Սուբարտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սուբարտու (աքքադերեն Šubartum/Subartum/ina Šú-ba-ri, ասորերեն mât Šubarri) կամ Սուբար (շումերերեն՝ Su-bir4/Subar/Šubur), առաջին անգամ հիշատակվում է բրոնզիդարյան գրականության մեջ: Ամարնայի արխիվում հանդիպում է նաև անվան Սուբարի տարբերակը, իսկ ուգարիտյան արձանագրություններում՝ Šbr:

Ըստ երևույթին, Սուբարտուն Ջեզիրեում գտնվող թագավորություն է, Տիգրիս գետի հյուսիսում: Ավելի ուշ տարածքը նշվում է նաև որպես Միջագետքի մաս: Շատ գիտնականներ ենթադրում են, որ Սուբարտու-ն Տիգրիսի ափին գտնվող Ասորեստանի նախկին անվանումն է, չնայած բազմաթիվ այլ տեսությունների համաձայն՝ վերջինիս տարածքը նշվում է դրանից բավականին արևելք և հյուսիս: Դրա ճշգրիտ և վերջնական տեղադրությունը դեռևս գտնված չէ: Աքքադական կայսրության տեսանկյունից Սուբարտուն նշվում է հյուսիսային հորիզոնում, ինչպես օրինակ Ամուրրու, Էլամ և Շումեր պետական կազմավորումները՝ համապատասխանաբար արևմուտքում, արևելքում և հարավում:

Սուբարտու անվան ծագման մասին բազմաթիվ տեսակետներ կան, որոնցից մեկն այն է, որ մ.թ.ա 13-րդ հազարամյակում գոյություն ունեցած Շուպրիա թագավորության անվանումը համարվում է վերջինիս նախօրինակը: Այնուամենայնիվ Շուպրիա անվանումը ակնհայտորեն օգտագործվել է բնութագրելու համար մեկ այլ բավականին տարբեր տարածաշրջան, որը համապատասխանում է ներկայիս Արևելյան Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի տեղադրությանը, ինչպես նաև, որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ շուպրիացիները համարվում են հայերի ազգակից կամ ունեցել են նույն էթնոգենեզի բաղադրիը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերական ավանդազրույցի Էն-Մերքար և Արատտայի աստվածը պատմության մեջ թվարկվում են բոլոր այն երկրները, որտեղ խոսում էին խառը լեզուներով, այդպիսի երկրներից էին Սուբարտուն, Համազին, Շումերը, Ուրի-Կին (Աքքադ) և Մարտու երկիրը (Ամովրհացիները): Ամենավաղ հիշատակումների համաձայն Աքքադի թագավորների կողմից «չորս քառորդը» անվանվել է Սուբարտու՝ որպես Աքքադի շուրջ գտնվող թաղամասերից մեկը, ինչպես օրինակ Մարտուն, Էլամը և Շումերը: Հնագույն հիշատակումներում Սուբարտուն նշվում է որպես լեռնայի երկիր, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղվել է անասնապահությամբ և որի վրա հաճախակի են հարձակվել ստրուկներ տանելու նպատակով:

Ասվում է,որ Լագաշի Էաննատում արքան կարողացել է նվաճել Սուբարտուն կամ Շուբուրը՝ դարձնելով Լագաշի պետության մի մարզ: Ավելի ուշ Սարգոն Աքքադացին Սուբարի դեմ արշավանք է ձեռնարկել, իսկ նրա թոռը՝ Նարամսինը Սուբուրը նշել է որպես Արմանի երկրի կազմում Հալեպի[1] և այլ տարածքների շարքում, որոնք գտնվում էին նրա տիրապետության տակ:

Մ.թ.ա 14-րդ դարի Ամարնայի արխիվում (Եգիպտոսից գտնված աքքադական սեպագիր արձանագրություն) «Սուբարին» նշվում է որպես տեղանուն: Բոլորը հասցեագրված են Էխնաթոնին: Դրանցից երկուսում (108 և 109) Բիբլոսի արքա Ռիբ-Հադդան բողոքում է, որ Ամուրրուի տիրակալ Աբդին-Աշիրտան գերիներ է վաճառել Սուբարիին, իսկ մեկ այլ (100) արքա Իրքատա քաղաքից, նույնպես ասում է, որ գրավված ապրանքները տեղափոխել են Սուբարի:

Սուբարտուն նաև նշվում է Ք.ա. 8-րդ դարում «Էրրայի էպոս»-ում (IV, 132), որպես Բաբելոնի դեմ ապստամբած տարածքներից[2]:

Ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանականություն կա, որ Սուբարտուն կարող էր լինել Խուռիների ազդեցության ոլորտներից[3]: Կան բազմաթիվ տարբեր վարկածներ, որոնք հնագույն Սուբարտուն կապում են ներկայիս քաղաքակրթությունների՝ այդ թվում նաև քրդերի ու հայերի,և մշակույթների հետ՝ հիմք ընդունելով բնակության վայրը[4][5]:

Ամարնա նամակների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբարտուն, որպես տեղանուն նշվում է մ.թ.ա. 14-րդ դարում՝ Ամարնա նամակների ժողովածուում: Վերջինս գրվել է շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտավորապես մ.թ.ա. 1350-1335 թվականներին: Ընդհանրապես ընդունվում է, որ այնտեղ նշված շրջանը Սուբարտուն է:

Սուբարտուն նշվում է Ամարնա նամակներից երեքի մեջ՝100, 108 և 109: Այս երեք նամակներում էր նշվում է, որ Սուբարտուին գումարի դիմաց պետք է տային իրեր, մարդիկ և այլն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wayne Horowitz, Mesopotamian Cosmic Geography, Eisenbrauns 1998 0-931464-99-4
  2. BOTTERO Jean, KRAMER Samuel Noah, Lorsque les dieux faisaient l'homme, Gallimard, Paris, 1989, p.704.
  3. Finkelstein J.J. (1955), "Subartu and Subarians in Old Babylonian Sources" (Journal of Cuneiform Studies, Vol 9, No.1)
  4. Cambridge Ancient History p.276
  5. Armenians article, Great Soviet Encyclopedia(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր Ունգնադ, Die ältesten Völkerwanderungen Vorderasiens. Ein Beitrag zur Geschichte und Kultur der Semiten, Arier, Hethiter und Subaräer. Kulturfragen 1, 1923, 4-8.
  • Արթուր Ունգնադ, Subartu, Beiträge zur Kulturgeschichte und Völkerkunde Vorderasiens (Berlin/Leipzig 1936).
  • Վիլյամ Մորան The Amarna Letters. Johns Hopkins University Press, 1987, 1992. (softcover, 0-8018-6715-0)