Հոդվածոտանիներ
Հոդվածոտանիներ | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Arthropoda
| ||||
|
Հոդվածոտանիներ (լատին․՝ Arthropoda), կենդանական աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ։ Ապրում են ցամաքում, օդում և ջրում։ Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից։ Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և ստացել են իրենց անունը։
Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր է. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդերը՝ 4, մայիսյան բզեզը՝ 3 զույգ։ Հոդվածոտանիներից միջատների մեծ մասի մեջքի կողմում՝ կրծքի վրա, տեղավորված են թևերը։ Մարմինը ծածկված է խիտինային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին կմախք, պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին՝ ջրի ավելորդ կորստից։ Խիտինային ծածկույթն առաձգական չէ, կեդանու հետ միասին չի աճում և մարմնի աճը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում մաշկափոխություն։ Աճի շրջանում հին խիտինային ծածկույթի տակ զարգանում է նոր՝ նուրբ խիտինային ծածկույթը, իսկ հինն ընկնում է։ Խիտինային ծածկույթին ներսից ամրանում են մկանները։ Հոդվածոտանիներն ունեն միջաձիգ զոլավոր մկաններ՝ առաձիգ խրձերի ձևով, որոնք, ի տարբերություն հարթ մկանների, անհամեմատ արագ են կծկվում, որով և պայմանավորված են նրանց ակտիվ շարժումները։
Հոդվածոտանիների արյունատար համակարգը բաց է, շնչառության օրգանները ջրային կենսակերպ վարողների մոտ խռիկներն են, իսկ ցամաքայիններինը՝ թոքերը կամ տրախեաները։ Նյարդային համակարգը կազմված է վերկլանային և ենթակլանային հանգույցներից և նյարդային շղթայից։ Ունեն լավ զարգացած տեսողության, հոտառության և շոշափելիքի օրգաններ։ Գետի խեցգետինն ունի բարդ, մեղուն՝ բարդ և պարզ, իսկ խաչասարդը՝ պարզ աչքեր։ Կան նաև աչք չունեցողներ։ Արտաթորությունը կատարվում է մալպիգյան խողովակների միջոցով։ Դրանք գտնվում են մարմնի խոռոչում և մյուս ծայրով բացվում է միջնաղու և հետնաղու սահմանում, իսկ խեցգետնակերպերի արտաթորության օրգանները երկու կանաչ գեղձերն են։
Հոդվածոտանիները բաժանասեռ կենդանիներ են։ Զարգացումը կատարվում է լրիվ և ոչ լրիվ կերպարանափոխությամբ։
Տիպի հիմնական դասերն են՝ խեցգետնակերպերը, սարդակերպերը և միջատները։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ա.Հ Եսայան,Ս.Խ Պիպոյան,Լ.Յու.Հակոբյան,Կենսաբանություն 7,100 էջ
Դերը մարդու կյանքում և բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդվածոտանիները մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին,նպաստելով ծաղկավոր բուսերի բազմացմանը։Ինչպես նաև մեծ մասը համարվում է կեր այլ կենդանիների համար։Մարդը պատմության ընթացքում ընտելացրել է մի քանի միջատներին,օրինակ Թթենու շերամին և մեղվին` զբաղվելով մեղվաբուծությամբ և շերամաբուծությամբ և ստացել է մեղր և մետաքս։
Վտանգավոր և վնասատու հոդվածոտանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդվածոտանիների մեծ մասը կարող է մեծ վտանգ ներկայացնել մարդու համար։Դրանցից են օրինակ կարիճը,որի մի քանի տեսակներիխայթից հետո շտապ բժշկական օգնություն ցույց չտալու դեպքում մարդ կմահանա։Ոչ մահացու տեսակները առաջացնում են սրտխառնոց,ճնշման իջեցում,գլխացավ և վատ շնչառություն։Վնասատու են նաև մոծակները ովքեր խայթից հետո օրգանիզմ են բաց թողնում իրենց թուքը,որը պարունակում է հակակոագուլիանտներ,որոնք առաջացնում են քոր, այտուց։Նրանց որոշ տեսակներ կարող են մահացու լինել շտապ բժշկական օգնության բացակայության պատճառով։Նաև մահուցու թունավոր են սարդերի մի քանի տեսակներ։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդվածոտանիներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդվածոտանիներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 509)։ ![]() |