Հունգարիայի բնագիտական թանգարան
Հունգարիայի բնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և բնագիտական թանգարան |
Երկիր | Հունգարիա |
Տեղագրություն | Բուդապեշտ |
Կազմված է | Mátra Múzeum?[1] |
Հասցե | 1083 Budapest, Ludovika tér 2–6. |
Հիմնադրվել է | 1802 |
Կայք | nhmus.hu(հունգարերեն) և nhmus.hu/en(անգլ.) |
Հունգարիայի բնագիտական թանգարան (հունգ.՝ Magyar Természettudományi Múzeum), 1802 թվականին ստեղծված թանգարան Բուդապեշտում, որտեղ ներկայացված է Հունգարիայի և տարածաշրջանի ամենամեծ բնագիտական հավաքածուն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1802 թվականին կոմս Ֆերենց Սեչենին իր գրադարանն ու դրամագիտական հավաքածուն նվիրաբել է Հունգարիայի ժողովրդին, որի հենքի վրա ստեղծվել են ազգային գրադարանն ու գիտակրթական կենտրոնը, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել Հունգարիայի ազգային թանգարանի (և Սեչենիի գրադարանի) ստեղծման համար։ Կոմսի կնոջ՝ Յուլիանան Ֆեստետիչի միներալ հավաքածուն հիմք է հանդիսացել բնագիտական թանգարանի հավաքածուի ստեղծման համար։
1811 թվականին առաջին հնագիտական հավաքածուն նվերել է էրցհերցոգ Ռայները, նույն տարում գնվել է նաև առաջին կենդանաբանական հավաքածուն։ 1818 թվականին Պաուլ Կիտայբելի հերբարիումը հանձնվել է թանգարանին, ինչի արդյունքում բացվել է նոր բուսաբանական բաժինը։
1848 թվականին՝ Ավստրիական կայսրության դեմ հունգարական հեղափոխության ժամանակ, հանքային հավաքածուից պահպանվել են մոտ 13.000 նմուշներ և կենդանաբանական հավաքածուի մոտ 35.000 նմուշներ։ Հեղափոխության անկումից հետո միակ մեծ փոփոխությունը 1856 թվականին Հունգարիայի թագավորական բնագիտական ընկերության ձեռքբերումն է եղել։
1870 թվականից Հունգարիայի ազգային թանգարանն ունեցել է առանձին կենդանաբանության, բուսաբանության և միներալոգիայի բաժիններ։ Այս հավաքածուների չափերը կազմում են ավելի քան է 1 միլիոն նմուշ։
Համաշխարհային պատերազմների ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականին, երբ Բուդապեշտում կազմակերպվել է կենդանաբանության տասներորդ համաշխարհային կոնգրեսը, միջատների հավաքածուն կազմել է մոտ 3 միլիոն նմուշ, և թանգարանի շենքը տեղափոխվել է Բարոս փողոց։ Շարունակ աճող և ընդլայնվող հավաքածուները չափազանց դժվար է եղել պահպանել Ազգային թանգարանի շրջանակներում, և 1933 թվականին ստեղծվել է առանձին բնագիտական թանգարան։
Բուսաբանական հավաքածուների մեծ մասը պատերազմի ժամանակ անհետացել են։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո թանգարանը բացել է մարդաբանության բաժինը, որն այժմ համարվում է Եվրոպայի տասը խոշորագույն հավաքածուներից մեկը։
Այս ժամանակահատվածում վերսկսված հետազոտությունը կենտրոնացած էր հիմնականում հունգարական բուսական և կենդանական աշխարհի. վրա։
Խորհրդային օկուպացիայի դեմ 1956 թվականի հեղափոխության ժամանակ հրետանային կրակոցները հարվածել են Ազգային թանգարանի գլխավոր շենքին։ Աֆրիկական ցուցահանդեսը և հանքաբանական ու հնէաբանական հավաքածուների մեծ մասն անհետացել են։ Հրետանային հարվածներ են հասցվել նաև Բարոս փողոցի շենքին և 36000 լցոնած թռչուններ, 22,000 թռչնի ձվեր, 13000 ձկներ, 40000 երկկենցաղներ և սողուններ, 500,000 մոլյուսկներ, 60000 ճպուռներ, 200,000 երկթևանիներ այրվել են, այդ թվում 100.000 կտոր գիտական գրքեր ու հրատարակություններ։
