Տրախեաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրախեաներ, ցամաքային հոդվածոտանիների շնչառական օրգանները։ Ունեն օդատար խողովակների ձև։ Արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում են շնչանցքերի միջոցով։ Տրախեաների պատերը ծածկված են խիտինի բարակ շերտով։ Միջատների և սոլպուգների տրախեաների բարակ ճյուղավորումները՝ տրախեոլները, տարածված են ամբողջ մարմնով և նույնիսկ թափանցում են որոշ բջիջների մեջ։ Այսպիսով, թթվածինը անմիջականորեն հասնում է օրգանիզմ և գազափոխանակությունը տեղի է ունենում առանց արյունատար համակարգի մասնակցության։ Տրախեաների զարգացած համակարգ ունեցող բազմաթիվ հոդվածոտանիներ կատարում են շնչառական շարժումներ։ Ավելի պարզ կառուցվածք ունեցող բազմոտանիների և միջատների մարմնի համարյա բոլոր հատվածներն ունեն տրախեաների փնջերի և շնչանցքերի մեկական զույգ։ Տրախեաներով են շնչում նաև բազմաթիվ սարդակերպեր, որոնց, ինչպես նաև ցամաքային հոդվածոտանիների տարբեր խմբերի տրախեաները էվոլյուցիայի պրոցեսում առաջացել են անկախ ճանապարհներով, այսինքն հոմոլոգ չեն։ Պարզունակ տրախեաներ ունեն նաև որոշ նեպուկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png