Ձկներ (կենդանակերպի նշան)
Ձկներ (լատին․՝ Pisces), կենդանակերպի տասներկուերորդ նշանը, որը համապատասխանում է խավարծրի 330°-ից մինչև 360° սեկտորին՝ հաշվելով գարնանային գիշերահավասարի կետից, Ջուր տրիգոնի փոփոխական նշան է։ Ձկներին ղեկավարողը Նեպտունն է, իսկ երկրորդ ղեկավարողը Յուպիտերն է։
Արևմտյան աստղագիտության մեջ համարվում է, որ Արեգակը Ձկներ կենդանակերպի նշանում է գտնվում մոտավորապես փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը[1]։ Չպետք է շփոթել Ձկներ նշանը Ձկներ համաստեղության հետ, որում Արեգակը գտնվում է մարտի 12-ից մինչև ապրիլի 18-ը[2][3]։
Ձկներ նշանը ղեկավարում է Յուպիտերը, այստեղ էկզալտացիայի մեջ է Վեներան, վտարման և անկման՝ Մերկուրին[4]։
Խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկները զույգային նշան է, նշանակվում է երկու, տարբեր կողմեր իրար շրջված փակագծերով, որոնք միացած են իրար մեկ կանթով, նշանակվում է նաև հակադիր ուղղություններով լողացող երկու ձկներով, որոնք կապված են մեկ ժապավենով։
Ձկների խորհրդանշանն ամենայն հավանականությամբ գալիս է հին հունական դիցաբանությունից՝ Աֆրոդիտեի և Էրոսի մասին առասպելից, որոնք ցանկանում էին սպրդել հազարագլուխ հրեշ Տիփոնից։ Նրանք սուզվել են գետը և փոխակերպվել են ձկների։ Ձկները ատամներով բռնել էին իրենց միացնող արծաթե թելը։ Ընդ որում Ձկները ասես դիտում են տարբեր կողմեր՝ որպես մարդու գիտակցության և հոգու մշտական բախման նշան։
Ձկների խորհրդանիշը Յունիկոդում ♓ է, գտնվում է տասնորդական 9811 և տասնվեցերորդական 2653 համարների ներքո (որոշ դիտարկիչներում հնարավոր է չարտացոլի), կարող է HTML-կոդ մտցվել որպես ♓
կամ ♓
։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանակերպի Ձկներ համաստեղությունը դեռևս առանձնացած չի եղել ասորական աստղաբանությունում և աստղագիտությունում․ նրա փոխարեն տեղակայել են kun.mes (Պոչեր), sim.mah (Ծիծեռնակ) և a-nu-ni-tum համաստեղությունները[5]։ Բաբելոնցիները այդտեղ տեսել են պոչերով իրար միացած Ձուկ և Ծիծեռնակ[6]։ Միասնական «Ձուկ» կամ «Պոչեր» (mul.kun.mes, KU6) համաստեղություն ի հայտ է եկել արդեն պարսկական ժամանակների տեքստերում։ Միջագետքյան մշակույթում կենդանակերպի այս նշանը զուգորդվել է ջրի և տարվա շրջափուլի ավարտի հետ (հունձք), ինչը բնութագրական է ավելի ուշ շրջանի աստղաբանական պատկերացումներին[7]։ Ըստ Մարկոս Մանիլիոսի՝ Ձկներից առաջինն ավարտում է ձմեռը, իսկ մյուսը բերում է գարուն։ Անտիկ ավանդույթները կապում էին Ձկներին ջրի և հյուսիսային քամու հետ։ Արդեն միջնադարում մոլորակների՝ Ձկների նշանի տակ անցնելը 1524 թվականին առաջ է բերել համատարած խուճապ․ համարել են, որ այն նախագուշակում է նոր համաշխարհային ջրհեղեղ[8]։ Այս գաղափարը հատկապես ակտիվ շրջանառել են բողոքականները[9]։
Անտիկ ծննդաբանական աստղաբանությունը Ձկները կապել է մարդկանց հետո, որոնք կապ ունեին ծովի հետ՝ նավաշինարարներ, թիավարներ, նավաստիներ, առևտրականներ և այլն։ Մանիլիոսը պնդել է, որ նման մարդիկ երկչոտ են, ինչպես ձկները, և անհավատարիմ[10][11]։ Դեռևս անտիկ շրջանում համաստեղություններն ըստ տարրերի միավորել են եռահամակարգերում՝ ջրի նշանների շարքում էին Խեցգետինը, Կարիճը և Ձկները։ Մարդիկ, որոնք ծնվել են նույն տարերքի նշանի տակ, պիտի որ կապված լինեին իրար ընկերությամբ, սակայն ինչպես գրել է Մարկոս Մանիլիոսը՝ դա պարտադիր չէ։ Խեցգետնի համար Կարիճը կարող էր լինել ստախոս, իսկ Ձկները՝ ցածրոգի ընկերներ[10]։
