Ակիրա (անիմե)
Ակիրա ճապ.՝ アキラ | |
---|---|
Ժանր | Հակաուտոպիա մարտաֆիլմ պոստապոկալիպտիկա կիբերփանկ |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | Մանգա- 1982 թվականի դեկտեմբերի 6- 1990 թվականի հունիսի 11 |
Պրեմիերա | Անիմե- 1988 թվականի հուլիսի 16 |
Ռեժիսոր | Օտոմո Կացուհիրո |
Պրոդյուսեր | Սյունձո Կատո Հարույո Կանեսակու Յուտակա Մասեբա |
Երաժշտություն | Սեձի Յամասիրո |
Ընկերություն | TMS Entertainment Akira Committee |
Տևողություն | 125 րոպե |
Ակիրա (ճապ.՝ アキラ ), մանգա և նրա հիման վրա նկարահանված անիմե, որոնք պատմում են 2019 թվականի իրադարձությունների մասին։ Մանգայի հիման վրա 1988 թվականին նկարահանվել է նաև ֆիլմ, որի ռեժիսորը Օտոմո Կացուհիրոն է։ Այն նկարահանվել է Akira Committee ստուդիայում։
Այն ստեղծագործություններից է, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում Արևմուտքում, հիմնականում կադրերի մեծամասշտաբ դետալացման ու հետաքրքիր սյուժեի շնորհիվ։ Ակիրան առաջին ճապոնական անիմեն է, որն ունի վայրկյանում 24 կադր հաճախություն (1980-ական թվականներին ամենամեծ հաճախությունը 8-12 կադրն էր)։ Նրա ստեղծման ժամանակ լայն կիրառում է ունեցել համակարգչային հատուկ էֆեկտներ[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվական։ Տիտանական մեգապոլիս Նեո-Տոկիոն կանգնած է ապստամբության ու հեղափոխության եզրին։ Պահպանողական կառավարությունը չի ցանկանում հասկանալ իրավիճակի լրջությունն ու ցրում է ցույցերը։
Պատանի մոտոցիկլավարների ու կառավարության միջև ընդհարման ժամանակ Տեցուո անունով մի տղա կորցնելով մոտոցիկլի հավասարակշռությունը հարվածում է տարօրինակ փոքրիկ տղայի, որի մաշկը չոր էր ու կապտավուն։ Դա փորձարարական երեխա-«մուտանտներից» էր, որը առևանգվել էր հակակառավարական խմբն կողմից ու որոնց անհավանական հատկությունները արդեն երկար ժամանակ ուսումնասիրվում էին գիտնականների ու զինվորականների կողմից։ Պատահական այդ դեպքի վայր են ժամանում ուղղաթիռներ ու վերցնում են երկուսին էլ։
Կանեդան՝ Տեցուոյի ընկերը, ու նրա խումբը շփոթմունքի մեջ է հայտնվում, քանի որ չեն կարողանում հասկանալ, թե ինչու են զինվորականները տղային էլ վերցրել իրենց հետ։ Այդ նույն ժամանակահատվածում գիտնականները նկատում են, որ տղայի մոտ սկսել են հայտնվել ու շատ արագ կերպով զարգանալ այն նույն գիտությամբ չբացատրվող ուժերը, որոնք ուսումնասիրվում էին երեխաների մոտ։ Գիտնականներն ու գնդապետ Սիկիսիման փորձում են հետազոտել ու կառավարել Տեցուոյին։ Նրանք վախենում են, որ այն աղետը, որը տեղի ունեցավ 1988 թվականին ու ջնջեց Երկրի երեսից Տոկիոն կկրկնվի ևս մեկ անգամ։
Այդ աղետը, որը ջրածնային ռումբի նմանվող ազդեցություն ուներ, տեղի է ունեցել փորձարարական երեխաներից մեկի պատճառով։ Նրա, ով մնացածից ավելի ուժեղ էր։ Նրա, ով փակված է երկրի ընդերքում՝ հսկայական շերտի տակ, բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճանում։ Այն տղայի, ում անունն Ակիրա է։
Անհավանական տարբերակով, այդ երեխա-մուտանտի հետ հանդիպումից հետո Տեցուոն ձեռք է բերում հոգեբանական ու ֆիզիկական ուժեր, որոնք հավասար են Ակիրայի ուժերին։
Մանգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանգան սկսել է հրատարակվել 1982 թվականից ճապոնական Young Magazine ամսագրում և հրապարակվել է 1990 թվականի հուլիսից։ Ընդհանուր հավաքածուն, որը հրատարակվել է Kodansha հրատարակության կողմից, ունի 2000 էջ ծավալ ու հրատարակվել է 6 հատորներով[2]։ Առաջին անգամ հրատարակվել է ԱՄՆ-ում, 1988 թվականին Epic Comics հրատարակչությունում, որը Marvel Comics-ի մասնաճյուղն է։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սյոտարո Կենեդա (ճապ.՝ 金田 正太郎), մոտոցիկլավարների ակումբի գլխավորն ու Տեցուոյի ամենամոտ ընկերը դեռևս մինչդպրոցական մանկատան տարիներից։
