Հենրիխ Կունրաթ
Ծնվել է | 1560[1][2][3][…] Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
---|---|
Մահացել է | սեպտեմբերի 9, 1605[1] Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | բժիշկ, աստղագուշակ, գրող և փիլիսոփա |
Ալմա մատեր | Բազելի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1] |
Ուսուցիչ | Theodor Zwinger? |
Heinrich Khunrath Վիքիպահեստում |
Հենրիխ Կունրաթ ( գերմ.՝ Heinrich Khunrath, Kuhnrath, 1560[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - սեպտեմբերի 9, 1605[1], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի բժիշկ, միստիկ փիլիսոփա, ալքիմիկոս և կաբալիստ: «Հավերժական իմաստության ամֆիթատրոն» հայտնի աշխատության հեղինակը (լատին․՝ Amphitheatrum sapientiae aeternae ):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Կունրաթը ծնվել է 1560 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության գերմանական Լայպցիգ քաղաքում։ 1588 թվականին ավարտել է Բազելի համալսարանը բժշկագիտության դոկտորի կոչումով։ 23 տարեկանում սկսել է հետաքրքրվել Կաբալայով, մոգությամբ և աստվածաբանությամբ[5]։ Իր մասնագիտությամբ աշխատել է Վիլհելմ ֆոն Ռոզենբերգի մոտ, ինչպես նաև կենտրոնական և հյուսիսային Գերմանիայում տարբեր քաղաքներում, ինչպիսիք են Բեռլինը, Մագդեբուրգը, Գերան: Իր ճանապարհորդությունների ժամանակ հանդիպել է բրիտանացի մաթեմատիկոս Ջոն Դիին, ինչպես նաև ալքիմիկոս Ջոհան Գրանշոսիին: Նամակագրության մեջ է եղել Յոհան Արնդտի հետ։ Բժշկական պրակտիկայում Կունրաթի հիվանդներից է եղել Շվարցբուրգի կոմսը[6]։ Համալսարանն ավարտելուց հետո Կունրաթը տեղափոխվել է Համբուրգ, որտեղ ալքիմիական փորձարկումներ է անցկացրել իր մասնավոր լաբորատորիայում: Մահացել է 1605 թվականին Լայպցիգում կամ Դրեզդենում[7]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունրաթը եղել է Պարացելսուսի հետևորդն և քարի և մետաղի հնարավոր փոխակերպման տեսության կողմնակիցը։ Նա նաև կարծում էր, որ հատուկ էլիքսիրի օգնությամբ հնարավոր է երկարացնել մարդու կյանքը[8]։ 1595 թվականին Կունրաթը հրատարակել է «Հավերժական իմաստության ամֆիթատրոնը» մոնումենտալ ալքիմիական աշխատությունը, որը նրա ամենահայտնի աշխատանքն է։ Առաջին հրատարակությունից մինչ օրս պահպանվել է ընդամենը չորս օրինակ։ Երկրորդ վերանայված հրատարակությունը լույս է տեսել հետմահու 1609 թվականին[7]։
Ժառանգություն և հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կենդանության օրոք ծանոթ է եղել իր ժամանակի բազմաթիվ ալքիմիկոսների հետ։ Կունրաթի ժամանակակիցները միաձայն կարծիք ունեին նրա անձի մասին, ոմանք հարգում էին նրա հեղինակությունը, ոմանք ալքիմիկոսին անվանել են «շառլատան»[9]։ Կունրաթի գործունեությունը բարձր հարգանքով է գնահատել գերմանացի միստիկ և բանաստեղծ Կուիրին Կուլմանը: Նկարագրել է Կունրաթին որպես «աստվածային կրակով վառված և ամենախորը հարցերը ուսումնասիրելու կրքոտ ցանկությամբ մարդ»[10]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 Early Modern Letters Online
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119065681 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Albert Ladenburg Allgemeine Deutsche Biographie. — 1882. — Т. 15. — С. 709.
- ↑ Hanegraaff, 2006
- ↑ 7,0 7,1 Bruijn, 2012
- ↑ Rabinowitz, 1950
- ↑ Rabinowitz, 1950, էջ 244
- ↑ Forshaw, 2016, էջ 107
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dictionary of Gnosis & Western Esotericism / Wouter Hanegraaff. — Brill, 2006. — С. 662—663. — 1228 с. — ISBN 9789004152311
- Peter Forshaw Curiosity and Wonder from the Renaissance to the Enlightenment / Evans, Marr. — Routledge, 2016. — С. 107—131. — 265 с. — ISBN 9780754641025
- Deischer, Claude,Rabinowitz The Owl of Heinrich Khunrath: Its Origin and Significance(անգլ.) // Chymia. — 1950. — Т. 3. — С. 243—250. —
- Willem de Bruijn From Text to Theatre: An Architectural Reading of Heinrich Khunrath's Amphitheatrum Sapientiae Aeternae(անգլ.) // Library Trends. — 2012. — Т. 61. — № 2. — С. 347—370. —
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amphitheatrum sapientiae aeternae(անգլերեն) Վիսկոնսինի համալսարանի կայքում։
- «Amphitheatrum sapientiae aeternae» (Համբուրգ, 1595 թվական):
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Կունրաթ» հոդվածին։ |
|