Հյուզ եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ և Ալեն Հյուզ
Allen and Albert Hughes
Դիմանկար
Ալբերտը ձախից, իսկ Ալեն աջից
Ծնվել էապրիլի 1, 1972 (51 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Աշխատանք1993 – ցայսօր
ԿայքIMDb-ում
 Hughes brothers Վիքիպահեստում

Հյուզ եղբայրներ, Ալբերտ և Ալեն Հյուզ եղբայրներ (անգլ.՝ Albert Hughes և Allen Hughes), ամերիկացի երկվորյակ կինոռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ[1]։ Նրանց հայտնի ֆիլմերից են 2001 թվականին նկարահանված «Դժոխքից» և 2010 թվականի «Եղիայի գիրքը» ֆիլմերը։ Իրենց համագործակցությունների մեծամասնությունը ունեցել են 1993-2001 թվականներին։ 2004 թվականին, երբ Ալբերտը տեղափոխվել էր Պրահա նրանք սկսել էին միասին ավելի քիչ ֆիլմեր նկարահանել։ Վերջին միասնական ուժերով նկարահանած ֆիլմը եղել է 2010 թվականի «Եղիայի գիրքը» ֆիլմը։ 2005 թվականից սկսած եղբայրները առանձնացել են և այժմ առանձին են աշխատում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրները ծնվել են Միչիգանի Դետրոյթ քաղաքում։ Նրանց հայրը աֆրոամերիկացի է, իսկ մայրը՝ Աիդան, ամերիկահայ, որը ծնվել է Թեհրանում՝ իրանահայ ընտանիքում[2]։ Եղբայրներից մեծը Ալբերտն է, որը ինը րոպե շուտ է ծնվել։ Նրանք ԴՆԹ թեստ չեն արել, սակայն իրենց երկվորյակներ են համարում[3]։ Նրանց ծնողները բաժանվել են, երբ նրանք երկու տարեկան են եղել։ Ինը տարեկանում մոր հետ տեղափոխվել են Կալիֆոռնիայի Կլերմոնտ քաղաք։ Աիդան իր երեխաներին միայնակ է մեծացրել, միաժամանակ դպրոց է ընդունվել, կրթություն ստացել և ստեղծել է իր սեփական բիզնեսը։ Կինոյով զբաղվելու որդիների ձգտումը քաջալերելով՝ մայրը նրանց տեսախցիկ է նվիրել, երբ 12 տարեկան են եղել[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ալբերտը սովորել է Լոս Անջելեսի Քաղաքային քոլեջի կինոդպրոցում։ Հյուզ եղբայրները սկսել են իրենց ազատ ժամանակն անցկացնել կարճամետրաժներ նկարահանելով («Սպառնալիք» և «Շրջանցում»)։ Երբ Ալենը 18 տարեկանում երեխա էր ունեցել, նա և եղբայրը թողել են կրթությունը և սկսել են ռեժիսորական աշխատանքներ անել այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Tone Loc-ը և Թուփաք Շաքուրը[5]։

Եղբայրների առաջին ֆիլմը՝ «Սպառնալիք 2։ Հասարակություն»-ը, առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմը, լինելով սևամորթ և իրավազուրկ երիտասարդների մասին, տղաներին 3,5 միլիոն դոլար եկամուտ է բերել, երբ նրանք ընդամենը 20 տարեկան էին։

