Հենդրիկ Մարսման
Հենդրիկ Մարսման | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Զեյստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] |
Վախճանվել է | հունիսի 21, 1940[4][1][2][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Բիսկայան ծոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, լեզվաբան, գրող, փաստաբան և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Պարգևներ | |
Hendrik Marsman Վիքիպահեստում |
Հենդրիկ Մարսման (հոլ.՝ Hendrik Marsman, սեպտեմբերի 30, 1899[1][2][3][…], Զեյստ, Ուտրեխտ, Նիդերլանդներ[4] - հունիսի 21, 1940[4][1][2][…], Բիսկայան ծոց), հոլանդացի բանաստեղծ, գրող։ Մահացել է, երբ նավով փախչում էր Մեծ Բրիտանիա[5][6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենդրիկ Մարսմանը ծնվել է Նիդերլանդների Ուտրեխտի մարզի Զեյստ քաղաքում։ Սովորել է Ուտրեխտում, 1933 թվականից հետո ճամփորդել է Եվրոպա և իրեն նվիրել գրականությանը։ Գերմանացի էքսպրեսիոնիստների ազդեցության ներքո 1920 թվականին սկսել է իր գրական գործունեությունը՝ ռիթմիկ ազատ չափածո ստեղծագործություններով։ Հոլանդիայի գրական թանգարանի (Literatuurmuseum) կայքում Հենդրիկ Մարսմանի կենսագրականում նշված է, որ նախքան 1929 թվականին Ռիեն Բարենդրետի հետ ամուսնանալը[7] կապի մեջ է եղել Չարլի Տուրոպի հետ[8][9]։
Մարսմանի Verzen հավաքածուն (1923) արտահայտում է հակահումանիստական, հակա-ինտելեկտուալ ըմբոստություն, որը բանաստեղծն անվանում է «վիտալիզմ» (vitalism): Լինելով «Ազատ մամուլ» (“De Vrije bladen”), պարբերականի խմբագիրը՝ 1925 թվականին Մարսմանը դարձավ երիտասարդ սերնդի ամենավառ քննադատը։ 1927 թվականին լույս տեսավ բանաստեղծությունների նրա հաջորդ հավաքածուն անգլերեն վերնագրով՝ «Paradise Regained» և ընդունվեց որպես խոշոր գեղարվեստական նվաճում։ 1934 թվականին լույս տեսած Porta Nigra բանաստեղծական շարքում գերիշխում էր մահվան գաղափարը։ Նրա բանաստեղծությունների վերջին գիրքը՝ «Տաճար և խաչ» (1940, “Tempel en kruis”), բանաստեղծի ինքնակենսագրականն է։ Ֆրանսիայի Բորդո քաղաքում պորտուգալական վիզա ստանալով գլխավոր հյուպատոս Արիստիդես դե Սոսա Մենդեսից՝ նավով մեկնում է Անգլիա[10]։ Երեք օր հետո Անգլիական նեղուցում տեղի ունեցած պայթյունի պատճառով նավը խորտակվում է և Մարսմանը խեղդվում է։ Միակ ուղևորը, որ փրկվում է, նրա կինն էր։
Մարսմանի պոեզիան վիտալիստական և էքսպրեսիոնիստական է, և մահվան վախ, որպես կյանքում պարտության փոխաբերություն, կրկնվող թեմա է։
"Herinnering aan Holland" (Remembrance of Holland). "Denkend aan Holland zie ik breede rivieren traag door oneindig laagland gaan," («Հոլանդիայի մասին մտածելիս՝ տեսնում եմ անսահման մարգագետիններով դանդաղ հոսող լայնարձակ գետեր»)։ 2000 թվականին այս բանաստեղծությունը հոլանդացիներն ընտրեցին որպես «Տարվա հոլանդական բանաստեղծություն»[11]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Prijs van Amsterdam (Ամստերդամի մրցանակ) «Վերականգնված դրախտ» ստեղծագործության համար, 1927
- Lucy B. en C.W. van der Hoogt մրցանակ Porta Nigra ստեղծագործության համար, 1936
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Марсман Хендрик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «H. Marsman | Koninklijke Bibliotheek». Kb.nl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Berenice (Dutch Steam merchant) - Ships hit by German U-boats during WWII». uboat.net. 1940 թ․ հունիսի 21. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «letterkundigmuseum.nl». letterkundigmuseum.nl. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Hendrik Marsman». Letterkundigmuseum.nl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «De dichter». Hendrikmarsman.webnode.nl. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Marsman». Sousa Mendes Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Steinz, Pieter (2000 թ․ հունվարի 28). «Denkend aan Komrij: De Dichter des Vaderlands en Nederlands Favoriete Gedicht». NRC Handelsblad. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hendrik Marsman: A Crooked Flower in Cosmos' Flaling Mouth. Transl. by Terzij de horde, 2015. Free PDF
- Marsman's poem Memory of Holland on display near the river Lek in The Netherlands Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենդրիկ Մարսման» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Հունիսի 21 մահեր
- 1940 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի հոլանդացի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հոլանդացի բանաստեղծներ
- Հոլանդացի գրողներ
- Հոլանդացի թարգմանիչներ
- Հոլանդացի լեզվաբաններ
- Փաստաբաններ