Հուսեյն Արաբլինսկի
Հուսեյն Արաբլինսկի ադրբ.՝ Hüseyn Ərəblinski | |
---|---|
Ծնվել է | 1881 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 4, 1919 |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | Ադրբեջան և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և օպերային ռեժիսոր |
Huseyn Arablinski Վիքիպահեստում |
Հուսեյն Մահմեդ օղլի Արաբլինսկի (Խալաֆով) (ադրբ.՝ Hüseyn Məmməd oğlu Ərəblinski (Xələfov), 1881, Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1919, Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն), ադրբեջանցի դերասան և ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բաքու քաղաքում։ Դերասանական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1905 թվականից։ Աշխատել է «Նիջաթ» և «Սաֆա» ընկերությունների առաջին ադրբեջանական խմբերում, ապա ինքն է թատերական խմբեր կազմել և հանդես եկել Հյուսիսային Կովկասի, Անդրկովկասի, Միջին Ասիայի, Իրանի մի շարք քաղաքներում։ Խաղացել է մոտ 70 դեր, բեմադրել 50-ից ավելի պիես։ Աուլա Հուեյն Մահմեդ Արսւբլինսկի։
Լավագույն դերակատարումներից են՝
- Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ», 1907)
- Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր», 1908)
- Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», 1910)
- Կսւջար, Ֆահրադ, Նաջաֆբեկ (Արաբլինսկի Հախվերդովի «Շահ Կաջար», 1917
- «Դժբախտ պատանին», 1909, «Քանդած օջախ», 1909)
- Նադիր (Ն. Նարիմանովի «Նադիր Շահ», 1907)
- Հսւյդարբեկ (Մ. Ախունդովի «Հաջի Կարա», 1907)։
Իբրև ռեժիսոր Արաբլինսկին ադրբեջանական հեղինակների գործերի հետ մեկտեղ բեմադրել Է նաև Շեքսպիրի, Նիկոլայ Գոգոլի, Իվան Տուրգենևի, Գաբրիել Սունդուկյանի, Շիրվանզադեի ստեղծագործությունները։ Արաբլինսկին եղել է սերտ բարեկամական կապերի մեջ ռուս, հայ, վրացի թատերական գործիչների հետ։
Հայ դերասաններից նրա մտերիմներն են եղել Գ. Ավետյանը, Ա. Վրույրը։ Որպես արտիստի, Արաբլինսկին բարձր է գնահատել Վահրամ Փափազյանը։
Արաբլինսկին օժտված էր ողբերգակի մեծ տաղանդով, կարողանում էր կերպարը հասցնել գեղարվեստական մեծ ընդհանրացման։ Արաբլինսկու ազդեցությունը կրել են ադրբեջանցի ականավոր շատ արտիստներ։
Արաբլինսկին սպանվել Է, 1919 թվականի մարտ ամսին, Բաքվում, տանը, մուսավաթականի ձեռքով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուսեյն Արաբլինսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 676)։ |