Մասան
Բնակավայր | ||
---|---|---|
Մասան | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Ասան (քաղաք) | |
Բնակչություն | ▼179 266 մարդ (նոյեմբեր 2023)[1] | |
Ժամային գոտի | UTC+9 | |
| ||
Մասան (կոր.՝ 마산시, 馬山市, Masan-si), մինչև 2010 թվականը համարվել է Կյոնսան-Նամդոյի քաղաք, Հարավային Կորեա։ 2010 թվականի հուլիսի 1-ից միացվել է հարևան Չխանվոնին և դարձել նրա տարածաշրջաններից մեկը (կու)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասանի պատմությունը գալիս է 757 թվականից, երբ Սիլլա թագավորության ժամանակ ժամանակակից քաղաքի փոխարեն տեղակայված էր Խապպո մարզը։ 1282 թվականին Գորյո արքայատոհմի ժամանակ անվանումը փոխվեց Խովոնի։ 1899 թվականին այստեղ տեղակայվել է ծովային նավահանգիստ։ 1900 թվականի մարտի 17-ին Ռուսաստանի կողմից Մոզամպոյի նավահանգստում հողամասի վարձակալության պայմանագիր է կնքվել։ Այնտեղ տեղակայված էր հյուպատոսարան, հյուրանոց և ածուխի պահեստներ, սակայն արդեն 1903 թվականին Անգլիայի և Ճապոնիայի ազդեցության ներքո այդ ամենը փակվեց։ 1905 թվականին կղզում հիմնվել է Ճապոնիայի հիմնական ուժերը։ 1914 թվականին Մասանն ստացել է իր այժմյան անվանումը։ Քաղաքի կարգավիճակն ստացել է 1949 թվականին[3]։
2010 թվականին քաղաքը միացվել է Չխանվոնին։
Տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասանը եղել է ծովային նավահանգիստ, տեղակայված XIX դարի վերջին։ Բացի այդ այստեղ տեղակայված էր մեքենաշինության և մետալուրգիայի գործարաններ[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասանը գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հյուսիսում և արևելքում սահմանակցում է Խամոնին և Չխանվոնին, արևմուտքում Չինջուի հետ։ Ծովափն անցնում է քաղաքի հարավային մասով[5]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարվա միջին ջերմաստիճանը +14,8 °C է, հունվարի միջին ջերմաստիճանը +2,8 °C է, օգոստոսի միջին ջերմաստիճանը +26,6 °C է։ Տարվա մեջ տեղումների քանակը հասնում է 1503,7 մմ-ի։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասանը վարչականորեն բաժանվում է 1 իպի, 4 մյոնի և 27 տոնի[6]։
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին բուդայական տաճար Իրիմսայում[7]։
- Մուխակսան լեռը, որը գրավում է լեռնային զբոսաշրջություն սիրողների ուշադրությունը[7]։
Երկվորյակ քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասանի երկվորյակ քաղաքները[8]՝
- Շուլան, Չինաստան, 1997 թվականից
- Սապոպան, Մեքսիկա, 1987 թվականից
- Ջեքսոնվիլ, ԱՄՆ, 1983 թվականից
- Դանանգ, Վիետնամ, 1987 թվականից
- Ուսսուրիսկ, Ռուսաստան, 1999 թվականից
- Հիմեձի, Ճապոնիա, 2000 թվականից
Խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և Հարավային Կորեայի մնացած քաղաքները, Մասանը նույնպես ունի իր խորհրդանիշները[9]՝
- Ծառ Գինկգո
- Սևապոչ ճայ
- Վարդ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://kosis.kr/statHtml/statHtml.do?orgId=101&tblId=DT_1B040A3&checkFlag=N
- ↑ «Unified Changwon launched» (կորեերեն). MBC News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ История Масана. Արխիվացված 2009-02-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ Экономика Масана. Արխիվացված 2009-01-23 Wayback Machine(անգլ.)
- ↑ География Масана. Արխիվացված 2009-01-24 Wayback Machine(անգլ.)
- ↑ Административное деление Масана.(չաշխատող հղում)(կոր.)
- ↑ 7,0 7,1 9 достопримечательностей Масана Արխիվացված 2009-05-17 Wayback Machine(անգլ.)
- ↑ Города-побратимы Масана. Արխիվացված 2007-11-26 Wayback Machine(անգլ.)
- ↑ Символы Масана. Արխիվացված 2009-02-14 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասան» հոդվածին։ |
|