Հորդանանի կերպարվեստի ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորդանանի կերպարվեստի ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Հորդանան[1]
ՏեղագրությունԱմման
Հիմնադրվել էփետրվարի 19, 1980
Կայքnationalgallery.org
Քարտեզ
Քարտեզ

Հորդանանի կերպարվեստի ազգային պատկերասրահ[2] (արաբ․՝ المتحف الوطني الأردني للفنون الجميلة‎‎, անգլ.՝ Jordan National Gallery of Fine Arts, JNGFA), գեղարվեստի թանգարան Հորդանանի Աման քաղաքում, որը բացվել է 1980 թվականի փետրվարին։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 2000 ստեղծագործություն, մասնագիտացված է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների վրա, ստեղծված Ասիայի, Աֆրիկայի նկարիչների կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի գեղարվեստի պատկերասրահը հիմնադրվել է 1980 թվականին Ամանում, Հուսեյին թագավորի և Նուր ալ Հուսեյին թագուհու հովանավորչությամբ։ Այսօր պատկերասրահի ֆոնդը բաղկացած է ժամանակակից արվեստի ավելի քան 2000 ստեղծագործություններից` կտավներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, գործվածքների և կերամիկայի ստեղծագործություններ, որոնք կենտրոնացած են Ասիայի և Աֆրիկայի արվեստի վրա։ Հավաքածուն ներառում է 59 երկրներից ավելի քան 800 նկարիչների գործեր` Ալժիրից, Հայաստանից, Ավստրալիայից, Դանիայից, Եգիպտոոսից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Իրանից, Իրաքից, Իտալիայից, Ճապոնիայից, Հորդանանից, Շվեյցարիայից, Թայվանից, Տաջիիկստանից, նախկին Հարավսլավիայի երկրներից և այլն։

Թանգարանի շենքի վերակառուցումն ու ընդարձակումը կատարվել են 2007 թվականին, աշխատանքները ընթացել են ճարտարապետ Մուհամեդ ալ Ասադի նախագծով, վերջինս արժանացել է «Aga Khan Award for Architecture» (AKAA) ճարտարապետական մրցանակի։ 2013 թվականի մայիսի 21-ին թանգարանում բացվել է «Ժամանակակից արվեստի 70 ամյակը Հորդանանում» խորագրով մասշտաբային ցուցահանդես, որը անցկացվել է «The Royal Society of Fine Arts» (RSOFA) Հորդանանի գեղարվեստական հասարակության աջակցությամբ և երկրի պատմության մեջ դարձել է ամենամեծ ցուցահանդեսը։ Հանրությանը ցուցադրվել է ավելի քան 200 ստեղծագործություն` ստեղծված 195 հորդանանցի նկարիչների կողմից։ Հավաքածուն ներառել էր ինչպես նկարներ և քանդակներ, այնպես էլ վիդեոարթտ և ինստալյացիա։

2009 թվականի մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա առթիվ պատկերասրահը գործարկել է «Touring Museum» նախագիծը` ուղղված արաբական աշխարհում գյուղացիներին ժամանակակից արվեստի հետ ծանոթացմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Энциклопедия стран мира / ред. Н. А. Симония. — Moskva: Ėkonomika, 2004. — С. 466. — 1319 с. — ISBN 9785282023183

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Jordan National Gallery of Fine Arts: Public Institution». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորդանանի կերպարվեստի ազգային պատկերասրահ» հոդվածին։