Jump to content

Հյուսիսային քամի (նկար, Ուոթերհաուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային քամի
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1903
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ
 Boreas by John William Waterhouse Վիքիպահեստում

«Հյուսիսային քամի»[1] կամ «Բորեաս» (անգլ.՝ Boreas), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1903 թվականին։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը կոչվում է «Բորեաս» («Հյուսիսային քամի»)՝ ի պատիվ հին հունական դիցաբանությունում հյուսիսային քամու աստված Բորեասին։ Կտավում պատկերված է երիտասարդ աղջիկ, որը գնում է ընդդեմ ուժեղ քամու հոսանքի։ Թագավորական ակադեմիայի 1904 թվականի գրաքննության մեջ նկարի սյուժեն նկարագրվում է հետևյալ կերպ.

Ծածանող քամու տակ մոխրագույն և կապույտ հագուստներով աղջիկը անցնում է գարնանային բնատեսարանով, որն առանձնանում է վարդագույն ծաղիկներով և նարցիսներով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականից հետո նկարի գտնվելու վայրն անհայտ էր 90 տարի, և նույնիսկ 1989 թվականի Ուոթերհաուսի կենսագրության մեջ նկարը համարվել է «կորած»։ Երբ նկարը 1990-ական թվականների կեսերին վաճառքի է դրվել, դա մեծ աղմուկ է առաջացրել արվեստասեր հասարակության շրջանում։ Նկարի արժեքը աճուրդում հասել է Ուոթերհաուսի կտավների՝ այդ ժամանակների համար ռեկորդային գնի՝ կազմելով £848 500 ֆունտ ստեռլինգ ($1 294 000)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Северный ветер. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 «Boreas». jwwaterhouse.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Boreas». artguide.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)