Jump to content

Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում
Տեսակշենքի կամ կառույցի հրդեհ
ՎայրՓարիզ
ՏեղադրանքՓարիզի Աստվածամոր տաճար[1][2][3][…]
Երկիր Ֆրանսիա
Ժամանակի սկիզբապրիլի 15, 2019
Ժամանակի վերջապրիլի 16, 2019[1]
Զոհվածներ0 մարդ[4]
Վիրավորներ3[4][5]
Քարտեզ
Քարտեզ
 2019 Notre-Dame de Paris fire Վիքիպահեստում

Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, խոշոր հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, որը բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին[6], տեղական ժամանակով 18:50-ին[7]։ Հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնաս է հասցվել ներքին հարդարանքին, եկեղեցու վերին պատերին ու պատուհաններին[8][9]։ Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցել տաճարը, և այդ նպատակով կհայտարարվի համազգային դրամահավաք։

Իրադարձություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոցը ծածկել է տաճարի վերին մասը, այդ թվում երկու զանգակատները և Կենտրոնական աշտարակը[10][11][12]։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այն նկարագրել է որպես «սարսափելի» հրդեհ[13]։

Սիտե կղզին, որի վրա տեղակայված է Աստվածամոր տաճարը, էվակուացվել է[12][14]։

Հրդեհի պահին տաճարում նախատեսված էր պատարագ[15]։ Տաճարի ներկայացուցիչն ասել է. «Ողջ կառույցն այրվում է․․․ ոչինչ չի մնա։ Մնում է տեսնել՝ արդյոք կպահպանվի տաճարի պահոցը»[12]։

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել շենքի վերանորոգման աշխատանքների հետ[16]։ Բրոնզե արձանները տաճարից հեռացվել են վերակառուցման նախապատրաստման համար[17]։

  • Ֆրանսիա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին, որը նախատեսված էր երկուշաբթի երեկոյան[18]։ Նա գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է։ Մի ամբողջ ազգի զգացմունք։ Մտածմունք բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիների համար։ Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»։ Փարիզի քաղաքապետ Իդալգոն մարդկանց խնդրել է հեռու մնալ այդ շրջանից[12]։
  • Գերմանիա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն նամակում գրել է, որ Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի և եվրոպական մշակույթի խորհրդանիշն է, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ հրդեհը «հարված է գերմանացիների սրտերին»[19]
  • Եվրամիություն Եվրոպական խորհուրդի նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը ողջ Եվրոպայի Աստվածամոր տաճարն է։ Մենք այսօր բոլորս Փարիզի հետ ենք»։
  • Հայաստան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս։ Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»[20]։
  • Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր ես մտածում եմ Ֆրանսիայի ժողովրդի և փրկարար ծառայության աշխատակիցների մասին, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարի ահարկու հրդեհի դեմ»[21]։

Հրդեհի հետևանքների նախնական ամփոփում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ տաճարի հիմնական կոնստրուկցիաները պահպանվել են, Փարիզի Աստվածամոր տաճարից հասցրել են փրկել Հիսուս Քրիստոսի փշե պսակը, իսկ 13-րդ դարի պատուհանների վարդերը, ամենայն հավանականությամբ, ոչնչացել են[22]։

Տաճարի վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ֆրանսիացիներին ուղղված ամանորյա ուղերձում հայտնում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը նորից կբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.cnbc.com/2019/04/15/paris-notre-dame-cathedral-on-fire-reuters.html
  2. https://www.euronews.com/2019/04/15/fire-underway-at-notre-dame-cathedral-in-paris-firefighters-say
  3. https://www.reuters.com/article/us-notredame-fire-idUSKCN1RR1UO
  4. 4,0 4,1 https://www.nytimes.com/2019/04/15/world/europe/notre-dame-fire-what-we-know.html
  5. https://twitter.com/PompiersParis/status/1118045776540766208
  6. «Paris' Notre Dame Cathedral on fire». CNBC. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Important incendie en cours dans la cathédrale Notre-Dame de Paris». Le Monde (ֆրանսերեն). 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  8. «Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)».
  9. «Notre Dame Roof And Spire Have Collapsed During Huge Fire». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  10. «'Significant fire' underway at Notre Dame Cathedral in Paris». Euronews. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  11. «Twitter». mobile.twitter.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Notre-Dame cathedral on fire in Paris». BBC News. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  13. Jarvis, Jacob (2019 թ․ ապրիլի 15). «Notre Dame fire: Huge fire breaks out at world famous cathedral and sends smoke billowing across Paris». Evening Standard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  14. «La catedral de Notre Dame de París sufre un importante incendio». El País (իսպաներեն). 2019 թ․ ապրիլի 15. ISSN 1134-6582. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  15. «Événements pour avril 2019». Notre Dame de Paris. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  16. «Notre-Dame: Cracks in the cathedral». BBC News. 2018 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  17. «Notre-Dame Cathedral spire in Paris collapses, engulfed in flames». CBC News. Thomson Reuters. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  18. «Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին».
  19. «Notre-Dame cathedral engulfed by fire». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  20. «Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները. Նիկոլ Փաշինյանը` Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  21. Theresa Mary May (2019T20:39). «My thoughts are with the people of France tonight and with the emergency services who are fighting the terrible blaze at Notre-Dame cathedral» (անգլերեն). @theresa_may.
  22. «Как пожарные пытались спасти Нотр-Дам. Хроника событий». meduza.io. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  23. «Փարիզի Աստվածամոր տաճարը կբացվի 2024թ. դեկտեմբերի 8-ին». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]