Հեղափոխության անկումից մի քանի տարի հետո Զիգմունդ Սեչենին կազմել է որսորդական խաղ-արշավներ Աֆրիկայում՝ մասամբ փոխարինելու աֆրիկական ցուցահանդեսի կորուստները։ 1960-1970 թվականներին թանգարանի հետազոտողները հաճախակի գործուղումների են մեկնել Հյուսիսային Կորեա, Վիետնամ, Կուբա, Մոնղոլիա, և ներկայումս թանգարանն ունի այս երկրների բուսական և կենդանական աշխարհին առնչվող զգալի հավաքածուներ։
1979 թվականին բուսաբանության բաժինը տեղափոխվել է հեղինակավոր ճարտարապետ Էդեն Լեխների նախագծով կառուցված պատմական շենք։
Ժամանակակից պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնագիտական թանգարանն Ազգային թանգարանից առանձնանալուց հետո մինչև 1990-ական թվականները չի ունեցել առանձին ցուցասրահ։ Աճող հավաքածուների թվով պայմանավորված տարածքի խնդիր է առաջացել։ Հունգարական կառավարության որոշմամբ թանգարանը տեղափոխվել է Լյուդովիկա ակադեմիայի շենք. պատմական այս վայրը ի սկզբանե կառուցվել է որպես Հունգարիայի ռազմական ակադեմիա։
Մարդաբանության, միներալոգիայի և պետրոլոգիայի, երկրաբանության և հնէաբանության բաժինները և գրադարանը տեղակայված են Լյուդովիկա ակադեմիայի շենքում։ Կենդանաբանության թռչունների և կաթնասունների հավաքածուները, մոլեկուլյար գենետիկայի լաբորատորիան, հնէաբանական հետազոտական խումբը, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի և բնագիտական թանգարանի կենդանիների բնապահպանական հետազոտության խումբը նույնպես այս շենքում են տեղավորված։
Լյուդովիկա շենքում ցուցահանդեսները բացվել են 1996 թվականից (Բուդապեշտ, Լյուդովիկա հրապարակ 2, 6), բաց է ամեն օր, բացառությամբ՝ երեքշաբթի, ժամը 10։00 -18:00։
2015 թվականին թանգարանը Դրենթեի թանգարանից ստացել է չինական բժշկական դպրոցի միաբանի մումիա և այն ցուցադրել մայիս ամսվա ընթացքում[2][3]։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- հավաքածուների պահպանում և ընդլայնում
- գիտական հետազոտությունների իրականացում (հիմնականում հավաքածուներին առնչվող)
- մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների միջոցով հավաքածուները և հետազոտության արդյունքները հանրությանը ներկայացնելը
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հիմնական բաժիններն են՝
- Մարդաբանության բաժին
- Կենդանաբանության բաժին
- Բուսաբանության բաժին
- Միներալոգիայի և պետրոլոգիայի բաժին
- Երկրաբանության և պալեոնթոլոգիայի բաժին
- Գրադարան
Կրթության և ցուցահանդեսների բաժինը պատասխանատու է ցուցահանդեսների պլանավորման, կազմակերպման, այցելուների ընդունման, ինտերակտիվ ծրագրերի, թանգարանային կրթական գործունեության հարցերի համար։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հրատարակում է մի շարք գրքեր և չորս պարբերականներ, այդ թվում՝ Acta zoologica Academiae Scientiarum Hungaricae:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://matramuzeum.nhmus.hu/hu/impresszum
- ↑ Van Jaarsveldt, Janene, 1000-year-old Chinese Mummy Gets CT Scan in Amersfoort, NL Times, NL, December 9, 2014
- ↑ Jobson, Christopher, CT Scan of 1,000-Year-Old Buddha Statue Reveals Mummified Monk Hidden Inside, Colossal, February 21, 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official webpage (English)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի բնագիտական թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի բնագիտական թանգարան» հոդվածին։ |
|