Հրաժեշտ զենքին (ֆիլմ, 1957)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաժեշտ զենքին
անգլ.՝ A Farewell to Arms
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1][2], ռոմանտիկ ֆիլմ[1][2], դրամա և վեպի էկրանավորում
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ[3], մահացում[3], ռոմանտիկ սեր[3] և դասալքություն[3]
ՀիմքՀրաժեշտ զենքին
Թվական1957
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլզ Վիդոր[1][4][2], Ջոն Հյուսթոն[1] և Andrew Marton?
ՊրոդյուսերԴևիդ Օ․ Սելզնիկ
Սցենարի հեղինակԲեն Հեքթ և Էռնեստ Հեմինգուեյ
ԴերակատարներՌոք Հադսոն[4][2][5], Ջենիֆեր Ջոնս[4][5], Վիտտորիո դե Սիկա[4][5], Օսկար Հոմոլկա[5], Մերսեդես ՄաքՔեմբրիջ[5], Էլեն Սթրիտչ[5], Վիկտոր Ֆրանսեն[5], Ֆրանկո Ինտերլենգի[5], Լեոպոլդո Տրիեստե[5], Ալբերտո Սորդի[5], Կլաուդիո Էրմելի, Յոհաննա Հոֆեր[5], Լուիջի Բարզինի[5], Մեմո Կարոտենուտո[5], Կառլո Հինտերման, Դիանա Քինգ[5], Սեմ Լևին[5], Կլելիա Մատանիա[5], Տիբերիո Միտրի[5], Ջակոմո Ռոսի-Ստյուարտ, Ումբերտո Սակրիպանտե[5], Ումբերտո Սպադարո[5], Բադ Սփենսեր[5], Էդուարդ Լինքերս[5], Կուրտ Կազնար[5], Էվա Կոտհաուս[5], Փիթեր Իլինգ[5], Խոսե Նիետո[5], Լուիջի Բարզինի ավագ և Ժորժ Բրեա
ՕպերատորՕսվալդ Մորիս և Ջեյմս Վոնգ Հոու
ԵրաժշտությունՄարիո Նաշիմբենե
Պատմվածքի վայրԻտալիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն152 րոպե

«Հրաժեշտ զենքին» (անգլ.՝ A Farewell to Arms), ամերիկացի ռեժիսոր Չարլզ Վիդորի ֆիլմը, որը նկարահանվել է 1957 թվականին 20th Century Fox կինոստուդիայում Էռնեստ Հեմինգուեյի համանուն վեպի հիման վրա։ Դերասան Վիտորիո դե Սիկան երկրորդ պլանի դերի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի Ֆրեդերիկ Հենրին (Ռոք Հադսոն), որը չի կարողացել դառնալ ռազմական թղթակից, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միանում է իտալական բանակին որպես սանիտարական գումարտակի լեյտենանտ։ Նրա ավագ ընկերը՝ ռազմական վիրաբույժ, մայոր Ռինալդին (Վիտորիո դե Սիկա) նրան ծանոթացնում է բուժքույր, անգլուհի Քեթրին Բարքլիի (Ջենիֆեր Ջոնս) հետ։ Երիտասարդների միջև արագ ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում։ Հարձակողական գործողության ժամանակ Ֆրեդերիկը ստանում է ոտքերի բազմաթիվ բեկորային վերքեր։ Նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ ծառայում է Քեթրինը․ նրանց զգացմունքները վերածվում են փոխադարձ կրքոտ սիրո։ Ապաքինվելուց հետո Ֆրեդերիկը վերադառնում է գործող բանակ, որտեղ իրավիճակը հօգուտ իտալական կողմի չէ. նրա զորամասերը շտապ նահանջում են։ Զինվորական բժիշկները հրաման են ստանում հեռանալ հոսպիտալից՝ թողնելով վիրավորներին։ Նրանք հնազանդվում են հրամանին, սակայն նահանջող զորամասում մայոր Ռինալդին բավական բարձր և խստորեն քննադատում է հրամանատարության գործողությունները։ Նրան և լեյտենանտ Հենրիին ձերբակալում են կարաբիներները։ Ռազմադաշտային դատարանը մայորին մեղադրում է խուճապ առաջացնելու մեջ և նրան դատապարտում գնդակահարության։ Դատավճիռն անհապաղ ի կատար է ածվում։ Չսպասելով նման ճակատագրի՝ Ֆրեդերիկը փախչում է։ Նա փնտրում է Քեթրինին, և նրանք թաքնվում են Շվեյցարիայում։ Երիտասարդները մի քանի երջանիկ ամիս են անցկացնում, սպասում են երեխայի։ Բայց նորածինը մեռած է ծնվում, իսկ Քեթրինը մի քանի ժամ անց մահանում է Ֆրեդերիկի ձեռքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին «The New York Times»-ը հրապարակել է ֆիլմի խիստ բացասական գրախոսական․ «...Պարոն Սելզնիկի ֆիլմը երկու մարդկանց միջև սիրո մասին հոգնեցուցիչ պատմություն է, որոնք անհասկանալի համառությամբ պահպանում են իրենց ոչ պաշտոնական հարաբերությունները։ Նրանք երկար ռոմանտիկ ժամեր են անցկացնում հիվանդանոցում, որտեղ հերոսն ապաքինվում է վերքերից, իսկ հետո երկար ժամեր ձնագնդի են խաղում շվեյցարական գերժամանակակից ձմեռային հանգստավայրում, որտեղ հերոսուհին սպասում է երեխայի ծնվելուն։ Ֆիլմի ողջ ընթացքում բացակայում է վերահաս մահվան չարաբաստիկ զգացումը, այնպես որ, երբ հանկարծակի ողբերգություն է տեղի ունենում, դա ավելի շատ թվում է մանկաբարձական սխալ, քան այդ մարդկանց կյանքի անխուսափելի չար հեգնանքը»[6]։

