Ճրագախոտ եգիպտական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճրագախոտ եգիպտական
Ճրագախոտ եգիպտական
Ճրագախոտ եգիպտական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Ճրագախոտ (Orobanche)
Տեսակ Ճրագախոտ եգիպտական (O. aegyptiaca)
Միջազգային անվանում
Orobanche aegyptiaca

Ճրագախոտ եգիպտական (լատին․՝ Orobanche aegyptiaca), ճրագախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 50 սմ բարձրությամբ, կարճ գեղձային մազիկներով ծածկված, հերթադիր դասավորված, նոսր, ձվաձև-նշտարաձև թեփուկներ ունեցող հաստ, դեղանվուն ցողունով, քամու միջոցով տարածվող սերմերով մակաբույծ է։ Ցողունի մյուս կեսին գրեթե հավասար ծաղկաբույլը գլանաձև է։ Բաժակի խողովակն ավարտվում է բզաձև սուր ատամիկներով, ծալվածքի մոտ լայնացող նեղ խողովակով պսակը երկնագույն-կապույտ է։ Փոշանոթներն ու առէջաթելերի հիմքային հատվածները մազապատ են։ Բազմաթիվ, շատ մանր սերմերով պտուղը կաշվեկերպ տուփիկ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վայրի և մշակովի բույսի արմատների վրա։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում և Երևանում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի դաբաղանյութեր, ստերոիդներ, ալկալոիդներ պարունակող վերգետնյա մասը։ Թուրմը երբեմն կիրառում են որպես կապող միջոց լուծի, էնտերոկոլիտների բուժման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճրագախոտ եգիպտական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճրագախոտ եգիպտական» հոդվածին։