Jump to content

Հովսեփ Փուշման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Փուշման
Ի ծնեՀովսեփ Փուշման (յան)
Ծնվել է1877, մայիսի 9
ԾննդավայրՏիգրանակերտ
Վախճանվել է1966, փետրվարի 13
Մահվան վայրՆյու Յորք
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
 Hovsep Pushman Վիքիպահեստում

Հովսեփ Թովմասի Փուշման (Փուշմանյան, (մայիսի 9, 1877(1877-05-09), Սիլվան, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա - փետրվարի 13, 1966(1966-02-13), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուշմանյաններն ապրել են Դիարբեքիրում։ Հայկական կոտորածների ժամանակ խույս տալով յաթաղանից՝ ընտանիքով ապաստան են գտել ԱՄՆ-ում։ Փուշմանների ընտանիքը մասնագիտացած էր հայկական գեղագեղ գորգերի վաճառքով, ինչը մանուկ հասակից ապագա նկարչի ընկալումների աշխարհի վրա իր ազդեցությունն է թողել։

Հովսեփ Փուշմանը և նրա ստեղծագործություններից «Լուռ կարգը» 2002 թվականին Հայկական նամականիշի վրա

Հովսեփ Փուշմանը նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Գեղեցիկ արվեստների կայսերական դպրոցում։ Ամերիկայում հայտնվելուց հետո, Չիկագոյում ամբողջությամբ տրվում է չինական մշակույթի ուսումնասիրմանը, այդ ասպարեզում հասնելով որոշակի հաջողությունների։ 1905 թվականին ուղևորվում է Չինաստան, որտեղ խորասուզվում է արևելյան գեղանկարչության և փիլիսոփայության ուսումնասիրության մեջ։ Ուսումը շարունակել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ 1914 և 1921 թվականներին Փարիզի Salon des Artistes Français-ի կազմակերպած ցուցահանդեսներում ստանում է երկու մեդալ[1]։ 1928 թվականին Փուշմանը հեռակա ընտրվել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, ակտիվորեն մասնակցել «Անի» հայ արվեստագետների ընկերակցության ստեղծմանը[2]։ 1920 թվականին Նյու Յորքում հիմնադրել է Քարնեգի Հոլ ստուդիան[3]։ 1940 և 1950-ական թվականներին Փուշմանի և the New York Graphic Society կազմակերպության միջև դատական գործընթաց սկսվեց։ Վերջինս առանց արվեստագետի թույլտվության վերատպագրել էր նրա գործերից։ Դատավարությունն ավարտվեց Փուշմանի հաղթանակով։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Փուշմանն արվեստի, գեղանկարչության աշխարհում հայտնի է որոշակի մտորումների մղող նատյուրմորտներով, որոնց հորինվածքների համար հիմք են ծառայել հայկական մագաղաթե ձեռագրերը, թալիսմանները, խնկամանները, հնագույն զարդերը, կանացի նուրբ, զգայական և զգացմունքային դիմանկարներով, որոնցում հերոսուհիները հանդերձավորված են արտասովոր, գունագեղ զգեստներով։ Փուշմանի արվեստի բնութագրական հատկանիշն արևելքի պաշտպամունքն է, որ արտահայտվում է որոշակի խորհրդանիշների միջոցով։ Հոգևոր նկարագիր ունեցող այս աշխատանքներին ուղեկցում են գրառումներ, որոնք դյուրացնում են դիտողի գործը սիմվոլները վերծանելու հարցում։

Փուշմանի աշխատանքները գտնվում եմ հանրային և մասնավոր հավաքածուներում, Հայաստանի ազգային պատկերասրահում[4], Դետրոյթի արվեստի ինստիտուտում, Հյուստոնի գեղարվեստի թանգարանում, Նյու Յորքի մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, Մինիապոլիսի արվեստի թանգարանում, Նյու Ջերսիի, Բոստոնի արվեստի թանգարանում, Ամերիկյան արվեստի նոր Բրիտանական թանգարանում, Թուլսայի, Օկլահոմայի արվեստի կենտրոններում, Սիթլի (Վաշինգտոն) արվեստի թանգարանում[5]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայաստանի աղջիկը»
  • «Խաղաղության պատգամները»
  • «Անպարտելի Չինաստանը»
  • «Անցյալի ստվերը»
  • «Մեծարանք Օմար Խայամին»
  • «Վաղնջական սիրահարություն»
  • «Հավիտենական լռություն»
  • «Կյանքի գիրքը»
  • «Քուրդիստան»
  • «Մահամերձ վարդի խոստովանությունը»
  • «Զարթում»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գալեմքարյան Զ., Հասկաքաղ, Երևան,1965։
  • Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ (ժող), Երևան, 1991։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում։

  • Կինը՝ Հուլիա Շալջյան
  • Որդին՝ Արսեն Փուշման
  • Որդին՝ Արման Փուշման

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայաստանի կոչնակ», 1939, 14 հոկտեմբերի. Շ. Վարսյան, Գույների կախարդ երգիչը։
  • «Հայրենիքի ձայն», 1970, 24 հունիսի։
  • Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens. Le Caire, 1959.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովսեփ Փուշմանի հայկական ոգին
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  3. «Տեսակի մեջ յուրօրինակը։ Հայ արվեստագետներ։ Հետևելով վարպետներին». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. Հովսեփ Փուշմանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  5. «Հովսեփ Փուշման (1877-1966)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Փուշման» հոդվածին։