնել մի երաժշտական ոճ, որը որպես առավելություն օգտագործում էր բաց թողնված հնչյունները, այլ կերպ ասած՝ պայքարում էր դրա դեմ. այսպիսով վենետիկյան բազմաձայն ոճը զարգանում էր, մեծ հակահնչյունային ոճ էր, որում երգիչների և երաժշտական գործիքների խմբերը երբեմն նվագում էին իրար հակառակ, իսկ երբեմն էլ միասին՝ ուղեկցվելով երգեհոնի նվագակցությամբ։ Այս արդյունքը հայտնի դարձնելու համար առաջին կոմպոզիտորը Ադրիան Վիլլերտն էր, ով 1527 թվականին դարձավ Սուրբ Մարկոս տաճարի կապելլայի մաեստրո, և 1562 թվականին մինչև իր մահը մնաց այդ պաշտոնում։ Դարի երաժշտության ամենաազդեցիկ գրողներից մեկը՝ Ջոզեֆֆո Զարլինոն Վիլլերտին անվանեց «նոր Պյութագորաս», և Վիլլերտի ազդեցությունը լիակատար դարձավ ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլ նաև որպես ուսուցիչ, վենետիկցիներից շատերը, ովքեր նրա հետևորդներն էին, սովորեցին նրա հետ։

Մեկ այլ գործառույթ, որը երաժշտական նորարարության հարուստ ժամանակաշրջանին նպաստեց, նկարչությունն էր։ Վաղ 16-րդ դարում, բարգավաճ և կանգուն Վենետիկը դարձել էր երաժշտական հրատարակման մի կարևոր կենտրոն, կոմպոզիտորները գալիս էին Եվրոպայի բոլոր կողմերից, որպեսզի օգուտ քաղեն նոր տեխնոլոգիաներից, որը միայն մի քանի տասնամյակ հին էր։ Հյուսիսային Եվրոպայի կոմպոզիտորները, հատկապես Ֆլենդերսից և Ֆրանսիայից, արդեն հռչակավոր էին Եվրոպայում որպես ամենահմուտ կոմպոզիտորներ, իսկ նրանցից շատերը եկան Վենետիկ։

1560-ական թվականներին երկու առանձին խմբեր զարգացան Վենետիկյան դպրոցում. առաջադիմական խմբի ղեկավարը Բալդասար Դոնատոն էր, իսկ պահպանողական խումբը ղեկավարում էր Զարլինոն, ով հետագայում դարձավ կապելլայի մաեստրո։ Երկու խմբերի միջև 1569 թվականին տարաձայնությունները դարձան դրամատիկ, իսկ Դոնատոյի և Զարլինոյի միջև տեղի ունեցավ հասարակական կոնֆլիկտ Սուրբ Մարկոսի Մեծ Խնջույքի ժամանակ։ Պահպանողական ճյուղի անդամները հակված էին հետևելու Ֆրանս-Ֆլամանդական բազմաձայն ոճին, և ընդգրկում էին Կիպրիանո դե Ռորին, Զարլինոյին և Կլաուդիո Մերուլոյին, առաջադիմական խումբը ընդգրկում էր Դոնատոյին, Ջիովաննի Կրոսին, իսկ ավելի ուշ Անդրեա և Ջիովաննի Գաբրիելիներին։ Երկու խմբերի միջև լրացուցիչ վիճաբանության պատճառը վենետիկցիներն ու իտալացիներն էին, ովքեր պետք է ստանային Սուրբ Մարկոսի տաճարի կապելլայի մաեստրոյի բարձր աշխատանք։ Վերջապես, տեղական տաղանդով գերակշռող խումբը Վենետիկում վերջ էր դնում օտարերկրյա երաժիշտների իշխանությանը. 1603 թվականին Ջիովաննի Կրոսեն նշանակվում է աշխատանքի, ում 1609 թվականին հաջորդում է Ջիուլիո Սեզար Մարտինենգոն։

Վենետիկյան Դպրոցի զարգացման գագաթնակետը 1580 թվականին էր, երբ Անդրեա և Ջիովանի Գաբրիելիները ստեղծեցին տարբեր երգչախմբերի, փողային և լարային գործիքների և երգեհոնի համար ահռելի աշխատանքներ։ Այս աշխատությունները առաջինն են, որոնք պարունակում են դինամիկա, և առաջինն են, որ ներառում են նվագախմբի գործիքների համար հատուկ հրահանգներ։ Միևնույն ժամանակ աշխատող երգեհոնահարները ներառում էին Կլաուդիո Մերուլոյին և Գիրոլամո Դիրուտային. նրանք սկսեցին սահմանել գործիքային ոճ ու տեխնիկա, որոնք տեղափոխվեցին հյուսիսային Եվրոպա հետագա սերունդների համար, հասնելով Սվելինքի, Բուքսթեդութի և վերջապես Յոհան Սեբաստիան Բախի աշխատությունների գագաթնակետին։

«Վենետիկյան Դպրոց» տերմինը երբեմն օգտագործվում է այն տարբերելու համար Հռոմեական Դպրոցի՝ ժամանակակից և սովորաբար ավելի պահպանողական երաժշտությունից։ Միևնույն ժամանակ Իտալիայում այլ կարևոր երաժշտական գործունեության կենտրոնները ներառում էին Ֆլորենսիան՝ օպերայի ծննդավայրը, Ֆերրարան, Նեապոլը, Պադովա, Մանտովան և Միլանը:

Կոմպոզիտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկյան դպրոցի գլխավոր անդամներն են՝

  • Ադրիան Վիլլերտ (1490-1562)
  • Ժակ Բուս (1500-1565)
  • Անդրեա Գաբրիելի (1532-1585)
  • Նիկոլա Վիչենտինո (1511-1576)
  • Կիպրիանո դե Ռորե (1515-1565)
  • Ջոզեֆֆո Զարլինո (1517-1590)
  • Բալդասար Դոնատո (1525-1603)
  • Աննիբալ Պադովանո (1527-1575)
  • Կոստանցո Պորտա (1529-1601)
  • Կլաուդիո Մերուլո (1533-1604)
  • Ջոզեֆֆո Գուամի (1540-1611)
  • Վինչենցո Բելավեր (1587)
  • Գիրոլամո Դիրուտա (1554-1610)
  • Գիրոլամո Դալլա Կասա (1601)
  • Ջիովանի Գաբրիելի (1555-1612)
  • Ջիովանի Կրոսե (1557-1609)
  • Ջիովանի Բասսանո (1558-1617)
  • Ջիուլիո Սեզար Մարտինենգո (1561-1613)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gangwere, p. 246.