Հրեական իրավունք
Հրեական իրավունք (եբրայերեն՝ מִשְׁפָּט עִבְרִי, միշպատ իվրի), հուդայական կրոնական նորմերի ամբողջություն, որոնք ունեն իրավական բնույթ և հանդիսանում են կրոնական իրավունքի դավանանքային ձևերից մեկը։
Բացի այդ, հրեական իրավունքը կարելի է դիտարկել որպես Բանավոր Թորայի (Թալմուդի) մի մաս, որն իր մեջ ներառում է նաև Ագգադան, հին հեքիաթներն ու լեգենդները, բարոյախոսական պատմությունները, առակները, իմաստուն ասույթները։
Ռենե Դավիդի կողմից ներկայացված դասակարգման մեջ հրեական իրավունքն ընդգրկված է այսպես կոչված կրոնական իրավական ընտանիքում և կիրառության բնագավառում, մուսուլմանական ու ինդուսական իրավունքի հետ համատեղ, ձևավորում են առանձին գիտական ուղղություն։ Աշխարհի իրավական աշխարհագրության մեջ այսօրվա դրությամբ հրեական իրավունքը գործում է Իսրայելում, ԱՄՆ-ում և աշխարհի առանձին կրոնական հրեական համայնքներում։
Տերմինի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տերմինն ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբին հրեական մտավորականության շրջանում, ովքեր ձգտում էին ազգային վերածննդի, և Գալահան համարում էին բնօրինակ ազգային իրավական համակարգ։
«Հրեական իրավունքը» եբրայերենից թարգմանաբար նշանակում է նաև «դատարան», «արդարադատություն», «դատավարություն», «դատարանի որոշում», «օրենք», «սովորույթ», «դատողություն» և այլն։ Հիմնականում ներկայացնում է Գալահայի նորմատիվային մասը, որով կանոնակարգվում են մարդու հարաբերություններն այլ մարդկանց և հասարակության հետ, ինչպես նաև պետության և քաղաքացիների փոխհարաբերությունները։
Շատ հետազոտողներ այս տերմինը համարում են ոչ պատշաճ, քանի որ Գալահան չի զանազանում այս նորմատիվային դրույթները մյուսներից, հիմնվում է Աստծո պատվիրանների և Գրավոր Օրենքի վրա և ունի կրոնական, ծիսական իմաստ։ Գալահայում կրոնական և աշխարհիկ տեսակետները տարբերակել անհնարին է, իսկ ծիսական իրավական և բարոյական մասերը հաստատվում են Տասը պատվիրաններով, որտեղ պատվիրանները կրոնական են («Ինձանից բացի ուրիշ աստված չունենաք»), բարոյական («Հարգի՛ր հորդ և մորդ»), ինչպես նաև գործում են քրեական իրավունքի նորմերը («Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր») , ոչ միայն հավասար գոյակցում են, այլ ունեն միասնական հիմնավորում և ուժ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեական իրավունքն ունի ավելի քան երեք հազար տարվա պատմություն։ Նրա ակունքները մոտ են Հին Արևելքի մյուս երկրների, հին աքքադական Էշնուն քաղաք պետության (մ. թ. ա. 1900 թ.), բաբելոնական Համմուրաբիի կայսեր (մ. թ. ա. 1792-1750 թթ.), Ասորեստանի (մ. թ. ա. 1400-1110 թթ.), Խեթական պետության (մ. թ. ա. 1400-1300 թթ.) և Նոր Բաբելոնյան կայսրության (մ. թ. ա. 6-րդ դար) իրավական համակարգերին։ Հրեական իրավունքի պատմությունը կարելի է բաժանել երկու հիմնական փուլերի՝
- Թալմուդի կազմավորումից առաջ ընկած դարաշրջան
- Թալմուդի կազմավորումից հետո ընկած դարաշրջան
- Առաջին փուլը գիտական գրականության մեջ բաժանվում է հետևյալ ժամանակաշրջանների՝
- Բիբլիական ժամանակաշրջան, մինչև Էզրաս և Նեքհեմ (մոտավորապես, մ. թ. ա. 5-րդ դարի կեսերը)
- Էզրասի և Նեքհեմի ժամանակաշրջանից մինչև այսպես կոչված զույգերի ժամանակաշրջանը, (մ. թ. ա. 160 թ.): Այս ժամանակաշրջանի զգալի մասը ընդունված է կոչել դպիրների ժամանակաշրջան[1]։
