Հելգո Զետերվալ
Հելգո Զետերվալ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1831[1][2][3][…] |
Ծննդավայր | Lidköping, Սկարաբորգ, Շվեդիա[1] |
Մահացել է | մարտի 17, 1907[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[4][5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երկեր | Lund Observatory?, Oscar Fredrik Church?, Klågerup Castle?, Q10497718? և Bräkne-Hoby Church? |
Մասնագիտություն | ճարտարապետ և նկարիչ |
Աշխատավայր | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Ida Lagergren?[6] |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա |
Երեխաներ | Folke Zettervall?[7][8] |
Helgo Zettervall Վիքիպահեստում |
Հելգո Զետերվալ (անգլ․ Helgo Zettervall, ավելի ուշ՝Zetterwall , նոյեմբերի 21, 1831[1][2][3][…], Lidköping, Սկարաբորգ, Շվեդիա[1] - մարտի 17, 1907[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[1]) , շվեդ ճարտարապետ և Արվեստի Շվեդական Թագավորական Ակադեմիայի պրոֆեսոր[9][10]։ Նա ավելի շատ հայտնի է Շվեդիայի տարածքում եկեղեցիների և այլ շինությունների վերակառուցման աշխատանքներով[9][10]։
Զետերվալը Գոթական Վերածնության ճարտարապետության կողմնակից էր, ինչը վառ երևում էր 19-րդ դարի վերջին, Լունդ տաճարի լայնածաված վերանորոգման աշխատանքներից[11][12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զետերվալը ծնվել է Շվեդիայի Վեստրա Գեթալանդ նահանգի Լինդկյոպինգ քաղաքում։Նա հաճախել է Շվեդական Թագավորական Գեղարվեստի Ակադեմիա, որտեղ նա ուսանեց Ֆրեդերիկ Վիլհելմ Սքոլանդերի մոտ (1816–1881) և ավարտեց 1860 թվականին։ 1862 թվականին նա ուսումնառության նպատակով ուղևորվեց Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա[13][14]։
Նա 1882–1897 թթ․ պետական կառույցների վարչարարության խորհրդի ղեկավարն էր։ 1860–1890 թթ․ Զետերվալը շվեդական հին շինությունների և եկեղեցիների վերականգնման գլխավոր ճարտարապետն էր։ Այլ հանձնարարականների հետ համատեղ, Զետերվալը ստեղծեց Լունդ Մայր Տաճարի (1860–1902 թթ․) և Ուփսալա Մայր Տաճարի (1886–1893 թթ․) վերակառուցման նախագիծ։ Նա նշանակվեց նաև այնպիսի մեծածավալ վերականգնման աշխատանքների, ինչպիսիք են՝ Լինկյոպինգ տաճարը (1877–1886 թթ․), Սկառա տաճարը (1886–1894 թթ․) և Ուփսալա տաճարը (1885–1893 թթ․) ինչպես Կալմար տաճարը։
Գոթենբուրգի Օսկար Ֆրեդրիկ եկեղեցին (Oscar Fredriks kyrka) կառուցվել է Հելգո Զետերվալի նախագծի հիման վրա։Եկեղեցու հանդիսավոր արարողությունը կայացավ 1893 թվականի Ապրիլի 2-ին և այն հյուսիսային Եվրոպայի գոթական վերածննդի ճարտարապետության վառ օրինակ էր։ Զետերվալը գոթական վերածննդի ճարտարապետության ամենամեծ կողմնակիցն էր, ինչի պատճառով նա քննադատվել է։ Նրա նախագծերը հաճախ միտված չէին հետ բերելու հնությունները, բայց Զետերվալը համոզված էր , որ պետք է վերականգնել դրանք համաձայն այն ոճային գաղափարների, որոնցով ստեղծվել են[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1861 թվականին նա ամուսնացավ Աննա Քրիստինա Լագերգրենի հետ։ Նա ճարտարապետ Ֆոլք Զետերվելի (1862–1955 թթ․) հայրն էր։ 1884 թվականին նա դարձավ Շվեդական Թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ և 1897 թվականին դարձավ Շվեդական Թագավորական Ակադեմիայի գիտանդամ։ Նա մահացավ Ստոկհոլմում 1907 թվականին և թաղվեց Նորա Բեգրավնինգսպլաթսեն գերեզմանատանը[16] [17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Arkitekter verksamma i Sverige — 2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Structurae — Ratingen: 1998.
- ↑ Zettervall, HELGE N. — Svenskagravar.se.
- ↑ Sten nr 303 – Helgo Zettervall — norrabegravningsplatsen.se.
- ↑ Hofberg H. Svenskt biografiskt handlexikon (շվեդերեն) — 1906.
- ↑ Zettervall, Folke // Vem Är Det?: Svensk biografisk handbok 1943 — 1943.
- ↑ Arkitekter verksamma i Sverige
- ↑ 9,0 9,1 Åman, Anders. «Helgo Zettervall». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 10,0 10,1 «Zettervall, Helgo Nikolaus». Nordisk Familjebok (Swedish). Vol. 33 (2 ed.). 1922. էջեր 749–752. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Helgo Zettervall (1831-11-21—1907-03-17)». webarkdok. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Joakim Stierna (September 9, 2016). «Helgo Zettervall en 1800-talsmästare». Skånska Dagbladet. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Helgo Nikolaus Zettervall, arkitekt». Svenskt biografiskt handlexikon. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Bo Grandien. «Fredrik Wilhelm Scholander». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Oscar Fredriks kyrka». svenskakyrkan.se. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Folke Zettervall». Uppslagsverk Encyklopedi. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Norra begravningsplatsen». stockholm.se. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20130210024129/http://www.byggnadsvard.se/byggnadskultur/zettervalls-villor-och-bost%C3%A4llen
- http://130.242.34.243/webarkdok/detalj.asp?id=590 Արխիվացված 2012-11-28 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելգո Զետերվալ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1831 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 1907 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդական միապետություն
- Գոթական ճարտարապետություն
- Շվեդական թագավորություն
- Շվեդ ճարտարապետներ
- Շվեդ նկարիչներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