Հիշի՛ր ինձ
Հիշի՛ր Ինձ անգլ.՝ Remember Me | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2] և ռոմանտիկ ֆիլմ[1][2] |
Թեմա | ահաբեկչություն և սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ |
Թվական | մարտի 1, 2010[3], մարտի 12, 2010[1][2], մարտի 25, 2010[4] և մայիսի 6, 2010[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեն Քուլթեր[6][7][2] |
Սցենարի հեղինակ | Ուիլ Ֆեթերս[8] |
Դերակատարներ | Ռոբերտ Փեթինսոն[1][6][7][…], Էմիլի դե Ռավին[1][6][9], Քրիս Քուփեր[9], Լենա Օլին[9], Փիրս Բրոսնան[6][9], Մարթա Փլիմփթոն[9], Թեյթ Էլինգթոն[9], Ռուբի Ջերինս[9], Գրեգորի Ջբարա[9], Մեգան Մարքլ[9], Փեյթոն Լիստ[9], Էմիլի Ուիքերշամ[10], Քեյթ Բերթոն[10], Քելլի Բարրեթ[10] և Օլգա Մերեդիս[10] |
Օպերատոր | Ջոնաթան Ֆրիման |
Երաժշտություն | Մարչելո Զարվոս |
Մոնտաժ | Էնդրյու Մոնդշեյն |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Summit Entertainment[6] |
Տևողություն | 113 րոպե |
IMDb | ID 1403981 |
Պաշտոնական կայքէջ |
Հիշիր ինձ, Ալլեն Կուլտերի դրաման մարդու ձևավորման, կյանքի կարճ տևողության, սիրո կարևորության և ողբերգության ցավի մասին։ Գլխավոր հերոսներն են երիտասարդ, ուժեղ բնավորությամբ ուսանող Թայլերը (Ռոբերտ Փեթինսոն) և հաճելի աղջիկ Էլլին (Էմիլի դե Ռավին)։
Ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2010 թվականի մարտի 1-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհոգ ուսանող Թայլերը ոչ մի կերպ չի կարողանում իր մեջ ներդաշնակություն ստեղծել և ընդհանուր լեզու գտնել բոլոր նրանց հետ, ովքեր շրջապատում են նրան։ Նա նեղված և ճնշված է մեծ եղբոր մահից հետո։ Հարազատ հորը, ինչպես նաև մորը խորթ հոր հետ, ընդհանրապես չեն մտահոգում տղայի խնդիրները։ Միակ փրկությունը այս իրավիճակում Թայլերի ընկեր Էյդան և փոքրիկ քույր Քերոլայնն են։ Պատահական տղաները փողոցում ներգրավվում են կռվի մեջ, արդյունքում Թայլերին ձերբակալում են, բայց որոշ ժամանակ անց բաց են թողնում գրավի դիմաց։ Պատահմամբ Էյդանին հայտնի է դառնում, որ իրենց քոլեջում է սովորում Էլլին՝ Թայլերին ձերբակալող քննիչի դուստրը։ Էյդանը Թայլերին առաջարկում է Էլլիի հետ սիրավեպ ունենալ՝ հորից վրեժ լուծելու համար։ Թայլերը սկզբում հրաժարվում է, բայց միևնույն է, շուտով սիրահարվում է այդ աղջկան, և նրանց միջև ձևավորվում են հարաբերություններ։ Թայլերը և Էլլին ընդհանրություններ են գտնում իրենց միջև․ Էլլիի մորն սպանել են մետրոյում, իսկ Թայլերի եղբայրն ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին։
Զույգը շատ ժամանակ է անցկացնում միասին, որը ահավոր նյարդայնացնում էր Էլլիի հորը, որը կնոջ մահից հետո շատ է անհանգստանում աղջկա համար և հնարավորինս պահպանում է նրան՝ հասնելուվ ֆանատիզմի։ Էլլին վիճում է հոր հետ և գնում է Թայլերի մոտ ապրելու։ Աղջկա որոնումներով հայրը գալիս Թայլերի բնակարան և նրանց միջև կռիվ է սկսվում, այն ժամանակ երբ քննիչը ճանաչեց Թայլերին։ Թայլերը ստիպված է լինում ամեն ինչ պատմել Էլլիին, և նա չարությամբ լցված հեռանում է Թայլերից։ Դրան զուգընթաց Թայլերը վիճում է իր հոր հետ՝ մտածելով, որ եղբոր մահից հետո նա ժամանակ չի գտնում իր մյուս երեխաների համար։ Նույն ժամանակ Թայլերի քրոջ դասարանցիները անընդհատ ծաղրում են Քերոլայնին, որի արդյունքում կտրում են Քերոլայնի մազերի կեսը։ Աղջիկը շատ նեղված է, ընտանիքը վերջապես միավորվում է։ Գալիս է Էլլին, որը արդյունքում ներում է Թայլերին։ Ամեն ինչ հարթվում է։ Էլլին և Թայլերը վայելում են իրենց միասին լինելը, և Թայլերին հոր հետ խոսելու և ամեն ինչ հարթել համար առիթ է ընձեռվում։ Դրա համար նրան պետք է գնա հոր օֆիս։ Թայլերը գալիս նշանակված ժամին, բայց հայրը մի քիչ ուշանում է, որովհետև նա առաջին անգամ որոշում Քերոլայնին տանել դպրոց։ Արդյունքում Թայլերը սպասում է նրան օֆիսում և քարտուղարի հետ զրույցի ընթացքում նկատում է, թե ինչպիսի յուրահատուկ առավոտ է այսօր։ Այդ պահին ցուց են տալիս Քերոլայնին պարապմունքների ժամանակ, իսկ հետևի ֆոնի վրա ուսուցչին, գրատախտակին կարող ենք տեսնել ամսաթիվը՝ 2001 թվական, սեպտեմբերի 11։ Նորից ցույց են տալիս Թայլերին պատուհանի մոտ, իսկ պատուհանից դուրս հսկայական երկնաքարեր։ Որոշ ժամանակ հետո կարող ենք տեսնել վազող մարդկանց, որոնք վերև են նայում։ Նրանց միջև օֆիսին մոտեցող Թայլերի հորը, մորը՝ տնից դուրս գալուց, Էլլիին, որը ալլադի էր պատրաստում Թայլերի վերադարձի համար, Թայլերի ընկեր Էյդանին և քրոջը՝ Քերոլայնին, դպրոցից դուրս գալիս։ 6 տարի անց հայրը, խորթ հայրը, մայրը և Քերոլայնը գալիս են Թայլերի գերեզմանին, որտեղ գրված էր՝ Սիրելի եղբայր և որդի։ Իսկ Էլլիին ցույց են տալիս մետրոյում, ուր նա վախենում էր մտնել մոր սպանությունից հետո։ Աղջիկը նստում է մետրո և նայում է հեռուն։ Նրա աչքերը լի են ապագայի հույսով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Փեթինսոն - Թայլեր Հոուկինս
- Էմիլի դե Ռավին - Էլլի Կրեյգ
- Փիրս Բրոսնան - Չարլզ Հոուկինս
- Քրիս Կուպեր - Սերժանտ Նիլ Կրեյգ
- Լենա Օլին - Դայեն Հիրշ
- Մարտա Փլիմփթոն - Ալլիսա Կրեյգի մայրը
- Ռուբի Ջերինս - Քերոլայն Հոուկինս
- Թեյթ Էլինգթոն - Էյդան Հոլ
- Պեյտոն Ռոյ Լիսթ - Սամանտա
- Մեգան Մարքլ - Մեգան
- Ջասթին Գրեյս - Ոստիկան
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը նկարահանվել է Նյու Յորքում։
- Թայլերը և Էյդանը նայում են «Ամերիկյան թխվածք 2» ֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/remember-me
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt1403981/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://stopklatka.pl/film/twoj-na-zawsze
- ↑ 7,0 7,1 http://www.sify.com/movies/review-pattinson-still-brooding-in-i-remember-me-i-review-hollywood-pclx4sbbgddbb.html
- ↑ AllMovie — 1994.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.imdb.com/title/tt1403981/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 ČSFD (չեխերեն) — 2001.
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- Summit Entertainment ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1991 թվականին