- Զույգերի ժամանակաշրջան (մ. թ. ա. 160 թվականից մինչև նոր դարաշրջանի սկիզբը)։ Այս ժամանակաշրջանը իր մեջ ընդգրկում է զույգ գիտնականների, ժողովրդական առաջնորդների Գալահայի գիտակներին (նրանց անունները հիշատակվում է «Հայրերի խրատներ» տրակտատի առաջին գլխում և «Հագիգա» տրակտատի երկրորդ գլխում)։
- Գալահայի գիտակների անունները հայտնի են թալմուդյան գրականությունից, «Պարամին» նախորդող ժամանակաշրջանից, Սիմոն Բարեպաշտը Մեծ Ժողովի «վերջին այրերից» և Անտիգոնը Սոխոյից։ Վերջին «Զույգից» հետո նասի Գիլելյան այդ կոչումը փոխանցեց իր որդուն՝ Շիմոնին, այնուհետև այն ժառանգեց Շիմոնի որդի Ռաբբան Համլիել ավագը։
- Թանաիմի ժամանակաշրջան (Երկրորդ Տաճարի կործանման ժամանակ ապրած սերնդից մինչև մ. թ. 220 թվականը)։ Այդ ժամանակաշրջանում գործել է գիտնականների հինգ սերունդ, սկսած ռաբբի Շիմեոն բեն Գամլիելից և նրա ժամանակակիցներից, մինչև Միշնայի խմբագիր, ռաբբի Իեհուդա Հանասին։ Վերջին վեցերորդ սերնդի գիտնականները, որոնց թվին են դասվում Հիյու Մեծը և նրա ժամանակակիցները, կապող օղակ դարձան թանաիմ և ամորաիմ ժամանակաշրջանների միջև։ Այդ ժամանակաշրջանից համակարգված ձևով մեզ են հասել Միդրաշի և Բրայթի ժողովածուները։
- Ամորաիմ ժամանակաշրջան (220 թվականից մինչև 5-րդ դարի վերջը)։ Այդ ժամանակաշրջանում Էրեց Իսրայելում բնակվել և գործել են ամորաիմների հինգ սերունդ (մինչև 4-րդ դարի վերջը), իսկ Բաբելոնում` վեց սերունդ։ Այս ժամանակաշրջանը հարստացել է Երկու Թալմուդներով`Երուսաղեմյան և Բաբելոնյան։
- Բաբելոնյան ամորաիմների յոթերորդ սերնդից հետո սկսվում է սավորաիմների անցումային (թարգմանչաց) ժամանակաշրջանը։ Այն տևում է մինչև 6-րդ դարի վերջը, իսկ որոշ պատմաբանների կարծիքով մինչև 7-րդ դարի կեսերը։ Այս գիտնականները հիմնականում զբաղվում էին Բաբելոնյան Թալմուդի խմբագրմամբ և կանոնների վերաբերյալ վերջնական որոշման մշակմամբ (հօգուտ տարբերակներից մեկի) և օրենսդրության սահմանմամբ։
- Թալմուդի ավարտից հետո երկրորդ փուլը ընդունված է բաժանել հետևյալ ժամանակաշրջանների`
- Գաոնների (գեոնիմ) ժամանակաշրջան։ Այն տևեց մինչև սավորաիմների ժամանակաշրջանի վերջը, մոտավորապես մինչև 1040 թվականը, այսինքն մինչև 10-րդ դարի կեսերը։ Այս ժամանակաշրջանը իր անունը ստացել է «գաոն» (նշանավոր գիտնական) պատվավոր կոչումից, որը այդ ժամանակ համարվում էր իշիվների առաջնորդների պաշտոնական տիտղոսը։
- Այս ժամանակաշրջանի մեծ մասում բաբելոնյան իշիվները շարունակեցին մնալ որպես ողջ հրեականության հոգևոր կենտրոն և նրանց որոշումները և տեղերից հարցումների պատասխանները հրեական համայնքների մեծ մասում ունեին անվիճելի օրենքի ուժ։ Գաոնները ձգտում էին Բաբելոնյան Թալմուդը դարձնել Գալահի գլխավոր աղբյուրը ողջ հրեականության համար և դա նրանց հաջողվեց։
- Ամենահանրաճանաչ գաոնների թվին են դասվում Եհուդան, ռաբբի Ամրամը, Սաադիա Գաոնը, ռաբբի Շմուել բեն Հոֆնին, ռաբբի Շրւրան և նրա որդին ռաբբի Գայը։ 11-րդ դարի կեսերին ավարտվեց մեծ պատմական ժամանակաշրջանը, երբ ողջ հրեական սփյուռքի համար արդեն գոյություն ուներ մեկ միասնական հոգևոր կենտրոն։ Այսուհետև կենտրոններից յուրաքանչյուրն իր ղեկավարն ու ուսուցիչը ուներ։ Ճիշտ է, հետագայում տարբեր կենտրոնների միջև կապը շարունակվում էր պահպանվել և երբեմն հորիզոնում ի հայտ էին գալիս նշանավոր անձնավորություններ, որոնց հեղինակությունը բավականին բարձր էր առանձին հրեական համայնքներում։ Սակայն մեկ կենտրոնի գերիշխանությունն ավարտվեց և դա ունեցավ հեռուն գնացող նպատակներ հրեական իրավունքի զարգացման համար։
