Մայքլ Ջոզեֆ Քելլի (անգլ.՝ Michael Joseph Kelly, մայիսի 22, 1969(1969-05-22), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ ), ամերիկացիդերասան։ Առավել հայտնի է իր՝ «Քարտերի տունը» սերիալում Դագ Ստեմպերի դերով, ինչպես նաև այնպիսի դերերով, ինչպիսիք են «Փոխարինում», «Մեռելների արշալույսը», «Իրականությունը փոխողները», «Քրոնիկոն», «Հիմա դու տեսնում ես ինձ» և «Էվերեստ» ֆիլմերում ունեցած դերերը։ Հայտնվել է նաև «Մարդասպանների սերունդը» հեռուստատեսային մինի սերիալում, «Սոպրանո կլան» սերիալի 6 դրվագներում՝ գործակալ Ռոն Գոդարդի դերում[1], «Մտածել ինչպես հանցագործ» սերիալում, «Տաբու» սերիալում՝ Էդգար Դումբարտոնի դերում։
Ապագա դերասանի մանկությունն անցել է Ջորջիա նահանգի Լոուրենսվիլ քաղաքում, որտեղ տեղափոխվել էին նրա ծնողները՝ Մայքլը և Մորինը, երկու քույրերը՝ Շենոնը և Քեյսին, և եղբայրը՝ Էնդրյուն[2]։ Հարավային Կարոլինայի համալսարանի իրավագիտության բաժին ընդունվելով՝ Մայքլը շուտով փոխեց իր միտքը՝ որոշելով, որ դերասանական գործունեությունը շատ ավելի հետաքրքիր գործունեություն է, քան փաստաբանական պրակտիկան։ Նա թողնում է ուսումը և ընդունվում դերասանական ստուդիա[3]։
Մայքլը հայտնի է «Սոպրանո կլան», «C.S.I. Հանցագործության վայրը Մայամի», «Օրենք և կարգ», «Ոստիկանության սպան», «Վահանը», «Երրորդ հերթափոխը», «9-րդ մակարդակ», «Քարտերի տունը», «Մարդասպանների սերունդը» ֆիլմերում ունեցած իր դերերով։
Նա և իր կին Քերինը ամուսնացել են 2005 թվականին, զույգն ունի երկու երեխա[4]։