Հաջորդ աշխատանքը՝ «Հանգուցյալ նախագահները», որի սցենարի հեղինակը մրցանակակիր դրամատուրգ Մայքլ Հենրի Բրաունն է, 1995 թվականին ներկայացվել է Նյու Յորքի կինոփառատոնում։ Ֆիլմի ստեղծմանը նպաստել է նաև Հյուզերի մայրը, որը ոգեշնչել է նրանց[6]։ Նրանք ընթացքում նկարահանել են նաև հակաատրճանակային մի քանի տեսահոլովակներ հանրային ծառայությունների հայտարարություններում[7]։ Սրան հետևել է «Ամերիկացի կավատ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1999 թվականին «Սանդենս» կինոփառատոնում։ 2001 թվականին եղբայրները նկարահանել են «Դժոխքից» ֆիլմը՝ Ջոնի Դեփի և Հիթեր Գրեմի մասնակցությամբ։ Ջոնի Դեփը ասել է, որ երբեմն եղբայրները իրար մեջ փոքրիկ տարաձայնություններ էին ունենում[8]։ Նրանցից մեկը կարծում էր, որ ֆիլմում դաժանությունը պետք է ավելի շատ արտահայտել, իսկ մյուսը կարծում էր, որ պետք է թողնել դաժան տեսարանները այնքան, ինչքան կա[9]։

2006 թվականին նրանք հայտարարել են, որ պետք է զբաղվեն «Սառցե մարդը» ֆիլմի վրա, որը վարձու մարդասպան Ռիչարդ Կուկլինսկու մասին է, սակայն ի վերջո այն նկարահանվել է Արիել Վրոմենը։ Ֆիլմը լույս է տեսել 2016 թվականին։ Եղբայրները պլանավորում էին նաև նկարահանել «Kung Fu» հեռուստասերիալի ֆիլմը[10]։ 2010 թվականին հայտարարվել էր, որ Հյուզ եղբայրները զբաղվելու են «Ակիրա» մանգայի էկրանիզացիայի վրա, սակայն նրանք լքել են նախագիծը 2011 թվականին[11][12]

Նրանց հեռուստադեբյուտն է դարձել «Չարիքին դիպչելիս» հեռուստասերիալը։ Ալեն և Ալբերտ Հյուզերն իրենց տաղանդը փորձել են նաև երաժշտության ասպարեզում։ «Սպառնալիք 2։ Հասարակություն» և «Հանգուցյալ նախագահներ» ֆիլմերի համար նրանց գրած երաժշտության սկավառակը, լույս տեսնելով, դարձել է պլատինե։ Եղբայրների նախկին նախագծերի թվում են այնպիսի մրցանակակիր արտիստների երաժշտական տեսահոլովակները, ինչպիսիք են Մարվին Գեյը (Inner City Blues) և Այզեք Հայզը (Walk On By-ի վերաթողարկումը)։ Եղբայրները նկարել են նաև երկու սոցիալական գովազդ՝ զենքի վերահսկման վերաբերյալ («Պատահական գնդակ» և «Այս պատերն անկանխակալ են»), որոնք առայսօր արժանացել են 44 մրցանակի, ներառյալ 4 «Կլիո»-ն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Born II Direct. The Hughes Brothers Interview by Quendrith Johnson(չաշխատող հղում)
  2. The Hughes Brothers on The Book of Eli, Dethroning Avatar, and Tiger Woods
  3. Nine Years Later, Hughes Brothers Picture Apocalypse
  4. Vartanian, Hrag (2005 թ․ ապրիլի 1). «Albert Hughes Forges His Own Art». Armenian General Benevolent Union. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Cagle, Jess (2001 թ․ հոկտեմբերի 22). «Blood Brothers». Time. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  6. Mack Daddy Maestros - Allen and Albert Hughes - Interview
  7. Donadoni, Serena (2001 թ․ հոկտեմբերի 17). «Character studies: The Hughes Brothers». The Metro Times. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  8. Character studies: The Hughes Brothers
  9. The Squeaky Reel / Brothers in Film
  10. Fleming, Michael (2006 թ․ նոյեմբերի 1). «'Kung Fu' has brotherly love». Variety. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  11. Westbrook, Logan (2010 թ․ փետրվարի 10). «Akira Movie to Be Directed By Hughes Brothers». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  12. «'Akira' Soured By Warners Lack of Taste». Bloody Disgusting. 2011 թ․ մայիսի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]