- Գաոնների ժամանակաշրջանում հրեական իրավունքում ի հայտ եկան գալահինյան գրականության երեք մասերի բաժանման առաջին նշանները, «Մեկնաբանություններ և նորամուծություններ», «Հարցեր և Պատասխաններ» (կոնկրետ դեպքերով իմաստունների որոշումների ժողովածու), «Գալահոտ և Պոսկիմ» (գալահական և դատական որոշումների ժողովածու)։
- Ռաբբիական ժամանակաշրջան։ Այն սկսվում է գաոնների ժամանակաշրջանի ավարտից անմիջապես հետո։ Ռաբբիական ժամանակաշրջանը, հրեական իրավունքի տեսանկյունից բաժանվում է երեք փուլերի։
- Ռիշոնիմների փուլ (առաջին ռաբբիների) - 11-րդ մինչև 16-րդ դար, այսինքն մինչև Իոսեֆ Կարոի (Իսպանիա) գալուստը և նրա նշանավոր աշխատության «Շուլխան արուխ» («Ծածկած սեղան») և Կրակովից լեհական համայնքի ներկայացուցիչ ռաբբի Մոշե Իսերլեսի, «Մապա» («Սփռոց»), կապիտալ աշխատության հեղինակի ի հայտ գալը։ Սա ռաբբիական ժամանակաշրջանի դասական փուլն է, որի ժամանակ ներդաշնակորեն համակցվում են հրեական իրավունքի երեք աղբյուրները, «Մեկնաբանություններ և նորամուծություններ», «Հարցեր և պատասխաններ» (հրեական նախադեպային իրավունք), «Գալահոտ և Պոսկիմ», որոնք կապված են հրեական իրավունքի համակարգման հետ։ Այս փուլի սկիզբը նշանավորվեց իսպանական կենտրոնի ծաղկմամբ, վերջում նկատվում է մյուս կենտրոնների բարգավաճումը, Էրեց Իսրայելում, Օսմանյան կայսրության երկրներում, Լեհաստանում և Լիտվայում։
- Ահարոնիմի փուլ (վերջին ռաբբիների) - Իոսեֆ Կարոյից և Իսերլեսից մինչև 18-րդ դարի վերջը և ազատագրական շարժումը։ Այս փուլում շարունակվեցին գրական ստեղծագործությունները վերը հիշատակված բոլոր բնագավառներում։ Սակայն լիարժեք ծաղկման հասավ «Հարցեր և Պատասխաններ» ժանրը։ Այս փուլից մեզ են հասել տարբեր հրեական համայնքների Որոշումների բազմաթիվ ժողովածուներ։ Իրավունքի այս աղբյուրի զարգացումը և տեսական հիմնավորումը կապված է նախորդ փուլի հետ, սակայն մեզ հասած հավաքածուների ամենամեծ քանակը ընկնում է հենց այս փուլին։ Այն ավարտվում է հրեական իրավունքի զարգացման համար կտրուկ շրջադարձով, այսպես կոչված ազատագրմամբ և դատավարական ինքնավարության կորստով։
- Հրեական դատավարական ինքնավարության կորստի փուլը սկսվում է 18-րդ դարի վերջից։ Հրեական իրավունքի տեսանկյունից այն բաժանվում է երեք շրջանների`
- 18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը, այսինքն դատավարական ինքնավարության կորստից մինչև ազգային վերածննդի սկիզբը։
- 20-րդ դարի սկզբից մինչև Իսրայել պետության կազմավորումը։
- Իսրայել պետության կազմավորումից մինչև մեր օրերը։
- Գաոնների (գեոնիմ) ժամանակաշրջան։ Այն տևեց մինչև սավորաիմների ժամանակաշրջանի վերջը, մոտավորապես մինչև 1040 թվականը, այսինքն մինչև 10-րդ դարի կեսերը։ Այս ժամանակաշրջանը իր անունը ստացել է «գաոն» (նշանավոր գիտնական) պատվավոր կոչումից, որը այդ ժամանակ համարվում էր իշիվների առաջնորդների պաշտոնական տիտղոսը։
- Հրեական իրավունքի զարգացման պատմական ուղին, դատավարական ինքնավարության կորստի սկզբից որակապես էականորեն տարբերվում է նախորդ ժամանակաշրջանից։ Այս փոփոխությունները նոր խնդիրներ առաջացրին մարդկանց կյանքում, որոնք ընդհանուր ոչինչ չունեին այն հարցերի հետ, որ կանգնած էին մարդկանց առջև մինչև 18-րդ դարի վերջը։
