Jump to content

Հույն-ադրբեջանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանա-հունական հարաբերություններ
Ադրբեջան և Հունաստան

Ադրբեջան

Հունաստան

Հույն-ադրբեջանական հարաբերություններ, Ադրբեջանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերություններ։ Իրավապայմանագրային բազան ունի 18 հիմնական փաստաթուղթ[1]։

Դիվանագիտական հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերություններն առաջին անգամ հաստատվել են 1992 թվականի գարնանը։ Հունաստանը 1991 թվականի դեկտեմբերի 31-ին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։ Բաքվում Հունաստանի դեսպանատունը բացվել է 1993 թվականի գարնանը, իսկ Աթենքում Ադրբեջանի դեսպանատունը՝ 2004 թվականին։

Ադրբեջանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Նիկոլաոս Կանելոսն է[2]։ Հունաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է Ռահման Մուստաֆաևը[3]։

Երկու երկրներն էլ Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներ են։ Հունաստանը Եվրոպական միության առաջին երկիրն էր, որը որոշեց գազ գնել Ադրբեջանից[4][5]։ Երկու երկրներն էլ գոհ են առևտրի, մշակույթի և տնտեսության ոլորտներում սերտ հարաբերություններից[6]։

2009 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Հունաստան՝ այդ երկրի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով[7]։ Ալիևը հանդիպել է նախագահ Կարոլոս Պապուլիասի և վարչապետ Կոստաս Կարամանլիսի հետ։

Տնտեսական համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ նավթային արդյունաբերության հետ կապված բազմաթիվ գործարքներ են կնքվել։ 2007 թվականին հույն նախարար Դիմիտրիս Սիովասը Բաքվում բնական գազի և նավթի ոլորտում «համագործակցության հուշագիր» է ստորագրել[8][9]։ Նախարարը հայտարարել է, որ հուշագիրը «դարձել է երկու երկրների միջև տնտեսական և էներգետիկ հարաբերությունների նոր էջ»[9]։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հունաստան կատարած այցի ընթացքում՝ 2009 թվականի փետրվարի 16-18-ը կողմերը համաձայնագիր են ստորագրել «տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին»[10]։

2011 թվականին Ադրբեջանի և Հունաստանի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր․

  1. Փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Հունաստանի պետական գազային ընկերության (DEPA) միջև։
  2. Միջկառավարական համաձայնագիր Ադրբեջանի Հանրապետության բնապահպանության և բնական պաշարների նախարար Հուսեյնգուլու Բագիրովի և Հունաստանի շրջակա միջավայրի, էներգետիկայի և կլիմայի փոփոխության փոխնախարար Իոաննիս Մանիատիսի միջև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։
  3. «Նավագնացության մասին» միջկառավարական համաձայնագիր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հունաստանի ծովային, կղզիների և ձկնորսության հարցերով նախարար Իոաննիս Դիամանտիդիսի միջև։
  4. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրոս Դրուցասի միջև «գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում 2011-2013 թվականների համագործակցության մասին» միջկառավարական ծրագիր[11]։

2011 թվականի ապրիլին մայրաքաղաքի Բաքու քաղաքում անցկացվեց թվով չորրորդ ադրբեջանա-հունական գործարար համաժողովը՝ երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Համաժողովին ներկա են եղել երկու երկրների ավելի քան 250 գործարարներ։ Քննարկվել են համագործակցության հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը, առողջապահությունը և դեղագործությունը, էներգետիկան, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆինանսները, լոգիստիկան, շինարարությունը և այլն[12]։

Ապրանքաշրջանառության ծավալ (միլիոն դոլար)

2009 2010 2012 2016
185 միլիոն[13] 267 միլիոն[13] 800 միլիոն[1] 16 միլիոն[14]

2016 թվականին ադրբեջանական նավթի արտահանումը Հունաստան կազմել է 0,5 միլիոն ԱՄՆ դոլար[14]։

Սկսած 2017 թվականից իրականացվում է երկու երկրների համագործակցությունը TAP (Trans-Adriatic Pipeline) նախագծի շրջանակներում[15]։ Այս նախագծի գլխավոր բաժնետերերն են BP էներգետիկ կոնցեռնը (Մեծ Բրիտանիա), Statoil ընկերությունը (Նորվեգիա) և SOCAR կոնցեռնը (Ադրբեջան)[16]։

Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը (աջից) Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևի հետ հանդիպման ժամանակ, 2013 թվականի ապրիլ

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքում Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հետաքրքրություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության զարգացման հարցում[17][18]։ Հունաստանում ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվն արագ աճում է, 2011 թվականին այն գերազանցել է 225 հազարը։ Նրանց մեջ մեծ ժողովրդականություն է վայելում Տիրա կղզին[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Греция для Азербайджана – влиятельный игрок в Балканском регионе - посол». interfax.az. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  2. «Президент Ильхам Алиев встретился с послом Греции» (ռուսերեն). Рамблер/новости. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  3. 1news. «Назначен новый посол Азербайджана в Греции». www.1news.az. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Greece "wants to be first" EU member to directly import Azeri gas». Azernews.az.
  5. «ЕС». www.cesd.az. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  6. Ксения Викторовна Власова Отношения Греческой Республики со странами Причерноморья: 1991-2011(ռուս.). —Москва, 2012.
  7. «Azerbaijan, Greece aim to boost relations». Southeast Europe Times. 2009 թ․ ապրիլի 25.
  8. «Greece, Azerbaijan sign energy cooperation memorandum». Athens News Agency. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին.
  9. 9,0 9,1 «Greece and Azerbaijan sign energy cooperation agreement». Journal of Turkish Weekly (JTW). August 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. «Министр встретился с послом Греции в Азербайджане» (անգլերեն). ictnews.az. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  11. Sputnik. «У азербайджано-греческих отношений блестящее будущее – Папульяс» (ռուսերեն). Sputnik Азербайджан. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  12. «Официальный сайт президента Азербайджанской Республики - НОВОСТИ » Мероприятия В Баку состоялся IV азербайджано-греческий бизнес-форум». ru.president.az. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  13. 13,0 13,1 1news. «Посол Рахман Мустафаев: «Греция поддерживает суверенитет и территориальную целостность Азербайджана»». www.1news.az. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. 14,0 14,1 «Газета Азербайджанские Известия - Николаос КАНЕЛЛОС, Чрезвычайный и Полномочный Посол Греции в Азербайджане:«Проект TAP станет мощным импульсом для развития нашей экономики» - Экономика и финансы - Новости». www.azerizv.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  15. Sputnik. «Трансадриатический трубопровод строится в соответствии с графиком» (ռուսերեն). Sputnik Азербайджан. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  16. Deutsche Welle (www.dw.com). «Трансадриатический газопровод: первый рубеж преодолен | DW | 06.10.2014» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  17. Azerbaijan
  18. «В Баку состоялась конференция» (ռուսերեն). IEPF NGO. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  19. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]