- Սեյու։ Միցուո Օվատա
- Տեցուո Սիմա (ճապ.՝ 島 鉄雄), մոտոցիկլավարների խմբի անդամ։ Այն տղան, ով ձեռք է բերում անհավանական ուժեր, որոնք հավասար են Ակիրայի ուժերին։
- Սեյու։ Նոզոմու Սասակի
- Քեյ(ճապ.՝ ケイ), աղջիկ, որին Կանեդան հանդիպել է ոստիկանության բաժանմունքում ու օգնել։ Հանդիսանում է հակակառավարական խմբի անդամ(այդ խմբում են նաև Ռյուն ու Նեձուն)։
- Սեյու։ Մամի Կոյամա
- Յամագատա (ճապ.՝ 山形), մոտոցիկլավարների ակումբի անդամ։
- Քայ (ճապ.՝ 甲斐), մոտոցիկլավարների ակումբի անդամ։
- Կաորի ( ճապ.՝ カオリ), Տեցուոյի մոտ ընկերուհիներից։
- Գնդապետ Սիկիսիմա (ճապ.՝ 敷島 大佐), գաղտնի ծրագրի գլխավորը։
- Կիյոկո (ճապ.՝ キヨコ), երեխա-մուտանտների խմբի եռյակի անդամ։ 25 համարն է։
- Տակասի (ճապ.՝ タカシ), երեխա-մուտանտների խմբի եռյակի անդամ։ 26 համարն է։
- Մասարու (ճապ.՝ マサル), երեխա-մուտանտների խմբի եռյակի անդամ։ 27 համարն է։
- Ակիրա (ճապ.՝ アキラ), երեխա-մուտանտ ով ունի շատ հզոր էներգիական, հոգեբանական ու ֆիզիկական ունակություններ։ 28 համարն է։
- «Բժիշկ» (ճապ.՝ ドクター), գիտնական, գաղտնի ծրագրի անդամ։
- Ռյու (ճապ.՝ 竜), հակակառավարական խմբի անդամ։
- Նեձու (ճապ.՝ 根津), կառավարության անդամ, ով աշխատում է հակակառավարական խմբի հետ։
- Սեյու։ Հիրոսի Օտակե
- Խորտկարանի տերը, մոտոցիկլավարների ակումբի անդամների հիմնական հանդիպման վայրի տերը։
- Միյակո (ճապ.՝ ミヤコ), Ակիրայի պաշտամունքի գլխավորը
- «Ծաղրածու» (ճապ.՝ ジョーカー), մրցակից մոտոցիկլավարների ակումբ։ Այդպես են կոչվում նաև նրա անդամները։
Հայտնիություն ու քննարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ակիրա» ֆիլմի շնորհիվ 1990-ականների սկզբին շատ արագ աճեց անգլալեզու հանդիսատեսի հետաքրքրությունը դեպի անիմեները։ Արտերկրում ֆիլմի հայտնիությունն ավելի մեծ էր, քան Ճապոնիայում[3]։ «Ակիրա»-ն ընդգրկվեց աշխարհի ամենահայտնի անիմե-ֆիլմերի ցանկի մեջ[4].։
Ջոնաթան Կլեմենթսն ու Հելեն Մաքքարթին գտնում են «Ակիրա» և «Սայրի վազորդը» ֆիլմերի մեջ նմանություններ, նշելով, որ Ակիրայում կիբերփանկի թեման ավելի քիչ է արտահայտված։ Նրանք նաև նշում են Ճապոնիային վերաբերվող իրական փաստերի գոյությունը՝ «731 Կայան» և չկայացած Օլիմպիական խաղեր, որոնք նախատեսվել էին 1940 թվականին Տոկիոյում[3]։ Սյուզան Նապյերը համոզված է, որ հենց Ակիրան է հանդիսացել Արևմուտքում անիմեի տարածման նախահիմքը[5]։ Ռոբին Բրեները համեմատում է ֆիլմը «մշակութային ռումբի» հետ, որը բերել է ԱՄՆ-ում անիմեի ու մանգայի այդքան կայուն լսարանի ձևավորմանը[6]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին մանգան արժանանում է «Kodansha» հրատարակության «Best General Manga» անվանակարգի մրցանակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иванов, 2001, էջ 105—106
- ↑ Gresh, Weinberg, 2005, էջ 168
- ↑ 3,0 3,1 Clements, McCarthy, 2006, էջ 13
- ↑ Napier, 2005, էջ 40
- ↑ Napier, 2005, էջ 41
- ↑ Brenner, 2007, էջ 11
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Акира»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- aniguide.h1.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիրա (անիմե)» հոդվածին։ |
|