Մերսեդես Մակքեմբրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերսեդես Մակքեմբրիջ
անգլ.՝ Mercedes McCambridge
Ծնվել էմարտի 16, 1916(1916-03-16)[1]
ԾննդավայրՋոլիետ
Մահացել էմարտի 2, 2004(2004-03-02)[2] (87 տարեկան)
Մահվան վայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի Լոյոլայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Fletcher Markle? և William Fifield?
Երեխա(ներ)John Lawrence Markle?
Պարգևներ և մրցանակներ

Մերսեդես Մակքեմբրիջ (անգլ.՝ Mercedes McCambridge, մարտի 16, 1916(1916-03-16)[1], Ջոլիետ - մարտի 2, 2004(2004-03-02)[2], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի, Օսկարի մրցանակակիր «Երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի» անվանակարգում, համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ այս անվանակարգում օսկարակիր 8 կանանցից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլոտա Մերսեդես Մակքեմբրիջը ծնվել է 1916 թվականի մարտի 16-ին՝ Իլինոյս նահանգի Ջոլիտ քաղաքում՝ իռլանդական, կաթոլիկ Մարի և Ջոն Պատրիկ Մակքեմբրիջների[3] ընտանիքում։ Ուսումը ստացել է Չիկագոյի Մանդելի քոլեջում[4]։

Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, իսկ հետո շարունակել է Բրոդվեյում։ 1946 թվականին դերասանուհին կատարել է իր առաջին դերը՝ «Ամբողջ թագավորական զորք» ֆիլմում։ Սեդի Բարկի դերը կատարելու համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ 1954 թվականին դերասանուհին Ջոան Կրոուֆորդի հետ նկարահանվել է «Ջոննի կիթառ» վեստերնում, որը հանդիսանում է այս ժանրի դասական։ Նա նաև Լուզի դերում է խաղացել՝ «հսկա» (ռուս. Гигант) վեստերնում, որտեղ նրա հետ նկարահանվել են Էլիզաբետ Թեյլորը, Ռ. Խադսոնը և Ջեյմս Դինը։ Այս դերը նրան բերել է «Օսկար» մրցանակը, սակայն այդ տարի մրցանակը ստացել է Դորոտի Մէլոուն։

1973 թվականին դերասանուհին «Սատանա քշողը» ֆիլմում խոսել է դև Պազուզի ձայնով։ «Warner Bros.» ընկերությունը նրան հավատացրել է, որ իր անունը կտեղադրվի տիտղոսաշարում՝ տիտրերում, բայց խոստումը չի կատարել։ Դրանից հետո Մակկէնբրիջի և ֆիլմի ռեժիսորի միջև առաջանում է վիճաբանություն, որը հարթվում է այն բանից հետո, երբ էկրանային գիլդիայի դերասանների շնորհիվ դերասանուհու անունը հայտնվել է տիտրերում[4]։

1981 թվականին «The Quality of Mercy An Autobiography»-ում թողարկվում է իր ինքնակենսագրությունը։ Հոլիվուդյան փառքի ծառուղում դերասանուհին ունի երկու աստղ՝ ֆիլմում կատարած մեծ ավանդի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ամուսնացել է իր առաջին ամուսնու՝ Ուիլյամ Ֆիֆելդի հետ։ Ունեցել է մեկ որդի՝ Ջոն Ֆիֆելդը, սակայն 1946 թվականին նրանք ամուսնալուծվել են։

1950 թվականին դերասանուհին ամուսնանում է կանադացի ռադիոռեժիսոր Ֆ. Մարկելի հետ։ Ամուսնության ընթացքում դերասանուհու մոտ խմիչքի և խմելու հետկապված խնդիիրներ են առաջանում և նրան հաճախ են հոսպիտալացնում։ Դա հանդիսացել է 1962 թվականի ամուսնալուծության պատճառ։ Նա կարողացել է վերջնականապես հաղթահարել հարբեցողությունը միայն 1969 թվականին՝ անհայտ հարբեցողների կենտրոն այցելելուց հետո[4]։

Մերսեդեսը մահացել է 2004 թվականի մարտի 2-ին, 87 տարեկանում՝ Կալիֆոռնիայի Լա-Հոլայում գտնվող իր տանը։

Ընտրված Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդանավակայան-79. «Կոնկորդ» (1979)՝ Նելլի
  • Չարլի հրեշտակները (1978)՝ Նորմա
  • Սատանա քշողը (1973)՝ դև Պազուզ (ձայնը)
  • Քամու մյուս կողմը (1972)՝ Մեգգի
  • Ժյուստինա, կամ առաքինության դժբախտությունները (1963)՝ Մադամ Դյուբուա
  • 99 կանայք (1969)՝ Տելմա Դիազ
  • Սիմարրոն (1960)՝ Սառա Уайет
  • Անսպասելի, անցյալ ամռանը (1959)՝ Գրեյս Խոլլի
  • Չարի կնիք (1958)՝ (տիտրերում ցուցադրված չէ)
  • Մնաս բարով զե՛նք (1957)՝ Միս Բան Կամպեն
  • Հսկան (1956)՝ Լուզ Բենեդիկտ
  • Ջոննի կիթառ (1954)՝ Էմմա Սմոլ
  • Շարֆ (1951)՝ Կոննի Կարտեր
  • Կայծակը հարվածում է կրկնակի (1951)՝ Լիզա ՄակՍտրինգեր
  • Ամբողջ թագավորական զորքը (1949)՝ Սէդի Բարկ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128875356 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Mercedes McCambridge Biography (1918-)
  4. 4,0 4,1 4,2 The Exorcist actress Mercedes McCambridge dies at 85. USA Today. 17 March 2004.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lackmann, Ronald W. Mercedes Mccambridge: A Biography And Career Record. McFarland & Company. 2005. ISBN 0-7864-1979-2.
  • McCambridge, Mercedes. The Quality of Mercy: An Autobiography. Times Books, 1981. ISBN 0-8129-0945-3.
  • Terrace, Vincent. Radio Programs, 1924—1984. Jefferson, North Carolina: McFarland, 1999. ISBN 0-7864-0351-9.