Հովհաննես Նաղաշյան (փայտագրող վարպետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հովհաննես Նաղաշյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Նաղաշյան
Ծնվել էհունվարի 16, 1876(1876-01-16)
ԾննդավայրՔանաքեռ, Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 17, 1968(1968-11-17) (92 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Հովհաննես Մկրտչի Նաղաշյան (հունվարի 16, 1876(1876-01-16), Քանաքեռ, Երևան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 17, 1968(1968-11-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային փայտագրող վարպետ, կահույքագործ։ ՀԽՍՀ նկարիչների միության անդամ (1946

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Նաղաշյանը ծնվել է 1876 թվականի հունվարի 16-ին, Քանաքեռում: 1890-ական թվականներին Թիֆլիսում սովորել է կահույքագործություն ու փայտի քանդակազարդում։ 1900-ական թվականների սկզբին Ալեքսանդրապոլում հիմնել է արվեստանոց, կազմակերպել քանդակազարդ կահույքի արտադրություն: 1903-1909 թվականներին ռուսական ճարտարապետական ոճով գծագրել ու պատրաստել է Կարսի ռուսական զինվորական եկեղեցու ավագ խորանի, Երևանի ռուսական Նիկոլաևյան տաճարի դռներն ու քանդակազարդ խաչկալները, մի շարք փայտյա պատշգամբներ և այլն։ Քարարվեստի ավանդույթները Նաղաշյանը ստեղծագործաբար կիրառել է փայտագործության մեջ, ստեղծել կահույքի արվեստի ինքնատիպ՝ «նաղաշյանական ոճը»։ 1920 թվականից ապրել և ստեղծագործել է Երևանում։ Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և շինարարական տեխնիկումում: 1935 թվականից Նաղաշյանի նախագծով և ղեկավարությամբ արտադրվել են հայկական ճարտարապետական ոճով շքեղ կահույքի տարատեսակներ (Երևանի հանրային գրադարանի, պիոներների պալատի կահույքը, Մաշտոցի անվան Մատենադարանի դռները, մուտքի կաղնե դռան մանրամասներից)։ Նախագծել և ստեղծել է բազմոց-պահարանի նոր տիպային, զարդային տարբեր հորինվածքներով փայտե սկուտեղներ, սկահակներ, հարթաքանդակներ, բարձրաքանդակներ։ 1947 թվականին մասնակցել է Մոսկվայում, Լենինգրադում և Կիևում կազմակերպված ցուցահանդեսներին։ Երևանում բացվել են Նաղաշյանի անհատական ցուցահանդեսները (1975 և 1976)[1]։

Մահացել է 1968 թվականի նոյեմբերի 17-ին, Երևանում:

Aquote1.png Փայտի գծով հրաշալի վարպետ Նաղաշյանը իր արվեստով վարպետից աճել, հասել է արվեստագետի մակարդակին։ Aquote2.png


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը, Երևան, 1974:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Искусство резьбы на дереву Оганеса Нагашяна. Ер.: Айастан. 1974.
  • Музей истории г. Еревана. Каталог личных фондов. Ер., 1978.
  • Армянская советская энциклопедия. Т. 8. 1982.
  • Биографическая энциклопедия. Кто есть кто. Армяне. Т. 2. 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 207-208:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 174 CC-BY-SA-icon-80x15.png