Հենդրիկ Մարսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենդրիկ Մարսման
HendrikMarsman193X.jpg
Ծնվել էսեպտեմբերի 30, 1899(1899-09-30)[1][2][3]
ԾննդավայրԶեյստ, Ուտրեխտ (համայնք), Նիդերլանդներ, Նիդերլանդներ[4]
Վախճանվել էհունիսի 21, 1940(1940-06-21)[4][1][2][3] (40 տարեկանում)
Վախճանի վայրԼա Մանշ
Մասնագիտությունբանաստեղծ, լեզվաբան, գրող, փաստաբան և թարգմանիչ
Լեզուհոլանդերեն[1]
Ազգությունհոլանդացի
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՊարգևներQ2555978?
Hendrik Marsman Վիքիպահեստում

Հենդրիկ Մարսման (հոլ.՝ Hendrik Marsman, սեպտեմբերի 30, 1899(1899-09-30)[1][2][3], Զեյստ, Ուտրեխտ (համայնք), Նիդերլանդներ, Նիդերլանդներ[4] - հունիսի 21, 1940(1940-06-21)[4][1][2][3], Լա Մանշ), հոլանդացի բանաստեղծ, գրող: Մահացել է, երբ նավով փախչում էր Մեծ Բրիտանիա[5][6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդրիկ Մարսմանը ծնվել է Նիդերլանդների Ուտրեխտի մարզի Զեյստ քաղաքում: Սովորել է Ուտրեխտում, 1933 թվականից հետո ճամփորդել է Եվրոպա և իրեն նվիրել գրականությանը: Գերմանացի էքսպրեսիոնիստների ազդեցության ներքո 1920 թվականին սկսել է իր գրական գործունեությունը՝ ռիթմիկ ազատ չափածո ստեղծագործություններով: Հոլանդիայի գրական թանգարանի (Literatuurmuseum) կայքում Հենդրիկ Մարսմանի կենսագրականում նշված է, որ նախքան 1929 թվականին Ռիեն Բարենդրետի հետ ամուսնանալը[7] կապի մեջ է եղել Չարլի Տուրոպի հետ[8][9]:

Մարսմանի Verzen հավաքածուն (1923) արտահայտում է հակահումանիստական, հակա-ինտելեկտուալ ըմբոստություն, որը բանաստեղծն անվանում է «վիտալիզմ» (vitalism): Լինելով «Ազատ մամուլ» (“De Vrije bladen”), պարբերականի խմբագիրը՝ 1925 թվականին Մարսմանը դարձավ երիտասարդ սերնդի ամենավառ քննադատը: 1927 թվականին լույս տեսավ բանաստեղծությունների նրա հաջորդ հավաքածուն անգլերեն վերնագրով՝ «Paradise Regained» և ընդունվեց որպես խոշոր գեղարվեստական նվաճում: 1934 թվականին լույս տեսած Porta Nigra բանաստեղծական շարքում գերիշխում էր մահվան գաղափարը: Նրա բանաստեղծությունների վերջին գիրքը՝ «Տաճար և խաչ» (1940, “Tempel en kruis”), բանաստեղծի ինքնակենսագրականն է: Ֆրանսիայի Բորդո քաղաքում պորտուգալական վիզա ստանալով գլխավոր հյուպատոս Արիստիդես դե Սոսա Մենդեսից՝ նավով մեկնում է Անգլիա[10]: Երեք օր հետո Անգլիական նեղուցում տեղի ունեցած պայթյունի պատճառով նավը խորտակվում է և Մարսմանը խեղդվում է: Միակ ուղևորը, որ փրկվում է, նրա կինն էր:

Մարսմանի պոեզիան վիտալիստական և էքսպրեսիոնիստական է, և մահվան վախ, որպես կյանքում պարտության փոխաբերություն, կրկնվող թեմա է:

"Herinnering aan Holland" (Remembrance of Holland). "Denkend aan Holland zie ik breede rivieren traag door oneindig laagland gaan," («Հոլանդիայի մասին մտածելիս՝ տեսնում եմ անսահման մարգագետիններով դանդաղ հոսող լայնարձակ գետեր»): 2000 թվականին այս բանաստեղծությունը հոլանդացիներն ընտրեցին որպես «Տարվա հոլանդական բանաստեղծություն»[11]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Prijs van Amsterdam (Ամստերդամի մրցանակ) «Վերականգնված դրախտ» ստեղծագործության համար, 1927
  • Lucy B. en C.W. van der Hoogt մրցանակ Porta Nigra ստեղծագործության համար, 1936

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Марсман Хендрик // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «H. Marsman | Koninklijke Bibliotheek»։ Kb.nl։ Արխիվացված է օրիգինալից 12 May 2014-ին։ Վերցված է 2014-06-17 
  6. «Berenice (Dutch Steam merchant) - Ships hit by German U-boats during WWII»։ uboat.net։ 1940-06-21։ Վերցված է 2014-06-17 
  7. «letterkundigmuseum.nl»։ letterkundigmuseum.nl։ Վերցված է 2014-06-17 
  8. «Hendrik Marsman»։ Letterkundigmuseum.nl։ Վերցված է 2014-06-17 
  9. «De dichter»։ Hendrikmarsman.webnode.nl։ Վերցված է 2014-06-17 
  10. «Marsman»։ Sousa Mendes Foundation։ Վերցված է 2014-06-17 
  11. Steinz Pieter (28 January 2000)։ «Denkend aan Komrij: De Dichter des Vaderlands en Nederlands Favoriete Gedicht»։ NRC Handelsblad։ Վերցված է 26 May 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]