Jump to content

Հյուսիսային Կապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Կապ
աֆրիկաանս՝ Noord-Kaap
անգլ.՝ Northern Cape
կոսա՝ Mntla-Koloni
տսվանա՝ Kapa Bokone

Զինանշան

ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀարավաֆրիկյան Հանրապետության նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում է5 գավառ
ՎարչկենտրոնՔիմբերլի
ԲԾՄ1084 մետր
Օրենսդրական մարմինNorthern Cape Provincial Legislature?
ՆահանգապետԶամանի Սաուլ
ՀՆԱ (2017)2%  (9)
Պաշտոնական լեզուաֆրիկաանս՝ 53,8 %
տսվանա՝ 33,1 %
կոսա՝ 5,3 %
անգլերեն՝ 3,4 %
սեսոթո՝ 1,3 %
զուլուսերեն՝ 0,8 %
հարավային նդեբելե՝ 0,5 %
Բնակչություն (2011)1 145 861
Խտություն3,07 ( 9 տեղ)
Ազգային կազմսևամորթներ՝ 50,4 %
գունամորթներ՝ 40,3 %
սպիտակամորթներ՝ 7,1 %
հնդիկներ կամ այլ ասիացինար՝ 0,7%
Տարածք372 889  (1 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 2156 մ
 0 մ
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էՖրի Սթեյթ, Արևելյան Կապ, Արևմտյան Կապ, Կարաս, Հարդափ, Կգալագադի և Հյուսիսարևմտյան նահանգ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցԿապի նահանգ
ISO 3166-2 կոդZA-NC
northern-cape.gov.za

Հյուսիսային Կապ (անգլ.՝ Northern Cape, աֆրիկաանս՝ Noord-Kaap), Հարավաֆրիկյան Հանրապետության նահանգներից ամենախոշորը, զբաղեցնում է երկրի տարածության 30%, աշխարհագրորեն գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Արևմուտքում նահանգը սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, հարավում ՝ Արևմտյան Կապին, հյուսիսում ՝ Բոտսվանային և Նամիբիային։ Չնայած այն հանգամանքին, որ նահանգը ամենամեծն է երկրում, բնակչության առումով այն գրավում է վերջին տեղը։ Նահանգի վարչական կենտրոնը Քիմբերլի քաղաքն է։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրվեժ Նյուվուդվիլից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս, Լոերիսֆոնտեյն տանող ճանապարհին, Հյուսիսային Կապ (Նամակվալենդ տարածաշրջան):

Հյուսիսային Կապ նահանգը ամենամեծն է ՀԱՀ-ում, տարածքի առումով մի փոքր ավելի մեծ է, քան Գերմանիան։ Տարածքի մեծ մասը գտնվում է Կառու տարածաշրջանում և բնութագրվում է նստվածքային ապարներով և դիաբազայի ներխուժումներով։ Նահանգի հարավն ու հարավ-արևելքը բավականին բարձր է (1200–1900 մ)։ Արևմուտքը բլրոտ և լեռնոտ է, այստեղ գերակշռում են գրանիտը և այլ կերպափոխային ապարները։ Կենտրոնական շրջանները համեմատաբար հարթ և տափակ են։ Նահանգի հյուսիսը գտնվում է Կալահարի անապատի շրջանում, այդ վայրերը բնութագրվում են կարմիր ավազաբլուրներով և տափաստանային բուսականությամբ։

Հյուսիսային Կապի կլիման բավականին մեղմ է և չոր։ Տեղումների միջին տարեկան մակարդակն աճում են արևմուտքից արևելք, նահանգի համար միջինը ցուցանիշը 202 մմ է։ Միևնույն ժամանակ որոշ շրջաններ ավելի քան 400 մմ հասնող տեղումներ են ստանում, իսկ որոշ շրջաններում այդ ցուցանիշը հազիվ հասնում է 20 մմ-ի։ Նամիբիայի սահմանի երկայնքով դիտվում են ամենաբարձր ջերմաստիճանները ոչ միայն նահանգի, այլև ամբողջ Հարավային Աֆրիկայի համար։ Ամառային առավելագույնները 30 °C են, երբեմն հասնում են 40 °C։ Ձմեռային եղանակը բավականին ցրտաշունչ և պարզ է, որոշ շրջաններում ջերմաստիճանը երբեմն իջնում է 0 °C-ից ցածր[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգի լեզուները

Նահանգը բնութագրվում է բնակչության ծայրահեղ ցածր խտությամբ (մոտ 2,8 մարդ/կմ²)։ Բնակչության շուրջ 53,8%֊ը աֆրիկաանսերեն է խոսում։ Այլ տարածված լեզուներն են՝ տսվանան (մոտ 33,1%), կոսան (5,3%), անգլերենը (3,4%)։ Նահանգի բնակչության մոտ կեսը սևամորթ է (50.4%), գունամորթները կազմում են 40.3%, սպիտակամորթները՝ 7.1%, հնդկական կամ ասիական ծագում ունեցող անձինք՝ 1.7%[2]։

Խոշորագույն քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

50 000 և ավելի բնակչություն

10 000 և ավելի բնակչություն

  • Դուգլաս
  • Բարքլի Ոեսթ
  • Կոուլսբերգ
  • Դե Աար
  • Յան-Կեմպդորպ
  • Կատու
  • Կուրուման
  • Պոստմասբուրգ
  • Պրիսկա
  • Սպրինգբոկ
  • Վիկտորիա Ուեսթ
  • Ուորենտոն

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային Կապի վարչական քարտեզ

Նահանգը բաժանվում է 5 գավառի՝

  • Նամակվա(Namakwa)
  • Պիկսլի-կա-Սեմե (Pixley ka Seme)
  • Սիյանդա (Siyanda)
  • Ֆրանսես Բաարդ (Frances Baard)
  • Ջոն Տաոլո Գաէցեվե (John Taolo Gaetsewe)

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության (հիմնականում ադամանդների) և գյուղատնտեսության վրա։ Նահանգում գտնվում է երկրի երկրորդ կարևորագույն երկաթուղային հանգույցը՝ Դե Աարը։

Վիքիճամփորդն ունի Հյուսիսային Կապին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dent, M.C., Lynch, S.D. & Schulze, R.E. 1989. Mapping Mean Annual and Other Rainfall Statistics over Southern Africa. Water Research Commission, Petoria. WRC Report 109/1/89։
  2. Sahoboss (2011 թ․ մարտի 31). «Northern Cape». www.sahistory.org.za. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Կապ» հոդվածին։