Ֆիլմի նկատմամբ դրական չեն տրամադրված նաև ժամանակակից քննադատները։ Այսպես, ամերիկացի կինոգետ Էմանուիլ Լևին իր գրախոսականում գրում է. «Արդյունքը (նկարահանումների) դարձել է սենտիմենտալ, չափազանց ուռճացված և ձգձգված բեմադրություն, որտեղ Հադսոնը չափազանց խստապատշաճ է, իսկ Ջոնսը չափազանց ծեր է իր դերի համար»[7]։ Գրեթե 40-ամյա դերասանուհի Ջենիֆեր Ջոնսի (պրոդյուսեր Դևիդ Սելզնիկի կնոջ) անհամապատասխանությունը պատանի Քեթրին Բարքլիի կերպարին բազմիցս նշվել է նաև այլ քննադատների կողմից[8]։ Էլ ավելի խիստ է քննադատել «Time Out» պարբերականը․ «Բեն Հեկտի թույլ սցենարը և Սելզնիկի՝ ավելորդությունների հանդեպ անփոփոխ հակվածությունը հավասարապես մեղավոր են անհաջողության մեջ»[9]։

Rotten Tomatoes ինտերնետ-ագրեգատորում ֆիլմի վարկանիշը կազմում է 0 տոկոս՝ հիմնված քննադատների 10 գրախոսությունների վրա[10]։

Լրացուցիչ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոնկարի բեմադրությունը պետք է իրականացներ ռեժիսոր Ջոն Հյուսթոնը, սակայն պրոդյուսեր Դևիդ Սելզնիկը նրան հեռացրել է Բեն Հեկտի սցենարի հետ անհամաձայնության պատճառով։ Գլխավոր դերում Հյուսթոնը ծրագրում էր հրավիրել Գրեգորի Փեքին, որն ավելի վաղ հաջողությամբ արդեն խաղացել է Էռնեստ Հեմինգուեյի վեպի էկրանավորման մեջ, սակայն վերջինս նույնպես մերժվել է պրոդյուսերի կողմից[7]։
  • Այդ կինոնկարի նկարահանումներին մասնակցելու համար Ռոք Հադսոնը հրաժարվել է «Սայոնարա» և «Բեն-Գուր» ֆիլմերում գլխավոր դերերից, իսկ ավելի ուշ այդ քայլն անվանել է իր կյանքի ամենամեծ սխալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0050379/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/en/film877386.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/pozegnanie-z-bronia
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 http://www.imdb.com/title/tt0050379/fullcredits
  6. Crowther B. (25.01.1958). «A Farewell to Arms» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  7. 7,0 7,1 Levy Е. «Farewell to Arms» (անգլերեն). emanuellevy.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  8. Critic Reviews rottentomatoes.com for A Farewell To Arms
  9. «Movie review From Time Out Film Guide» (անգլերեն). Time Out. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  10. «A Farewell To Arms (1957)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]