Հովհաննես Նաղաշյան (փայտագրող վարպետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Նաղաշյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նաղաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Նաղաշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16 (28), 1876[1] |
Ծննդավայր | Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1968[1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փայտի փորագրող և կահույքագործ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն[1] |
Հովհաննես Մկրտչի Նաղաշյան (հունվարի 16 (28), 1876[1], Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային փայտագրող վարպետ, կահույքագործ։ ՀԽՍՀ նկարիչների միության անդամ (1946)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Նաղաշյանը ծնվել է 1876 թվականի հունվարի 16-ին, Քանաքեռում։ 1890-ական թվականներին Թիֆլիսում սովորել է կահույքագործություն ու փայտի քանդակազարդում։ 1900-ական թվականների սկզբին Ալեքսանդրապոլում հիմնել է արվեստանոց, կազմակերպել քանդակազարդ կահույքի արտադրություն։ 1903-1909 թվականներին ռուսական ճարտարապետական ոճով գծագրել ու պատրաստել է Կարսի ռուսական զինվորական եկեղեցու ավագ խորանի, Երևանի ռուսական Նիկոլաևյան տաճարի դռներն ու քանդակազարդ խաչկալները, մի շարք փայտյա պատշգամբներ և այլն։ Քարարվեստի ավանդույթները Նաղաշյանը ստեղծագործաբար կիրառել է փայտագործության մեջ, ստեղծել կահույքի արվեստի ինքնատիպ՝ «նաղաշյանական ոճը»։ 1920 թվականից ապրել և ստեղծագործել է Երևանում։ Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և շինարարական տեխնիկումում։ 1935 թվականից Նաղաշյանի նախագծով և ղեկավարությամբ արտադրվել են հայկական ճարտարապետական ոճով շքեղ կահույքի տարատեսակներ (Երևանի հանրային գրադարանի, պիոներների պալատի կահույքը, Մաշտոցի անվան Մատենադարանի դռները, մուտքի կաղնե դռան մանրամասներից)։ Նախագծել և ստեղծել է բազմոց-պահարանի նոր տիպային, զարդային տարբեր հորինվածքներով փայտե սկուտեղներ, սկահակներ, հարթաքանդակներ, բարձրաքանդակներ։ 1947 թվականին մասնակցել է Մոսկվայում, Լենինգրադում և Կիևում կազմակերպված ցուցահանդեսներին։ Երևանում բացվել են Նաղաշյանի անհատական ցուցահանդեսները (1975 և 1976)[2]։
Մահացել է 1968 թվականի նոյեմբերի 17-ին, Երևանում։
Փայտի գծով հրաշալի վարպետ Նաղաշյանը իր արվեստով վարպետից աճել, հասել է արվեստագետի մակարդակին։ |
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը, Երևան, 1974։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Искусство резьбы на дереву Оганеса Нагашяна. Ер.: Айастан. 1974.
- Музей истории г. Еревана. Каталог личных фондов. Ер., 1978.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 174)։ |