Բաբելոնական ավանդույթներում այդ նշանների հովանավորության տակ եղել է Սուբարտու երկիրը։ Համաձայն անտիկ աշխարհագրական աստղաբանության՝ Ձկները հովանավորել են Կարմիր ծովը և Հնդկաստանը[12], ինչպես նաև Տիգրիսի և Եփրատի, Պարթևստանի և Բակտրիայի շրջանները[10]։ Ըստ սեմական ավանդույթի՝ Ձկները իշխել են Բաբելոնը, Շոշը և Նինվեն։ Ձկների կապը Նինվեի հետ հիմնված է այն փաստի վրա, որ նրանց անվանումը աքքադերեն հիշեցնում է «Նինվե» բառը, իսկ Նինվեի համար աքքադերեն նշանը պատկերել է ցանկապատված ձուկ[13]։ Երկվորյակների հետ Ձկները համարվել են զույգ նշան։ Ձկների նշանն ունեցել է քրիստոնեական տարբեր մեկնաբանություններ։ Այսպես, Զենոն Վերոնացին կարծել է, որ Ձկների երկակիությունը խորհրդանշել է քրիստոնյաներին և հրեաներին, որոնք նայում են տարբեր կողմեր, սակայն կապված են մեկ ընդհանուր ավանդույթով[14]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հայկական «Ձկներ» արծաթե հուշադրամ
-
Հայկական «Ձկներ» ոսկե հուշադրամ
-
Ռուսական «Ձկներ» մետաղադրամ
-
14-րդ դարի արաբական «Հրաշքների գիրք» ձեռագրում
-
Ռեգիոմոնտանի 16-րդ դարի փայտագրություն
-
«Երազանքների կամրջին», Իսրայել
-
Ջահանգիրի կառավարման ժամանակների ոսկե մետաղադրամ
-
Անգլիական ժամագրքում (մոտ 1390)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Constellations of the Zodiac
- ↑ IAU
- ↑ Shapiro, 1977
- ↑ Аль-Бируни Наука о звездах. — начало XI века.
- ↑ Koch-Westenholz U. Mesopotamian astrology //An introduction to Babylonian and Assyrian celestial divination. — 1995
- ↑ Куртик Г. Е. О происхождении названий греческих зодиакальных созвездий //Вопросы истории естествознания и техники. — 2002. — Т. 23. — №. 1. — С. 76-106.
- ↑ Емельянов В. В. Ниппурский календарь и ранняя история зодиака. СПб, 1999
- ↑ Monica Azzolini. The Duke and the Stars: Astrology and Politics in Renaissance Milan<. Harvard University Press, 2013; см. библиографию по этому вопросу на с. 247—248.
- ↑ Campion N. A History of Western Astrology Volume II: The Medieval and Modern Worlds. Bloomsbury Publishing, 2009
- ↑ 10,0 10,1 10,2 Goold G.P. Preface // Manilius. Astronomica, Cambridge, London, 1977, P. vii-cxxii.
- ↑ W. Gundel, RE XX 2 (1950), 1775—1783 s.v. Pisces
- ↑ W. Gundel, RE XX 2 (1950), 1775—1783 s.v. Pisces
- ↑ Jacobus, Helen R. Zodiac calendars in the Dead Sea scrolls and their reception: ancient astronomy and astrology in early Judaism. Leiden, 2015
- ↑ Hegedus, Tim. Early Christianity and ancient astrology. New York 2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Знаки астрономические // Советский энциклопедический словарь / Научно-редакционный совет: А. М. Прохоров (пред.). — М.: Советская энциклопедия, 1981. — С. 470. — 1600 с.
- Марк Манилий. Астрономика: Наука о гороскопах / Перевод, вступительная статья и комментарии Е. М. Штаерман. — М: Издательство МГУ, 1993.
- W. Gundel. Pisces // RE XX 2 (1950). S. 1775—1783.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձկներ (կենդանակերպի նշան)» հոդվածին։ |
|
Կենդանակերպը | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աստղագիտություն | Կենդանակերպի համաստեղությունները | ||||||||||||
Խոյ | Ցուլ | Երկվորյակներ | Խեցգետին | Առյուծ | Կույս | Կշեռք | Կարիճ | Օձակիր | Աղեղնավոր | Այծեղջյուր | Ջրհոս | Ձկներ |