Հորդանանի կերպարվեստի ազգային պատկերասրահ
Հորդանանի կերպարվեստի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Հորդանան[1] |
Տեղագրություն | Ամման |
Հիմնադրվել է | փետրվարի 19, 1980 |
Կայք | nationalgallery.org |
Հորդանանի կերպարվեստի ազգային պատկերասրահ[2] (արաբ․՝ المتحف الوطني الأردني للفنون الجميلة, անգլ.՝ Jordan National Gallery of Fine Arts, JNGFA), գեղարվեստի թանգարան Հորդանանի Աման քաղաքում, որը բացվել է 1980 թվականի փետրվարին։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 2000 ստեղծագործություն, մասնագիտացված է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների վրա, ստեղծված Ասիայի, Աֆրիկայի նկարիչների կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորդանանի գեղարվեստի պատկերասրահը հիմնադրվել է 1980 թվականին Ամանում, Հուսեյին թագավորի և Նուր ալ Հուսեյին թագուհու հովանավորչությամբ։ Այսօր պատկերասրահի ֆոնդը բաղկացած է ժամանակակից արվեստի ավելի քան 2000 ստեղծագործություններից` կտավներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, գործվածքների և կերամիկայի ստեղծագործություններ, որոնք կենտրոնացած են Ասիայի և Աֆրիկայի արվեստի վրա։ Հավաքածուն ներառում է 59 երկրներից ավելի քան 800 նկարիչների գործեր` Ալժիրից, Հայաստանից, Ավստրալիայից, Դանիայից, Եգիպտոոսից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Իրանից, Իրաքից, Իտալիայից, Ճապոնիայից, Հորդանանից, Շվեյցարիայից, Թայվանից, Տաջիիկստանից, նախկին Հարավսլավիայի երկրներից և այլն։
Թանգարանի շենքի վերակառուցումն ու ընդարձակումը կատարվել են 2007 թվականին, աշխատանքները ընթացել են ճարտարապետ Մուհամեդ ալ Ասադի նախագծով, վերջինս արժանացել է «Aga Khan Award for Architecture» (AKAA) ճարտարապետական մրցանակի։ 2013 թվականի մայիսի 21-ին թանգարանում բացվել է «Ժամանակակից արվեստի 70 ամյակը Հորդանանում» խորագրով մասշտաբային ցուցահանդես, որը անցկացվել է «The Royal Society of Fine Arts» (RSOFA) Հորդանանի գեղարվեստական հասարակության աջակցությամբ և երկրի պատմության մեջ դարձել է ամենամեծ ցուցահանդեսը։ Հանրությանը ցուցադրվել է ավելի քան 200 ստեղծագործություն` ստեղծված 195 հորդանանցի նկարիչների կողմից։ Հավաքածուն ներառել էր ինչպես նկարներ և քանդակներ, այնպես էլ վիդեոարթտ և ինստալյացիա։
2009 թվականի մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա առթիվ պատկերասրահը գործարկել է «Touring Museum» նախագիծը` ուղղված արաբական աշխարհում գյուղացիներին ժամանակակից արվեստի հետ ծանոթացմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ Энциклопедия стран мира / ред. Н. А. Симония. — Moskva: Ėkonomika, 2004. — С. 466. — 1319 с. — ISBN 9785282023183
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Between desert and sea : a selection from the Jordan National Gallery of Fine Arts = Çöl ve deniz arasinda : ürdün ulusal Güzel Sanatlar Galerisi'nden Bir Seçki / Published on the occasion of an exhibition held at the Suna and Inan Kiraç Foundation, Pera Museum, 24 Jan. — 21 Apr., 2013. Edited by Begüm Akkoyunlu Ersöz, Tania Bahar; text by Khalid Khreis et al.. — Istanbul: Pera Müzesi, 2013. — 106 с. — ISBN 9786054642106
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Jordan National Gallery of Fine Arts: Public Institution». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորդանանի կերպարվեստի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |
|