Հեսսի Տաֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեսսի Տաֆթ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 17, 1934(1934-05-17) (89 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
ԿրթությունԲերնարդ քոլեջ և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս և մոդել
ԱշխատավայրՍենթ Ջոն համալսարանի համալսարան
ԱմուսինEarl Taft?

Հեսսի Տաֆթ (անգլ.՝ Hessy Levinsons Taft, մայիսի 17, 1934(1934-05-17), Բեռլին, Նացիստական Գերմանիա), հրեական ծագմամբ գերմանացի կին, « իդեալական արիական մանկիկ»[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի մայիսի 17-ին Բեռլինում՝ Հակոբի և Պաուլինա Լևինսոնի հրեական ընտանիքում, ովքեր 1928 թվականին Բեռլին էին տեղափոխվել Լատվիայից։

6 ամսականում Հեսսիի մայրը նրան տարավ լուսանկարչի մոտ, որպեսզի ընտանեկան ալբեմի համար լուսանկարի։ Լուսանկարիչը՝ առանց ծնողների թույլտվության և առանց նրան ծանուցելու՝ 1935 թվականին երեխայի լուսանկարներից մեկն ուղարկեց «Ամենագեղեցիկ արիական երեխա» մրցույթին, որում հաղթող ճանաչվեց հենց այս լուսանկարը՝ լինելով Նացիստների պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի[2] կողմից ընտրյալ լուսանկար։ Հեսսիի լուսանկարը հայտնվեց ոչ միայն Sonne ins Haus ամագրի շապիկին, այլև բացիկների վրա, որոնք տարածվում էին Երրորդ Ռայխի ամբողջ տարածքում։

Վախենալով, որ նացիստները կբացահայտեն, որ իրենց ընտանիքը հրեական ծագում ունի՝ ծնողներն այդ մասին հայտնեցին լուսանկարչին. նա պատասխանեց, որ այդ մասին իմացել է և լուսանկարը դիտմամբ է կցել մրցույթոի լուսանկարների շարքին, որպեսզի ծաղրի նացիստներինв[3].

Արտաքին պատկերներ
Հեսսի Տաֆթն իր մանկության լուսանկարով, 2014 թվական

1938 թվականին Հեսսիի հայրը ձերբակալվեց ՍՍ-ականների կողմից և հենց այդ նույն տարում արտագաղթեց Ֆրանսիա՝ բնակություն հաստատելով Փարիզում[4]։ Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին Կուբա, իսկ այդտեղից 1949 թվականին տեղափոխվեցին ԱՄՆ[5]։ Այնտեղ Հեսսի Լևինսոնն ամուսնացավ Էրլ Տաֆթի հետ և Նյու Յորքի[6] Սենթ Ջոնս համալսարանում աշխատելով՝ դարձավ քիմիայի պրոֆեսոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oral history interview with Hessy Levinsons Taft». United States Holocaust Memorial Museum. 1990 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  2. McCoy, Terrence. (2014 թ․ հուլիսի 7). «The 'perfect Aryan' child used in Nazi propaganda was actually Jewish». The Washington Post. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  3. Huggler, Justin. (2014 թ․ հուլիսի 1). «Nazi 'perfect Aryan' poster child was Jewish». The Telegraph. Berlin. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Hessy Levinsons Taft describes father's attempts to obtain visas for the family to emigrate from Nice
  5. Sidon, Adi. (2014 թ․ հուլիսի 1). «Ich war Hitlers Propaganda-Baby» [I Was Hitler's Propaganda Baby]. Bild (German). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Nazi 'perfect Aryan' poster child was Jewish

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հեսսի Տաֆթ հոդվածին