Մինչև 50 սմ բարձրությամբ, կարճ գեղձային մազիկներով ծածկված, հերթադիր դասավորված, նոսր, ձվաձև-նշտարաձև թեփուկներ ունեցող հաստ, դեղանվուն ցողունով, քամու միջոցով տարածվող սերմերով մակաբույծ է։ Ցողունի մյուս կեսին գրեթե հավասար ծաղկաբույլը գլանաձև է։ Բաժակի խողովակն ավարտվում է բզաձև սուր ատամիկներով, ծալվածքի մոտ լայնացող նեղ խողովակով պսակը երկնագույն-կապույտ է։ Փոշանոթներն ու առէջաթելերի հիմքային հատվածները մազապատ են։ Բազմաթիվ, շատ մանր սերմերովպտուղը կաշվեկերպ տուփիկ է։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի դաբաղանյութեր, ստերոիդներ, ալկալոիդներ պարունակող վերգետնյա մասը։ Թուրմը երբեմն կիրառում են որպես կապող միջոց լուծի, էնտերոկոլիտների բուժման համար[1]։