Կարգավիճակն Իսրայելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Իսրայել պետության իրավական համակարգի էական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ընդգրկում է հրեական կրոնական իրավունքի (Գալահայի) տարրեր՝ չնայած իսրայելական իրավունքը որևէ կերպ չի համապատասխանում կրոնական իրավունքին։ Բնագավառը, որտեղ կրոնական իրավունքը լիովին ներառված է ունի անհատական կարգավիճակ[2]։ Կրոնական դատարանների իրավասության ներքո են գտնվում քաղաքացիական կացության ակտերի գծով գործերը (ամուսնություն, ամուսնալուծություն, արտաշիրմում)։ Ռաբբինատական դատարանների իրավասության ներքո է գտնվում նաև գիյուրի ակտերի հաստատումը։ Գոյություն ունեն նաև հարցեր, որոնք կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են քննարկվել կրոնական դատարանների կողմից։ Կրոնական դատարանները, սակայն, գտնվում են Իսրայելի արդարադատության Գերագույն դատարանի (եբրայերեն՝ בית משפט גבוה לצדק) իրավասության ներքո։
Իսրայելական հասարակության կրոնական և ոչ կրոնական շրջանակների համար ընդունելի փոխզիջման գնալու ցանկությունը, ինչպես նաև երկրի պետական և հասարակական կյանքում ազգային ավանդույթների պահպանումը իր արտահայտությունն է գտել այսպես կոչված ստատուս քվոյում, որը ձևավորվել է մինչև հրեական պետության կազմավորումը, ռաբբինատական դատարանների իրավասության ներքո էր գտնվում հրեական համայնքի անդամների անհատական կարգավիճակը (ամուսնություն և ամուսնալուծություն), աշխատանքների արգելումը շաբաթ (Շաբաթ) և կրոնական տոների օրերին, պետական և հասարակական հաստատություններում, հասարակական տրանսպորտում, արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտում, Պեսախի ժամանակ առանց խմորիչների հացաբուլկեղենի մասսայական վաճառքի արգելումը, կրոնական դպրոցների հատուկ ցանցի ոտեղծում և կրոնական հաստատություններին ու ծառայություններին դրամական օժանդակության տրամադրում։ Գալահայի սկզբունքները մասնակիորեն ազդեցին ներգաղթի օրենսդրության վրա (տես՝ Վերադարձի մասին օրենք)։
Որոշ իրավաբաններ ենթադրում են՝ քանի դեռ գոյություն ունեն ռաբբինատական դատարանները, Իսրայել պետությունը չի կարելի համարել «հրեական և ժողովրդավարական», քանի որ «իրավական ժողովրդավարական պետություն» հասկացությունը, նրանց կարծիքով, անհամատեղելի է «գալահական թեոկրատական պետություն» հասկացության հետ[2]։ Ներկայումս, երբ դատարանը ինչ-որ հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի, առաջին հերթին դիմում է Իսրայել պետության օրենքներին, այնուհետև՝ Բրիտանական մանդատի օրենքներին, այնուհետև՝ հրեական սկզբնաղբյուրներին (Թալմուդ, Գալահա և այլն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Но в последнее время раздаются обоснованные возражения против термина «книжники» применительно к учёным данного периода, так как для этого названия нет серьёзных обоснований в талмудических источниках.
- ↑ 2,0 2,1 Конституционное право зарубежных стран. Под общей редакцией члена-корреспондента РАН, профессора М. В. Баглая, Ю. И. Лейбо и Ф. М. Энтина. М., 2008, стр. 1023.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Менахем Элон «Еврейское право» Санкт-Петербург, Юридический центр Пресс, 2002
- Рабби С. Вогшал Тора и бизнес
- Право еврейское՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում